From Wikipedia, the free encyclopedia
Էնտիսար Էլսաիդ (Entessar El-Saeed, Intisar al-Saeed), կանանց իրավունքների պաշտպանության եգիպտացի ակտիվիստուհի, Կահիրեի զարգացման և իրավունքի հիմնադրամի հիմնադիր տնօրեն։ Նրա հիմնադրամի հիմնական նպատակը կանանց թլպատումների դեմ պայքարն է, ընտանեկան բռնության զոհերին օգնություն տրամադրելը և սեռական դաստիարակության զարգացումը[1]։
Էնտիսար Էլսաիդ | |
---|---|
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մասնագիտություն | փաստաբան և կանանց իրավունքների պաշտպան |
COVID-19 համաճարակի ժամանակ Եգիպտոսում ընտանեկան բռնության դեպքերն աճել էին, ուստի Էլսաիդի հիմնադրամն իր աշխատանքը կենտրոնացրեց այդ ուղղությամբ։ Կանխատեսումների համաձայն` երկրում ներդրված կարանտինային միջոցառումների պատճառով տղամարդիկ սկսեցին ավելի շատ ժամանակ անցկացնել տանը, ինչը անխուսափելիորեն հանգեցրեց ընտանեկան բռնությունների աճի։ Բացի այդ, համաճարակի ընթացքում չեղյալ հայտարարվեցին սեռական դաստիարակության գործողությունները՝ անհնարին դարձնելով անվտանգ սեռական տեղեկատվության հասանելիությունը։ Վերջապես նշվեց, որ ընտանիքի անդամների անվտանգության և սոցիալական հեռավորության ապահովման պատասխանատվությունն առավել հաճախ ընկնում է մոր վրա։ Այդ փոփոխությունների հետ կապված՝ Էլսաիդի հիմնադրամը մեծացրեց ուսումնական նյութերի թողարկումն այդ հարցերի վերաբերյալ, ինչը նրանց թույլ տվեց շարունակել աշխատել ձևավորված միջավայրում՝ պահպանելով COVID-19 համաճարակի դեմ պայքարի անվտանգության միջոցառումները[1]։
Էլսաիդը դեմ է Եգիպտոսում կանանց սեռական թլպատմանը, որտեղ մյուս երկրների համեմատ ավելի շատ կանայք են տուժում այս պրոցեդուրայից։ Նա ոգևորությամբ ընդունեց Եգիպտոսի կառավարության որոշումը` այս ընթացակարգի խախտումների համար դատապարտվածներին ավելի խիստ պատիժներ սահմանելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, նա կոչ էր անում հասարակության մեջ արմատախիլ անել այս ընթացակարգը։ Էլսաիդը մտահոգություն հայտնեց, որ որոշունը չի կատարվի, և դատավճիռները շատ հազվադեպ կլինեն[2]։
Էլսաիդը սատարել է «սեռական սանձարձակության դրդման համար» բանտարկված կանանց, ովքեր տեսանյութեր են տեղադրել Tik Tok-ում։
Նա մասնավորապես, ասել է.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.