![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5e/Tony_Robbins.jpg/640px-Tony_Robbins.jpg&w=640&q=50)
Էնթոնի Ռոբինս
ամերիկյան գրող, գործարար, հռետոր և բիզնես-մարզիչ / From Wikipedia, the free encyclopedia
Էնթոնին (Թոնի) Ռոբինս, ծնունդով՝ Էնթոնի Ջեյ Մախավորիկ (անգլ.՝ Anthony (Tony) Robbins,փետրվարի 29, 1960(1960-02-29)[1][2][3], Հյուսիսային Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[4][5], ամերիկյան գրող, գործարար, հռետոր և բիզնես-մարզիչ։ Նա զբաղվում է անձի զարգացման թեմայով և վայելում է ոչ միանշանակ հեղինակություն։ «Կյանքի քոուչինգի» (life coaching) բեստսելլերների հեղինակ է։ Ռոբինսը ԱՄՆ-ում և այլ երկրներում հայտնի է անձնային հատկանիշների զարգացման մասին աուդիո ծրագրերով և մոտիվացիոն սեմինարներով։
Էնթոնի Ռոբինս անգլ.՝ Anthony Jay Robbins | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Anthony J. Mahavoric |
Ծնվել է | փետրվարի 29, 1960(1960-02-29)[1][2][3] (64 տարեկան) |
Ծննդավայր | Հյուսիսային Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | մոտիվացիոն խոսնակ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ESIC University? |
Ուշագրավ աշխատանքներ | Անսահմանափակ իշխանություն |
Աշխատավայր | Էնթոնի Ռոբինսի հիմնադրամ |
Զավակներ | Հայրեկ Ռոբինս |
Կայք | tonyrobbins.com |
![]() |
2007 թվականին Ֆորբս ամսագիրը նրան ընդգրկել է «100 ամենաազդեցիկ հայտնիները» ցուցակում։ 2015 թվականին ըստ Թայմ ամերիկյան շաբաթաթերթի, Ռոբինսի ունեցվածքը կազմել է 480 միլիոն դոլար։
Ռուսաստանում Թոնիին համեմատում են Կաշպիրովսկու, Չումակի հետ։ 2016 թվականին Դալլասում նրա ելույթի տոմսերի ամենացածր գինը 650 դոլար է եղել[6]։