From Wikipedia, the free encyclopedia
Էնթոնի Մայքլ Բուրդեն (անգլ.՝ Anthony Michael Bourdain, հունիսի 25, 1956[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 8, 2018[3][5][4], Kaysersberg Vignoble[4]), ամերիկացի շեֆ-խոհարար, գրող, ճանապարհորդ-փաստագրագետ, հաղորդավար, որը հայտնի է միջազգային մշակույթը, խոհանոցը, մարդկային իրավիճակները ուսումնասիրող ծրագրերով։ Բուրդենը համարվել է ժամանակակից ամենահեղինակավոր շեֆ-խոհարարներից մեկը[6][7][8][9]։
Էնթոնի Բուրդեն անգլ.՝ Anthony Bourdain | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1956[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունիսի 8, 2018[3][5][4] (61 տարեկան) |
Մահվան վայր | Kaysersberg Vignoble[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ֆրանսիացիներ և հրեա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Վասար քոլեջ, The Culinary Institute of America at Hyde Park? և Դուայթ-Էնգլվուդ դպրոց |
Մասնագիտություն | խոհարար, գրող, վիպասան, շեֆ խոհարար, հեռուստահաղորդավար, ակնարկագիր, ճանապարհորդ, լրագրող և հեռուստատեսային պրոդյուսեր |
Աշխատավայր | Brasserie Les Halles? |
Ամուսին | Nancy Putkoski? և Ottavia Busia? |
Կայք | britannica.com/biography/Anthony-Bourdain |
Anthony Bourdain Վիքիպահեստում |
Ծնվել է 1956 թվականիի հունիսի 25-ին, եղել է երկու որդիներից մեծը[10][11], հայրը եղել է կաթոլիկ, մայրը՝ հրեա։ Էնթոնին մանկության մեծ մասն անցկացրել է Նյու Ջերսիի Լեոնիա քաղաքում[10][12] In a 2014 interview, Bourdain talked about how in the 1960s, after seeing films, he would go to a restaurant afterwards with friends to discuss the film.[13]։ Երիտասարդ տարիներին եղել է «Ամերիկայի տղա սկաուտներ» (BSA) կազմակերպության անդամ[14]։
Էնթոնիnն 1978 թվականին ավարտել է Ամերիկայի Խոհարարական ինստիտուտը։ Իր երկարատև կարիերայի ընթացքում եղել է շեֆ-խոհարար տարբեր հայտնի ռեստորաններում, այդ թվում Մանհեթենի «Brasserie Les Halles» ռեստորանում։ Սկզբնական համբավ նրան բերել է ամենաշատ վաճառված ուտելիքի մասին գիրքը «Ուտելիքի մասին՝ խիստ գաղտնի» (2000)։ Նրա առաջին շոուն ուտելիքի և ճանապարհորդության մասին՝ «Խոհարարի ճանապարհորդությունը» ցուցադրվել է 2002-2003 թվականներին «Food Network» ալիքով։ 2005 թվականին սկսել է իր համագործակցությունը «Travel Channel» հեռուստաալիքի հետ, որտեղ նա վարել է «Էնթոնի Բուրդեն։ Առանց նախնական պատվերների» (2005-2012) և «Տեղափոխում» (2011-2013) ծրագրերը։ 2013-2015 թվականներին եղել է «Համ» ռեալիթի շաուի մրցադատավորը, ինչպես նաև միևնույն ժամանակ տեղափոխվելով CNN ալիք, որտեղ որպես հաղորդավար աշխատել է «Էնթոնի Բուրդեն՝ անհայտ վայրեր» ծրագրում (2013-2018)։
1985 թվականին Բուրդենն ամուսնացել է իր դպրոցական ընկերուհու՝ Նենսի Պուտկոսկիի հետ։ Նրանք միասին ապրել են քսան տարի և 2005 թվականին ամուսնալուծվել[15]։ 2007 թվականի ապրիլի 20-ին Բուրդենն ամուսնացել է մարտարվեստի վարպետ Օտտավիի Բուսիայի հետ[16][17][18]։ Նրանց դուստրը՝ Արիանան ծնվել է 2007 թվականին[17]։ Նրանք բաժանվել են 2016 թվականին։ Հետագայում Բուրդենը նշել է, որ իրենց հարաբերությունների վրա բացասաբար է ազդել հեռուստաշոուի աշխատանքի նպատակով ընտանիքից հեռու լինելը՝ տարվա մեջ 250 օր իր բացակայությունը[19][20]։ 2017 նա սկսել է հանդիպել դերասանուհի Արջենտո Ազիայի հետ, որի հետ նա ծանոթացել է Հռոմում «Անհայտ վայրեր» հաղորդման տեսանկարահանման ժամանակ[21][22]։
Բուդենը զբաղվել է բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստով։ 2015 թվականի օգոստոսին նա ստացել է կապույտ գոտի[23]։
Բուրդենը եղել է մոլի ծխող։ 2007 թվականի կեսերին՝ դստեր ծննդից հետո նա թողել է ծխելը[24]։ Բուրդենը հակումներ է ունեցել նաև թմրանյութերի հետ, այդ թվում կոկաինի, հերոինի և ԼՍԴ-ի նկատմամբ։ Նա պայքարել է կախվածության դեմ 1980-ական թվականներին[25]։
2018 թվականի հունիսի 8-ին Բուրդենը հայտնաբերվել է մահացած Ֆրանսիայի Կայզերսբերգ քաղաքի «Le Chambard» հյուրանոցի իր սենյակում[26][27]։ Ըստ նախաքննության նախնական վարկածի մահը տեղի է ունեցել ինքնասպանության հետևանքով՝ կախաղան։ Բուրդենը ճանապարհորդում էր իր ընկերոջ՝ Էրիկ Ռիպերտի հետ, որն անհանգստացել էր նրա համար, երբ նա բաց էր թողել ընթրիքը և նախաճաշը։ Կոլմար քաղաքի դատախազ Քրիստիան դե Ռոկկինին հայտարարել է, որ Բուրդենի մարմնի վրա չեն հայտնաբերվել բռնության նշաններ[28]՝ ինքնասպանությունը բնութագրելով որպես «իմպուլսիվ գործողություն»[29]։ Թունաբանության արդյունքները ցույց էին տվել, որ նրա օրգանիզմում չեն հայտնաբերվել թմրանյութերի հետքեր՝ ցույց տալով միայն աննշան քանակի թերապևտիկ ոչ թմրանյութային դեղեր[30]։ Իր մահվան ժամանակ Բուրդենն աշխատում էր Ստրասբուրգից ոչ հեռու իր «Անհայտ վայրեր» հաղորդաշարի համար[19][31]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.