From Wikipedia, the free encyclopedia
Ալան Վլադիմիրովիչ Չումակ, (ռուս.՝ Алла́н Влади́мирович Чума́к, մայիսի 26, 1935, Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 9, 2017, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս հեռուստատեսային գործիչ։ Իրեն ներկայացնում էր որպես բուժարար և էքստրասենս, մի քանի գրքերի հեղինակ է։ Սոցիալական և անոմալ երևույթների ուսումնասիրման տարածաշրջանային հանրային ֆոնդի նախագահ[1]։
Ալան Չումակ ռուս.՝ Аллан Владимирович Чумак | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1935 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 9, 2017 (82 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ռուսաստանի ֆիզիկական մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրազմի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, հաղորդավար, էքստրասենս, գրող, խմբագիր և հեռուստահաղորդավար |
Աշխատավայր | Psychological Institute of the Russian Academy of Education? |
Կայք | allanchumak.ru |
Allan Chumak Վիքիպահեստում |
Ստացել է լրագրողի կրթություն Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 1965 թվականից սկսած աշխատել է հեռուստատեսությունում, որպես սպորտային մեկնաբան, նաև աշխատել է «Նովոստի» լրատվական գործակալությունում որպես խմբագիր։ 1970-ականների վերջին իր խոսքով` խաբեբա-բուժարարների մասին բացահայտող հոդված պատրաստելիս իր մեջ որոշակի էներգետիկ կարողություններ է զգացել[2]։ 1983 թվականից աշխատել է Լ. Գ. Շչուկինայի անվան հոգեբանության ինստիտուտում։ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին դարձել է Ռուսաստանի ամենահայտնի «բուժարարներ»-ից մեկը` շնորհիվ հեռուստատեսային սեանսների։ Այդ սեանսների ընթացքում հիպնոսացնող շարժումներով «լիցքավորում էր» տարբեր նյութեր` ջուր, քսուքներ, կրեմներ և այլն։ Հիպնոսն անում էր ոչ միայն ստուդիայում, այլև` հեռուստադիտողի հետ և այդ ընթացքում որևէ բառ չէր ասում, միայն պասսեր էր անում և շարժում շուրթերը։ Առողջապահության նախարարության կողմից ոչ ավանդական բժշկությունը սահմանափակող օրենք ընդունելուց հետո Չումակի գործունեությունն արգելքի տակ է ընկնում և Ռուսաստանի տարածքում առհասարակ կասեցվում է։ 2000 թվականի ընտրություններին Սամարայի մարզում առաջադրել է իր թեկնածությունը` Պետդումա մտնելու համար, սակայն պարտվել է` հավաքելով ընտրողների 3%-ից քիչ ավելի ձայներ[1]։ 2008-2009 թվականների ձմռանը ռադիոհաղորդման ժամանակ հայտարարել է, որ հատուկ կարողություններն իրեն սովորեցրել են գլխում լսվող ձայները, իսկ ինքը գրել է «իրեն թելադրվող դասախոսությունների սեղմագիրը»։ Դրանց միջոցով էլ ինքը սովորել է։ Իր առաջին գրքում նա մի քանի գլուխ է նվիրել այդ փաստին, որտեղ նշում է, թե իր գլխում եղած ուսուցիչների ձայները պարզապես սովորեցրել են իրեն օգտվել իր հնարավորություններից` մարդկանց բուժել ու միևնույն ժամանակ նրանց վնաս չհասցնել, ինչպես նաև` նրան պատմել են աշխարհի կառուցվածքի մասին[2]։ Մահացել է Մոսկվայում, 2017 թվականի հոկտեմբերի 9-ին[3][4].
Սուտ գիտության դեմ պայքարող հանձնաժողովի նախագահ ակադեմիկոս Էդուարդ Պավլովիչ Կրուգլյակովը «Չումակի էֆեկտն» անվանել է բուժարարներին միանգամայն անհայտ գիտություն, գրեթե հրաշագործ բուժական ուժ` պսևդոգիտություն։ Նա նշել է, որ լուրջ հոգեթերապևտները երբևէ չեն հանդիպել որևէ դեպքի, երբ ոչ ավանդական բժշկությունն օգնել է ծանր հիվանդ մարդկանց և ընդգծել է, որ հիվանդները վնասում են իրենց` վստահելով բուժարարների հրաշագործ հնարավորություններին[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.