From Wikipedia, the free encyclopedia
Ցայ Ին Վեն (չինարեն՝ 蔡英文, անգլ.՝ Tsai Ing-wen, օգոստոսի 31, 1956[2][3][4], Չժունշան, Թայբեյ, Թայվան), թայվանցի քաղաքական գործիչ, Թայվանի նախագահը 2016 թվականի մայիսի 20-ից։ Նախագահի պաշտոնում վերընտրվել է 2020 թվականի հունվարի 11-ին[8][9][10][11]։
Ցայ Ին Վեն | |
Կուսակցություն՝ | Democratic Progressive Party? |
---|---|
Կրթություն՝ | 臺北市中山區長安國民小學? (1965), 臺北市立北安國民中學? (1971), 台北市立中山女子高級中學? (1974), Թայվանի ազգային համալսարան (1978), Կորնելի իրավաբանական դպրոց (1980) և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց (1984)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, համալսարանի դասախոս և իրավաբան |
Ծննդյան օր | օգոստոսի 31, 1956[2][3][4] (68 տարեկան) |
Ծննդավայր | Չժունշան, Թայբեյ, Թայվան |
Քաղաքացիություն | Թայվան |
Հայր | Tsai Chieh-sheng? |
Կայք՝ | english.president.gov.tw president.gov.tw/Default.aspx |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Յան Ին Վենը 1978 թվականին ավարտել է Թայվանի ազգային համալսարանի իրավաբանական քոլեջը։ 1980 թվականին Կոռնելի համալսարանում ստացել է մագիստրոսի գիտական աստիճան։ 1984 թվականին Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում ստացել է իրավունքի դոկտորի գիտական աստիճան (PhD)։
Լոնդոնից վերադառնալուց հետո իրավունք է դասավանդել Թայբեյի համալսարանում։ 1990-ական թվականներին մասնակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Թայվանի անդամակցության բանակցություններին։ Նախագահ Լի Դենհուեյի ժամանակ (1996-2000) եղել է Թայվանի ազգային անվտանգության խորհրդի անվտանգության հարցերով խորհրդական։
2000 թվականի մայիսից մինչև 2004 թվականի մայիսը եղել է Չինաստանի հետ հարաբերությունների նախարար։
2004 թվականին անդամակցել է Ժողովրդավարական առաջադիմական կուսակցությանը։ 2004 թվականի դեկտեմբերից մինչև 2006 թվականի հունվարը եղել է «Օրենսդրական Յուանի» պատգամավոր։ 2006 թվականի հունվարին նշանակվել է Չինաստանի Հանրապետության փոխվարչապետ, 2007 թվականի մայիսին վարչապետ Սու Չժենչանի ողջ կաբինետի հետ հրաժարական է ներկայացրել։
2008 թվականի մայիսի 20-ին ընտրվել է Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության ներկայացուցիչ, իսկ 2012 թվականին եղել է նախագահական ընտրություններում այդ կուսակցության թեկնածուն։
2012 թվականին պարտվել է նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 45,6%-ը, և լքել է կուսակցության ղեկավարի պաշտոնը։ 2014 թվականի մայիսին կրկին ընտրվել է կուսակցության նախագահ։
Ցայ Ինվենը հանդես է գալիս կղզու անկախության և Թայվանի Հանրապետության հռչակման օգտին[12], ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) հետ ներկայիս մերձեցման խիստ քննադատությամբ։ Ընդ որում, հետագա տնտեսական զարգացման հարցում նա խոսում է Չինաստանի տեսանկյունից բավականին հակասական երկու բաների մասին։ Մի կողմից` Ցայ Ինվենը կցանկանար պահպանել ստատուս քվոն ՉԺՀ-ի հետ համագործակցության տնտեսական առումով։ Սակայն նա նաև հայտարարել է Միացյալ Նահանգների հովանու ներքո Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանն անդամակցելու անհրաժեշտության մասին, որոնք սկզբնապես չէին ծրագրում Չինաստանին հրավիրել այդ առևտրային ակումբ։ Այդ պատճառով Անդրխաղաղօվկիանոսյան անդամակցությունը Թայվանի համար կնշանակեր ՉԺՀ-ի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացում[13]։
Ցայ Ինվենը աջակցում է նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը՝ դա համարելով իրավահավասարության և մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի վկայություն[14][15]։
2015 թվականի ապրիլի 15-ին Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության կողմից առաջադրվել է նախագահի թեկնածու[16]։ 2016 թվականի հունվարի 16-ին Թայվանի նախագահական ընտրությունների արդյունքներով համոզիչ հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների 56,28 տոկոսը, և դարձել Թայվանի առաջին կին նախագահը։ Նրա գլխավոր մրցակիցը՝ Չժու Լիլունը, որն ընտրություններում առաջադրվել էր Գոմինդան կուսակցության կողմից, հավաքել է ձայների 31,04 տոկոսը։ Արդյունքների հրապարակումից հետո Ցայ Ինվենը ելույթի ժամանակ հույս է հայտնել ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ մտադիր չէ խզել կապերը Չինաստանի հետ։ Բացի այդ, Ցայը կոչ է արել հավատարիմ մնալ Հարավային Չինաստանի ծովում նավարկության ազատության սկզբունքին։
«Foreign Policy» ամսագրում նախագահ Ցայ Ինվենին համարել են 2016 թվականի աշխարհի 100 առաջատար մտածողներից մեկն այն բանի համար, որ նա «ծաղրի է ենթարկել արջին» (նկատի ունենալով ՉԺՀ-ն), ինչպես նշվում է ամերիկյան հանդեսի կայքէջում[17]։
Ինվեն անունը (չինարեն՝ 英文|英文, փինյին՝ Yīngwén) թարգմանվում է «անգլերեն»։
2017 թվականի սեպտեմբերի կեսերին Թայվանական հասարակական կարծիքի հիմնադրամի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Ցայ Ինվենի վարկանիշները մեծապես բարելավվել են վարչապետ Լայ Ցինդենի նշանակումից հետո[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.