From Wikipedia, the free encyclopedia
Կելտական երաժշտություն, Արևմտյան Եվրոպայի ժամանակակից կելտական ժողովրդների ժողովրդական երաժշտական ավանդույթի ամբողջություն։ Այժմ կելտական ժողովրդները բնակվում են Իռլանդիայում, Շոտլանդիայում, Մեն կղզում, Քորնուոլում, Բրետանում, Ուելսում, Գալիսիայում, Աստուրիայում և Կանտաբրիայում։ «Կելտական երաժշտություն» եզրը կոնկրետ սահմաններ չունի և կարող է ընդգրկել ինչպես ժողովրդական երգեր, այդպես էլ ժամանակակից ռոք երաժշտություն։ Կելետական երաժշտությունը վերածնունդ է ապրել 1980-ականներին իռլանդական Clannad խմբի գործունեության սկսման հետ, որի անդամները կարողացան սինթեզավորել ավանդական կելտական երաժշտությունը և ժամանակակից մեղեդիները։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կելտական երաժշտությունը երկու հիմնական նշանակություն ունի։ Առաջինը, սա այն մարդկանց երաժշտությունն է, որով ճանաչում են նրանց։ Երկրորդ, սա ներառում է այն որակները, որը եզակի է Կելտական ազգերի համար։ Շատ նշանակալի Կելտական երաժիշտներ, ինչպիսիք են Ալան Ստիվելը և Փեդի Մոլոնին հաստատում են, որ տարբեր Կելտական երաժշտական ժանրեր շատ ընդհանուր գծեր ունեն։
Հաճախ Կելտական երաժշտություն տերմինը վերագրվում է Իռլանդական և Շոտլանդական երաժշտություններին, քանի որ երկուսն էլ ստեղծել են տարատեսակ ոճեր, որոնք միաժամանակ ունեն հստակ ընդհանրություններ և փոխադարձ ազդեցություններ։ Սա բացատրվում է նաև այն փաստով, որ Իռլանդիայի անկախությունը հնարավորություն ընձեռնեց նրանց խթանել Կելտական երաժշտությունը՝ մասնավորապես որպես Իռլանդական արտադրանք։ Այնուամենայնիվ, սրանք ժամանակից աշխարհագրական մեջբերումներն են այն մարդկանց մասին, ովքեր ունեն նույն Կելտական նախապատմությունն ու երաժշտական ժառանգությունը։
Այս ոճերը հայտնի են անգլախոս աշխարհում՝ հատկապես ԱՄՆ-ում, որտեղ նրանք մեծ ազդեցություն ունեն ամերիկյան մշակույթի վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.