From Wikipedia, the free encyclopedia
Սոցիալական հեռավորություն (կամ ֆիզիկական հեռավորություն), ոչ դեղորայքային բնույթի սանիտարահամաճարակաբանական միջոցառումների համալիր, ուղղված վարակիչ հիվանդության տարածման կանգնեցմանը կամ դանդաղեցմանը, մարդկանց միջև ֆիզիկական տարածությունը մեծացնելու և շփումների թվի նվազեցման միջոցով[5][6]։ Սոցիալական հեռավորությունը իրենից ենթադրում է մարդկանց միջև առնվազն 1.5-ից 2 մետր հեռավորություն և զանգվածային կուտակումների խուսափում[7][8]։ Նվազեցնելով հավանականությունը, որ պայմանականորեն առողջ մարդը ֆիզիկական շփման մեջ կմտնի վարակված անձի հետ, կհաջողվի կանխարգելել վարակի տարածումը և դրանով իսկ նվազեցնել մահացության ցուցանիշը[5][9]։ Առավել մեծ արդյունքի հասնելու համար սոցիալական հեռավորություն պահելը պետք է լրացվի շնչառական հիգիենայի միջոցառումներով և ձեռքերի լվացմամբ[10][11]։ ԱՀԿ-ն ներկայիս COVID-19 համավարակի շրջանում առաջարկել է օգտագործել «սոցիալական հեռավորություն» եզրույթը, որն ավելի նախընտրելի է, քանի որ այս շրջանում առաջնային նպատակը վարակի տարածման կանխարգելումն է, մինչդեռ հասարակությունը իրար հետ կարող է կապված լինել տեխնոլոգիաների միջոցով[5][6][12]։ Որպեսզի վարակիչ հիվանդությունների տարածումն ու դրանից խուսափումը նվազի, ապա սոցիալական հեռավորությունը իր մեջ ներառում է մի քանի պաշտպանական գործողություններ. չեղյալ հայտարարել զանգվածային գործողությունները, փակել դպրոցները, աշխատանքը կատարել տնից հեռավար կերպով, սահմանափակել հասարակական տրանսպորտի աշխատանքը, որը վարակի տարածման աղբյուրներից է և սահմանափակել մարդկանց տեղաշարժը[9][13]։
Կարանտինային միրոցառումների կիրառման առաջին քայլերը եղել են Մ.թ.ա. 5-րդ դարում։ Լեվիտի գրքում ասվում է. «Բոլոր այդ օրերին նա պետք է միշտ մաքուր լինի և ապրի առանձին»[14]։ Հուստինիանոսյան ժանտախտի տարիներին Հուստինիանոս առաջինը Բյուզանդիայի ողջ տարածքում կարանտին հայտարարեց, երբ մարդկային դիակերը ծովն էին նետում և վարակի տարածման մեղավորներ էին համարում բոլոր հրեաներին, սամարացիներին, հեթանոսներին, հերետիկոսներին, արիացիներին, մոնթանիստներին ու համասեռամոլներին[15]։ 1918 թվականին իսպանական գրիպի համաճարակի ժամանակ Սենթ Լուիսի իշխանությունները փակեցին դպրոցները, արգելեցին հասարակական միջոցառումները և սոցիալական հեռավորությանը նմանօրինակ միջոցներ ձեռնարկեցին քաղաքում հիվանդության առաջին իսկ դեպքերի հայտնաբերումից անմիջապես հետո։ Արդյունքում զոհերի թիվը զգալիորեն ավելի քիչ է եղել, քան Ֆիլադելֆիայում, որտեղ կարանտինային միջոցները ձեռնարկվել են երկու շաբաթ ուշ։
Ֆիզիկական հեռավորության միջոցներն առավել արդյունավետ են օդակաթիլային ճանապարհով տարածվող հիվանդությունների (հազի կամ փռշտոցի միջոցով), ուղղակի ֆիզիկական շփման, անուղղակի ֆիզիկական շփման (կոնտամինացված օբյեկտների կամ մակերեսների միջոցով) և աերոգեն (եթե միկրոօրգանիզմները կարող են օդում երկար ժամանակ գոյատևել) ճանապարհներով[16]։ Վարակը կարող է տարածվել նաև միջատների միջոցով[17]։
Ֆիզիկական հեռավորության մեթոդի հիմնական բացասական հետևանքներից մեկը մարդկանց միայնության զգացումն է, քանի որ մարդկանց համար դա այդքան էլ հարմարավետ չէ[18]։
2009 թվականին ԱՀԿ-ն ենթադրում էր, որ սոցիալական հեռավորությունը մարդու ձեռքի ձգված չափի հեռավորությունն է և մարդկանց զանգվածային կուտակումների չեղարկումը[10]։ Ամերիկյան CDC ասոցացիան սահմանեց սոցիալական հեռավորություն հասկացությունը որպես մարդկային շփման հաճախականության նվազեցում, որոնք միտված են համաճարակի կանխարգելմանը[13]։ 2019-2020 թվականներին ի հայտ եկած կորոնավիրուսի հետ կապված CDC-ն վերանայեց ձևակերպումը և բնութագրեց որպես հասարակական վայրերից մարդկային զանգվածային կուտակումների չեղարկում և մարդկանց մինչև 2 մետր հեռավորության պահպանում[7][8]։
Համաճարակաբանության տեսանկյունից սոցիալական հեռավորության հիմնական նպատակը վերարտադրողականության բազային ցուցանիշի նվազեցումն է, այսինքն՝ երկրորդային վարակված անձանց միջին թիվը, որոնք վարակվել են մեկ առաջնային վարակված անձի պոպուլյացիայում, որտեղ բոլոր մարդիկ հավասարապես ենթակա են հիվանդանալու[19]։ Կա հատուկ բանաձև[20], որտեղ -ը — սոցիալական հեռավորության մեջ ներգրավվող բնակչության մասնաբաժինն է, -ն այն գործակիցն է, որի հետ նվազում է միջանձնային շփումների քանակը սոցիալական հեռավորության մեջ ներգրավվող անձի համար, և վերարտադրության նոր արդյունավետ ցուցանիշ է, իսկ -ը որոշվում է բանաձևով.Օրինակ, եթե բնակչության 25 %-ը սոցիալական շփումները կրճատում է մինչև դրանց նորմալ մակարդակի 50%, ապա վերարտադրության արդյունավետ ցուցանիշը կկազմի 81%։ Նման նվազումը առաջին հայացքից աննշան է, բայց խիստ դանդաղեցնում է վարակի տարածումը[21][22][23]։
Այն տեղեկատվությունը, որ վարակիչ հիվանդությունները շրջանառվում են հասարակության շրջանում, առաջացնում է մարդկանց վարքագծի փոփոխություն։ Նման փոփոխությունները կարող են օգտակար լինել համաճարակը հաղթահարելու համար, բայց միաժամանակ կարող են վնաս հասցնել տնտեսությանը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական հեռավորության միջոցառումները պետք է իրականացնել անհապաղ և շատ լրջորեն[24]։ Սոցիալական հեռավորությունը ներառում է աշխատատեղերի ու դպրոցների փակում, հասարակական տրանսպորտի գործունեության չեղարկում, հասարակական հանգստի վայրերի, հասարակական միջոցառումների չեղարկում, մեկուսացում, կարանտին և սանիտարական պայմանների պահպանում[7][13][16]։
[25][25]Ֆիզիկական հեռավորությունը իրենից ենթադրում է մարդկանց միջև երկու մետրի հեռավորություն[7][26]։ Նման հեռավորությունը խորհուրդ է տրվում բոլոր աշխատատեղերին և հանդիսանում է հիգիենայի ստանդարտ միջոցներից մեկը[27]։
Սոցիալական հեռավորության պահպանման դեպքում Արևմտյան մշակույթում ավանդական ձեռքսեղմումը ուղղակի անընդունելի է։ Դրա համար, որպես այլընտրանք առաջարկվում է Նամաստե ժեստը, որը իրենից ենթադրում է ձեռքի մատների միացում կրծքավանդակի առաջ։ 2020 թվականի կորոնավիրուսի համաճարակի ժամանակ այդ ժեստը որպես ողջույն օգտագործել է արքայազն Չարլզը, նույն ժեստը խորհուրդ են տվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրայեսուսը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն[28]։ Ձեռք սեղմման այլընտրանքի ձևեր են.
Բացի այդ, կիրառվում են սահմանափակ և կոնտակտային ողջույններ, որոնց դեպքում, չնայած ֆիզիկական շփմանը, վիրուսի փոխանցման հավանականությունը էլի քիչ է։
Մաթեմատիկական հաշվարկները ցույց են տալիս, որ վարակի տարածումը կարող է հանգեցնել դպրոցների փակմանը։ Դպրոցների երկրարատև փակումը կարող է սոցիալական և կրթական ցնցումներ առաջացնել[30][31]։ Հաշվարկների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում գրիպի համաճարակի ժամանակ դպրոցների փակումը շաբաթական 1,2 մլրդ ֆունտ ստեռլինգ Է արժել, իսկ ԱՄՆ-ի համար դպրոցների փակման 4 շաբաթներն արժեն ՀՆԱ-ի մինչև 0,3 տոկոսը (մինչև 47 մլրդ դոլար)։
1918 թվականին վիրուսի տարածման ժամանակ ԱՄՆ-ում, երբ փակվեցին դպրոցները մահացության աստիճանը նվազեց 25%-ով[32], իսկ 1957-58 թվականների ասիական գրիպի ժամանակ՝ 90%-ով[33], 2004-2008 թվականների գրիպի ժամանակ՝ 50%[34]: Բացի այդ, դպրոցների պարտադիր փակումը և սոցիալական հեռահարության այլ միջոցները նպաստել են 2009 թվականին Մեքսիկայում H1N1 գրիպի համաճարակի ժամանակ գրիպի փոխանցման նվազեցմանը 29% մինչև 37%[35]։
Աշխատատեղերի փակումը ենթադրում է «ոչ առաջնային կարևորության» ձեռնարկությունների փակում, այսինքն՝ այնպիսի ձեռնարկությունների, որոնք կենսական անհրաժեշտ ծառայություններ և ապրանքներ չեն մատակարարում բնակչությանը[36]։ ԱՄՆ-ի տվյալների հիման վրա հաշվարկներն ու մոդելավորումները ցույց են տալիս, որ աշխատատեղերի 10%-ի փակումը, որտեղ աշխատակիցների շրջանում հիվանդության դեպքեր են տեղի ունեցել, վարակի ընդհանուր տարածումը կազմում է 11,9%, իսկ համաճարակի գագաթնակետը փոքր-ինչ ուշ է տեղի ունեցել։ Աշխատանքի 33 %-ի փակման դեպքում վարակի տարածումը նվազել է մինչև 4,9 %, իսկ համաճարակի գագաթնակետը հետաձգվել է մեկ շաբաթով[37][38]։
Աշխատատեղերի փակումը լուրջ տնտեսական և սոցիալական հետևանքներ ունի։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս գործատուներին աշխատակիցներին հատկացնել հեռավար աշխատանքի՝ վարձատրության պահպանմամբ։ Հիմնական բացասական տնտեսական ազդեցությունը այն է, երբ ձեռնարկությունների փակումը բաժին է ընկնում անհատ ձեռնարկատերերի, ցածր եկամուտ ունեցող ընտանիքների։ ԱՄՆ-ում հավաքված վիճակագրության համաձայն՝ մարդկանց 28%-ը համաճարակի ընթացքում 7-10 օրվա ընթացքում կարող է կորցնել աշխատավանքը[39]։
2003 թվականին Սինգապուրում SARS համաճարակի ժամանակ 8000-ից ավելի մարդ է անցել պարտադիր տնային կարանտինի, իսկ 4300 մարդ պարտավոր էր հետևել իր ախտանշաններին և հեռախոսով ամեն օր տեղեկացնել բժիշկներին։ Թեև արդյունքում միայն 58-ի մոտ է ախտանիշ հայտնաբերվել, իշխանությունների հրամանով արձակած կարանտինը համարել են վարակի դեմ պայքարի հաղթահարման լավագույն միջոցներից մեկը[40]։ Պեկինում H1N1 համաճարակի օրինակով պարզվել է, որ պարտադիր կարանտինը վիրուսի բռնկման գագաթնակետի դեպքում վարակվածների թիվը հինգ անգամ նվազեցրել է[41]։
1995 թվականին սանիտարական պատնեշը կիրառվել է Կիկվիտում Էբոլա տենդի բռնկման ժամանակ[42][43]։ Հետևելով նախագահի հրամանագրին՝ զորքերը շրջապատել են ողջ քաղաքը, արգելել ավիահաղորդակցությունը, քաղաքի ներսում ԱՀԿ-ի օգնությամբ ստեղծել են լրացուցիչ սանիտարական գոտիներ, բուժման և զոհվածների թաղման գոտիները մեկուսացրել են ազգաբնակչությունից։ Բոլոր այդ միջոցներն օգնել են հաղթահարել բռնկումը եւ թույլ չտալ վարակի հետագա տարածումը[44]։
Ամերիկյան Կոլորադո նահանգի Գանիսոն քաղաքը 1918 թվականին իսպանական գրիպի համաճարակի ժամանակ մեկուսացվել է երկու ամսով, որպեսզի թույլ չտա վարակի ներթափանցումն իր սահմաններ։ Միջքաղաքային մայրուղիներում բարիկադներ են կառուցել, իսկ գնացքներով ժամանող բոլոր ուղևորներին ուղարկել են հնգօրյա կարանտինի։ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարմնական վնասվածքներով շատ ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց[45][46]։
Զանգվածային միջոցառումների չեղարկումը ենթադրում է մարզական իրադարձությունների, կինոսեանսների, երաժշտական և ժամանցային շոուների չեղարկում[47]։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ մարդկանց զանգվածային կուտակումները կարող են և վարակի տարածմանը չնպաստել[48]։ Սակայն, նախադեպերը վկայում են այն մասին, որ զանգվածային կուտակումները կարող են ոչ միայն հանգեցնել վարակի ավելացման տարածմանը, այլև վարակը տարածել այլ շրջաններ[49]։ Այսպես, 1918 թվականին Ֆիլադելֆիայում և Բոստոնում զինվորական շքերթները գրիպի տարածման պատճառ են դարձել, քանի որ քաղաքացիական հանդիսատեսի բազմության մեջ եղել են նավաստիներ, որոնց թվում եղել են վարակվածներ[50]։ Զանգվածային հավաքների սահմանափակումը սոցիալական հեռավորության այլ միջոցներից է, որը օգնում է կանխել վարակների տարածումը[51]։ Ֆիզիկական հեռավորության բոլոր միջոցները միտված են մարդկանց զանգվածային կուտակումների վերացմանը։ Չնայած ապացուցողական հետազոտությունների որակը ցածր չէ, սակայն ընդհանուր միտումը մեկն է. մեծ թվով մարդկանց միաժամանակյա կուտակման բացառումը թույլ է տալիս հարթել հիվանդացության աճի կորը հետաձգել համաճարակի գագաթնակետին հասնելուն[52]։
Փակ սահմաններն ու միջազգային ավիաթռիչքների արգելքը կարող են հետաձգել ինֆեկցիաների տարածումը ավելի քան 2-3 շաբաթով, իսկ մեծ ժամկետների համար պահանջվում է սահմանների վերահսկման խստություն առնվազն 99%-ով[53]։ 1770-1871 թվականներին սահմանների խստագույն վերահսկողության շնորհիվ Ավստրիայում հաջողվել է թույլ չտալ ժանտախտի բռնկում, մինչդեռ հարևան Օսմանյան կայսրությունը տառապել է այդ հիվանդության հաճախակի համաճարակներից մինչև XIX դարի կեսերը[54][55]։ 2020 թվականին հրապարակվել է հետազոտություն, որի համաձայն՝ դեպի Չինաստան ուղևորությունների սահմանափակումը և դրա ուղղությամբ հասարակական և անձնական մակարդակներում ձեռնարկվող ջանքերի համադրությամբ կարողացել են միայն դանդաղեցնել COVID-19-ի տարածումը[56]։ Պարզվել է, որ դեպի Ուհան ուղևորության արգելքը կարողացել է դանդաղեցնել Չինաստանի մնացած տարածքի վարակման հավանականությունը 3-5 օրով, սակայն 80 տոկոսով նվազեցրել է երկրում հիվանդացածների թիվը։ Տեղաշարժերի վերահսկման ցածր արդյունավետությունը բացատրվում է նրանով, որ հիվանդության վաղ փուլերում վարակվածների մոտ ախտանշաններ չեն արտահայտվել[57]։
Ըստ հաշվարկների ՝ միջազգային ճանապարհորդների մարմնի ջերմաստիճանի ստուգումն օգնում է համաճարակը հետաձգել 2 շաբաթով, սակայն նախասիմպտոմատիկ շրջանում վարակվածներին հնարավոր չէ հայտնաբերել[58]։
Լեպրոզիաները 7 լազարետները հիշատակվում են որպես սոցիալական հեռավորության օրինակ այն ժամանակներում, երբ վարակների տարածման մեխանիզմները դեռևս չէին ուսումնասիրվել, և արդյունավետ բուժման մեթոդները չէին հորինվել[60]։ Միջնադարի ամենահայտնի գրական ստեղծագործություններից մեկի՝ Ջովաննի Բոկաչոյի «Դեկամերոն»-ի հերոսներն իրենց պատմություններն են վարում՝ թաքնվելով 1348 թվականի ժանտախտի մոլեգնող համաճարակի ընթացքում[61]։
«Իսպանուհի» համավարակի ժամանակ գրեթե կես միլիարդ մարդ է վարակվել, իսկ 100 միլիոն մարդ մահացել է։ Մարդիկ այդ վիրուսից մեծ դասեր քաղեցին և դեռևս այդ ժամանակվանից իրականացվեցին կարանտինային միջոցառումներ[62]։ Հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ բարձր մահաբերության մակարդակը կարող է նվազել, սակայն վատ սանիտարական պայմանները, մարդկանց անվերահսկելի տեղաշարժը շարունակել են իրենց վատ ազդեցությունը թողնել վիրուսի հաղթահարման վրա[63][64]։
1918 թվականին համավարակի ժամանակ ԱՄՆ-ում սոցիալական հեռավարության պլաններ են մշակվել, Ֆիլադելֆիա և Սենտ Լուիս քաղաքներում փակվել են դպրոցները, արգելվել են հանրային ժողովների անցկացումը։ Ընդ որում, Ֆիլադելֆիայում միջոցառումների նախաձեռման հինգ օրվա ձգձգումը նպաստել է վարակի առավել արագ տարածմանը, մինչդեռ Սենտ Լուիսում ճիշտ ժամանակին արված կանխարգելման միջոցառումները դրական են ազդել վիրուսի տարածման արագության վրա[65]։ 1918 թվականի համաճարակի վերաբերյալ ամերիկյան 16 քաղաքներում իրենց հետազոտություններն են կատարել Բուտսմի և Ֆերգյուսոնի հետաղոտողները և պարզել, որ սոցիալական հեռավորության առկայությունը նպաստել է մահացության ցուցանիշի աննշան նվազմանը։ Այդ միջոցառումները շատ հաճախ իրենց բացասական հետևանքներն են ունենում սոցիալական հեռավարության ուշ ներդրման կամ վաղ դադարեցման պատճառով[66]։
«Իսպանուհի» համավարակը Ռուսական կայսրությունում շարունակվեց տիֆ հիվանդությամբ։ Ամենահամեստ հաշվարկներով մահացածների թիվը կազմել է 3 միլիոն։ Դա կապված է այն բանի հետ, որ վարակվածների առաջին մեծ խումբը եղել են զինվորականները։ Հիվանդության տարածման հիմնական աղբյուր է ծառայել նաև գնացքի վագոնները[67]։
SARS-ի 2002—2004 թվականների բռնկամ ժամանակ կիրառվել են սոցիալական հեռավորության այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են զանգվածային միջոցառումների արգելումը, դպրոցների, թատրոնների և այլ հասարակական վայրերի փակումը, վարակվածների հայտնաբերումն ու մեկուսացումը, նրանց հետ շփվածների կարանտինի ապահովումը։ Այդ ընթացքում Կանադայում իրագործվել են հանրային կարանտինի միջոցառումներ, իսկ դրանց արդյունավետությունը որոշ ժամանակ անց որակվել է միջին աստիճանի։ Մարդկանց որոշակի խումբ ստիպված բժշկական դիմակ է կրել[68]։ Լինելով ոչ ասիական երկիր՝ Կանադան ամենից շատ տուժած երկիրն էր[69]։
Հոնկոնգի իշխանությունները պատրաստ չեն եղել վիրուսի տարածման պայթյունավտանգ աճին, իսկ բժշկական համակարգի անկատարությունը նպաստեց վիրուսի տարածմանը[70][71]։ Սինգապուրում իշխանությունների աշխատանքը համաճարակի հետ ներառում էր բնակչության ակտիվ տեղեկացումն ու ներգրավումը, այդ պատճառով սոցիալական հեռահարության միջոցառումները հենվում էին նաև մարդկանց անձնական, կամավոր նախաձեռնության վրա։ Հետագայում անցկացված հարցադրումների արդյունքում պարզ է դարձել, որ մարդկանց 93 %-ը գոհ է եղել կառավարության կողմից մշակված միջոցառումներից[40]։
Սոցիալական հեռավորությունը հանգեցնում է մարդկանց հոգեբանական վիճակի վատթարացման, մարդկանց մոտ առաջացնում է մենակության զգացում, անհանգստություն։ Փակ միջավայրում մեկուսացումը հանգեցնում է ֆրուստրացիայի ու ագրեսիայի աճի։ Երկարատև մենակ մնալը կարող է առաջացնել նախկինում թաքնված հոգեբանական խանգարումների ի հայտ գալուն, ինչպիսին է դեպրեսիան[72]։ Մարդիկ ընդհանրապես մարդկային շփման կարիք ունեն և հեռահաղորդակցության միջոցները կարող են մեղմել բացասական դրա հետևանքները[73][74]։ Մեկուսացման բացասական հետևանքները կարող են լինել նաև երկարատև։ Դրսևորվում են սինդրոմների, անքնության, թմրանյութերի և ալկոհոլի չարաշահման, զգացմունքայնությանև այլնի միջոցով[75]։
Սոցիալական հեռավորությունը նաև լուրջ ազդեցություն է թողնում տնտեսության վրա. մեկուսացումը նվազեցնում է ապրանքների և ծառայությունների պահանջարկին, ինչը հանգեցնում է ընկերությունների սնանկացմանը և ընդհանուր ռեցեսիային[76][77]։ Սակայն, կարանտինի խիստ պայմանները կարող են հանգեցնել համաճարակի ժամկետի կրճատման և դրանով իսկ տնտեսական հետևանքները դառնում են ոչ պակաս կարևոր։ 1918 թվականի «իսպանուհու» օրինակով պարզվում է, որ քաղաքի համաճարակի ավարտից հետո, որտեղ շատ խիստ հետևում էին կարանտինին ու սանիտարական նորմերին, հաջորդ տարում հասել էին 5% զբաղվածության[78]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.