երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Էնյա (իռլանդերեն՝ Enya, ամբողջական անունը՝ Էնյա Պատրիշա Նի Բրենան, իռլանդերեն՝ Eithne Pádraigín Ní Bhraonáin, մայիսի 17, 1961[1][2], Gaoth Dobhair, County Donegal, Օլսթեր, Իռլանդիա), իռլանդացի երգչուհի, ֆիլմերի երաժշտության հեղինակ։ Ապրում է Իռլանդիայի Մանդեռլի ամրոցում (Դուբլին)։
Էնյա | |
---|---|
Ի ծնե անուն | իռլանդերեն՝ Eithne Pádraigín Ní Bhraonáin |
Նաև հայտնի է որպես | Enya |
Ծնվել է | մայիսի 17, 1961[1][2] (63 տարեկան) Gaoth Dobhair, County Donegal, Օլսթեր, Իռլանդիա |
Երկիր | Իռլանդիա |
Ժանրեր | Նյու էյջ, Կելտական երաժշտություն[3] և դասական փոփ[3] |
Մասնագիտություն | երգչուհի, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, դաշնակահարուհի և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Warner Music Group |
Անդամակցություն | Քլանադ (երաժշտական խումբ) |
Պարգևներ | |
Կայք | enya.com |
Enya Վիքիպահեստում |
Երգչուհու փոքր քույրը Մոյա Բրենանն է։
Էնյան ծնվել է 1961 թվականի մայիսի 17-ին, Իռլանդիայում, Դոր-Բարտլի փոքր գյուղում, Գուիդորում։ Նա եղել է ընտանիքի միջնեկ երեխան, ունի չորս եղբայր և չորս քույր։ Նրա հայրը՝ Լեոն, եղել է տեղական պանդոկի տերը, իսկ մայրը երաժշտություն է դասավանդել տեղի դպրոցում։ Երեխաների երաժշտությամբ զբաղվելը ընտանիքում խրախուսել են։ Էնյան սկսեց դաշնամուր պարապել և ուսումնասիրել դասական երաժշտություն։
Այդ միջավայրում ծնվել է Բրենանների ընտանիքի խումբը, որը կատարում էր իռլանդական ավանդական երաժշտություն։ Այն ստեղծել են Էնյայի քեռիները և մեծ եղբայրները։ Սկզբում խումբը կոչվել է «An Clann As Dobhar», բայց ավելի ուշ այն փոխվել է «Clannad»-ի։ Միայն դպրոց ավարտելուց հետո՝ 1980 թվականին է Էնյան միացել խմբին և ձայանգրել երկու ալբոմ՝ «Crann Ull» և «Fuaim»: Բացի վոկալից, նա նվագել է ստեղնաշարային գործիքների վրա։
Ընտանեկան միջավայրում Էնյայի կարիերան երկար չի տևել։ 1982 թվականին խմբին լքեց ղեկավարը և պրոդյուսերը՝ Նիկի Ռայանը։ Էնյան դրանից հուսալքվել է և չգնահատված լինելով՝ մեկնել Դուբլին, որ սկսի սոլո կարիերան։ Նիկի Ռայանը դարձել է նրա պրոդյուսերը։
Այդ համագործակցության առաջին պտուղները երևացին այն ժամանակ, երբ կինոպրոդյուսեր Դեյվիդ Փաթնեմը լսեց Էնյայի ձայագրությունները։ Նա խնդրեց Էնյային «The Frog Prince» (1984) ֆիլմի հարա երաժշտություն գրել։ Էնյան բաց չթողեց այդ հնարավորությունը՝ նոր երաժշտական տեխնիկաներով։ Ձայնային ռեժիսորը դարձավ Նիկի Ռայանը։
Ավելի ուշ նա օգնեց Էնյային նոր պատվեր ստանալ։ 1986 թվականին BBC-ն նրան հրավիրեց աշխատելու փաստագրային սերիալների երաժշտության վրա՝ պատմելով կելտերի պատմության և մշակույթի մասին։ Երաժշտությունը դուր եկավ հեռուստադիտողներին, և այդ պատճառով BBC-ն որոշեց ստեղծել այդ ստեղծագործությունների առանձին ալբոմը։ Ալբոմը կոչվում էր «Enya»:
1987 թվականիին Էնյան պայամնագիր ստորագրեց Warner Music UK-ի տնօրեն Ռոբ Դիկինսի հետ։ Նրա օգնության շնորհիվ 1988 թվականիին թողարկեց «Watermark» ալբոմը, որը արժանացավ Էնյայի երկրպագուների հավանությանը։ Ավելի ուշ թողարկվեց «Orinoco Flow» սինգլը, որը դարձավ բրիտանական հիթ։ Էնյայի անունը մի շարք երկրների վարկանշային աղյուսակներում առաջին տեղում էր գտնվում։ «Watermark» ալբոմը հայտնվեց պլատինե կարգավիճակում աշխարհի 14 երկրներում, մինչ այսօր վաճառվել է 10 միլիոն պատճեն։ Ալբոմի գովազդից հետո Էնյան վերադարձավ տուն և սկսեց իր աշխատանքային գործունեությունը։ Այդ ժամանակ նրան օգնեցին իր ամուսնինները՝ Նիկին (պրոդյուսեր) և Ռոման (բառերի հեղինակ)։
Նոր սկավառակը՝ «Shepherd Moons» թողարկվեց 20 ամիս անց, 1991 թվականիին։ Էնյան երկարատև ընդմիջումը բացատրեց այսպես․
Ես ժամերով մտածում էի, ես չէի կարող թողնել ամեն ինչ, իսկ հետո վերադառնալ և շարունակել զբաղվել երաժշտությամբ։ Ես ունեի խստություն, որը չէի կարողանում դուրս հանել իմ միջից։ Ինձ համար դժվար էր աշխատել, ես դա լավ գիտեմ։ - Էնյա |
Ի տարբերություն այն երաժիշտների, որոնք կարող են իրենց թույլ տալ ձայնագրել մի շարք երգեր և ընտրել դրանցից լավագույնները, այս ալբոմի համար գրվել էր միայն 12 ստեղծագործություն, հենց այնքան՝ որքան ալբոմում է։ Քննադատները այդ ալբոմը համարել են նախորդ՝ «Watermark» ալբոմի երկրորդ մասը։ «Shepherd Moons» զբաղեցրել է առաջին հորիզոնականը բրիտանական աղյուսակներում, իսկ Billboard-ում մնացել է 199 շաբաթ (գրեթե 4 տարի)։
«Shepherd Moons»-ի թողարկումից հետո չորս տարի ընդմիջում եղավ, որի ժամանակ 1992 թվականիին ստեղծվեց կելտերի ֆիլմի սաունդթրեքը, որը կոչվում էր հենց «The Celts»:
1995 թվականիին Էնյան թողարկեց «The Memory of Trees» ալբոմը։
Էնյան ստացել է 4 Գրեմմի մրցանակ «Լավագույն New Age ալբոմ» անվանակարգում «Shepherd Moons»-ի համար։ Իսկ «The Memory of Trees»-ի համար ստացել է 1997 թվականիին։
Բոլոր այդ տարիներին Էնյան չի դադարեցնրել իր գործունեությունը կիոնյում․ նրա գրած երաժշտությունները կատարվել են ֆիլմերում՝ «Green Card» (1990), «L.A. Story» (1991), «Far And Away» (1992), «Sleepwalkers» (1992), «Toys» (1992), «Age Of Innocence» (1993), «Cry The Beloved Country» (1995)։ 1995 թվականիին վերջապես լույս տեսավ «The Frog Prince» սաունդթրեքը։
1997 թվականին թողարկվեց Էնյայի լավագույն ստեղծագործությունների հավաքածուն՝ «Paint the Sky with Stars», իսկ 2000 թվականին՝ «A Day Without Rain»:
2001 թվականիին Էնյան իր մասնակցությունը ունեցավ «Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն» ֆիլմի սաունդթրեքի ստեղծմանը։ Նա կատարել է «May It Be» և «Aniron» երգերը, որոնք գրվել էին կինոկոմպոզիտոր Հովարդ Շորի կողմից։ «May It Be»-ի համար 2002 թվականիին Էնյան ստացավ «Ոսկե գլոբուս» և անվանակարգվեց «Օսկար»-ում՝ «Լավագույն օրիգինալ երգ»։ Այդ նույն տարում նա հաղթեց World Music Award-ի երեք անվանակարգերում՝ «Ամենաշատ վաճառք ունեցող երգչուհի», «New Age ժանրում ամենաշատը վաճառված երգերի կատարող», «Ամենաշատ վաճառք ունեցող իռլանդացի արտիստ», ինչպես նաև հաղթեց հաղթեց «Լավագույն փոփ ռոք սինգլ» մրցանակ «Only Time»-ի համար Echo Awards-ում։
2005 թվականիի նոյեմբերին Էնյան նորից հիացրեց իր երկրպագուներին նոր «Amarantine» ալբոմով։
2007 թվականիի հուլիսին նա վաստակել է պատվավոր դոկտորի կոչում Օլստերի համալսարանում[4]։
2008 թվականիի նոյեմբերի 10-ին հրապարակվեց Էնյայի նոր ստուդիական ալբոմը՝ «And Winter Came» և դրա հետ միաժամանակ «Trains and Winter Rains» սինգլը։ Ալբոմում ներառված էին «And Winter Came», «One Toy Soldier», «White Is in the Winter Night» և այլ սուրբ ծննդյան հիթեր Celtic և New Age ժանրերում։ Էնյան խոստովանեց, որ սկզբում այս ալբոմը պետք է ներառեր նախկինում գրված սուրբ ծննդյան երգեր, սակայն ձայնագրեց նոր ալբոմ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.