From Wikipedia, the free encyclopedia
Սեմինար (լատին․՝ seminarium — տնկարան, փոխաբերական՝ դպրոց), ուսումնական գործնական պարապմունքների հիմնական տեսակներից, որի ժամանակ քննարկվում են սովորողների ուսումնական հետազոտությունների արդյունքները՝ հաղորդումները, զեկուցումները, ռեֆերատները։ Նպաստում է հաջորդական կուրսի և կարևոր թեմաների ուսումնասիրմանը։ Լինում է նաև հետազոտական բնույթի։ Ուսուցման սեմինարիական ձևը ծագել է հին հունական և հռոմեական դպրոցներում, որտեղ սովորողների զեկույցները զուգակցվել են դասավանդողների բանավեճերի, մեկնաբանությունների և եզրահանգումների հետ։ Սեմինարները հետագա զարգացում են ապրել Արևմտյան Եվրոպայի համալսարաններում, XIX դ․ սկզբից՝ ռուսական համալսարանների մի քանի ամբիոններում։ Սովետական բարձրագույն դպրոցում Սեմիներները․ նախատեսվում է այս կամ այն առարկան խորապես ուսումնասիրելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 280)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.