From Wikipedia, the free encyclopedia
Հեդոնիզմ, բարոյագիտական սկզբունք, ըստ որի հաճույքին ձգտելը մարդու վարքագիծը որոշող հիմնական շարժառիթն է։ Հեդոնիստական բարոյագիտական ըմբռնումներում հաճույքը արտաքին բարիք է (հաճույքը բարություն է, տառապանքը՝ չարիք) և մարդու գոյության իմաստը[1]։ Հեդոնիզմը ձևավորվել է Հին Հունաստանում (կիրենիկներ, Էպիկուր)։ Հետագայում հեդոնիզմի գաղափարները հետաքրքրություն են առաջացնում Վերածննդի և Լուսավորականության շրջանի փիլիսոփաների շրջանակներում։ 18-րդ դարում ֆրանսիական մատերիալիստները հեդոնիզմի սկզբունքը գործածում են բանական էգոիզմի ուսմունքի հիմնավորման համար։ Հեդոնիզմը բովանդակվում է ուտիլիտարիստական բարոյագիտության մեջ։ Հեդոնիզմին անդրադարձ է կատարվում 20-րդ դարի բուրժուազիական հասարակագիտական տեսություններում (Մ. Շլիկ, Զ. Մանտայանա, Հ. Մարկուզե և ուրիշներ)։
Հեդոնիզմը հիմնականում առնչվում է հասարակության նատուրալիստական ըմբռնումներին և այդ իմաստով քննադատվում է մարքսիստական փիլիսոփայության մեջ։ Ըստ մարքիստական գաղափարախոսության հետևորդների՝ հեդոնիզմը չի կարող դառնալ ո՛չ բարոյականության հիմնավորում, ո՛չ նրա չափանիշ, քանի որ այն վերջ ի վերջո հանգում է բարոյականության հասարակական բովանդակության ժխտմանը, ռելյատիվիզմի հաստատմանը, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ անբարոյականության քարոզմանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.