Բրազիլական ջիու-ջիթսու (պորտ.՝ jiu-jitsu brasileiro), մարտարվեստ և միջազգային սպորտային մենամարտ, որի հիմքում ընկած է պարտեր ըմբշամարտը, ինչպես նաև ցավային և խեղդող հնարքները։ Այս մարտարվեստը ծագել է ХХ դարում, ձյուդոի Կոդոկան դպրոցում[1][2], որը հիմնադրվել է 1882 թվականին, որպես անկախ երիտասարդական համակարգ, որը ձևավորել է ճապոնական ջիու-ջիթսուի մի շարք (Ռյու) դպրոցներ։

Արագ փաստեր Ծագման երկիր, Ծագման ժամանակ ...

Thumb
Ծագման երկիր Բրազիլիա
Ծագման ժամանակ1910
ՍտեղծողCarlos Gracie?, Hélio Gracie?, Luiz França? և Oswaldo Fadda?
ՄարզիկներBrazilian jiu-jitsu practitioner?
Փակել

Այս մարտարվեստի սկզբունքը այն է, երբ թույլ մարզավիճակում գտնվող անձը կարող է հաջողությամբ պաշտպանվել ավելի ուժեղ՝ լավ մարզավիճակում գտնվող անձից, օգտագործելով ճիշտ տեխնիկա։ Բրազիլական ջիու-ջիթսուն (ԲՋՋ) կարելի է սովորել տարբեր նպատակներով՝ ինքնապաշտպանության, ուղղակի սպորտով զբաղվելու, մրցաշարերի մասնակցելու (ինչպես Գիյով, այնպես էլ առանց դրա) և խառը ըմբշամարտերում մասնակցություն ունենաու համար (Mixed Martial Arts)։

Սպարրինգը (ԲՋՋ-ում նաև ռոլլինգ) և լիարժեք կոնտակտը կարևոր դեր են խաղում ուսուցման և մրցումների նախապատրաստման համար։

Պատմություն

Thumb
Միցույո Մաէդա

Առաջացում

Բրազիլական ջիու-ջիթսուն սկիզբ է առնում Միցույո Մաէդիից, ով ճապոնական ձյուդոի վարպետ է և Ջիգորո Կանոյի աշակերտը։ Ջիգորո Կանոյի համար ձյուդոն եղել է ոչ միայն մարտարվեստ այլ նաև սպորտ և միջոց լինել լավ ֆիզիկական մարզավիճակում, կամքի ուժի զարգացման մեթոդ և ամենակարևորը հոգևոր խաղաղ վիճակի հասնել։ Մարտարվեստը, որը ժամանակի ընթացքում կոչվել է «բրազիլական ջիու-ջիթսու», նույնպես իր մեջ ունի այդ սկզբունքները[3][4]։

Միցույո Մաէդան լինելով աշխարհում ըմբշամարտի ճապոնացի ամենալավ վարպետներից մեկը (պարտերում), 1904 թվականին մեկնում է ուղևորության ամբողջ աշխարհով[2]։ Բոլոր այն երկրներում, որտեղ եղել է վարպետը մասնակցել է ըմբշամարտի տարբեր ուղղությունների և տարբեր մարտարվեստների ցուցադրությունների՝ ըմբիշներ, բռնցքամարտիկներ, սավաթերներ և արդեն 1914 թվականին նա եղել է Բրազիլիայում։

Ենթադրվում է, որ ԲՋՋ-ն ավանդական ճապոնական ջիու-ջիթսուի զարգացումն է և Միցույո Մաէդան կիրառել է այն։ Սակայն Մաէդան երբեք չի սովորել ջիու-ջիթսու։ 

Ի սկզբանե դեռահաս տարիքում նա սովորել է սումոյի արվեստը, բայց տպավորված լինելով ձյուդոյի և ջիու-ջիթսույի ըմբիշտների միջև տեղի ունեցող մարտերով, ձյուդոյի մասին պատմություններով, նա սումոն փոխարինել է ձյուդոյով, սկսելով սովորել Կանոյի մոտ՝ Կոդոկանում[2]։ Մահվանից մեկ օր առաջ նա դարձել է 7-րդ դանը Կոդոկան ձյուդոյում։ Մաէդանը մահացել է 1941 թվականին։

Անվանում

Երբ Մաէդանը մեկնում է Ճապոնիայից, ձյուդոն դեռ հաճախ կոչվում է «Կանո ջիու-ջիթսու» կամ ուղղակի «ջիու-ջիթսու»[5][6]։

Ձյուդո տերմինի գործածման մեջ որոշակի սխալ կա։ Հստակեցնելու համար, ես կհայտարարեմ, որ ձյուդո տերմինը պրոֆեսոր Կանոյի կողմից է ընտրվել իր համակարգը ավելի ճշտորեն նկարագրելու համար, քան «ջիու-ջիթսու» տերմինը։ Պրոֆեսոր Կանոն, մեկն է Ճապոնիայի առաջատար մանկավարժներից և նա պետք է ընտրեր առավել ճշգրիտ բառ։ Սակայն ճապոնացիները դեռ հենվում են ավելի հայտնի տերմինաբանությունից և այն անվանում ջիու-ջիթսու[7]։
- Կացուկամա Կիգացի

Ճապոնիայից դուրս այս տարբերությունը ավելի քիչ նշանակություն է ստացել։ «Ձյուդոյի» և «ջիու-ջիթսույի» միջև տարբերությունը շատ նուրբ է և հաճախ դրանք միավորում են։ Օրինակ, երբ Մաէդան և Ցոիցիրոն 1914 թվականին ժամանել են Բրազիլիա, թերթերում հայտարարվել է ջիու-ջիթսույի մասին, չնայած, որ երկու ճապոնացիներ էլ Կոդոկանի ձյուդոիստներ էին։

Մինչև 1925 թվականը Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես չի հայտարարել, որ ճապոնական պետական դպրոցներում դասավանդվող մարտարվեստի անվանումը պետք է լինի «ձյուդո», այլ ոչ թե «ջիու-ջիթսու»[8]։ Իսկ Բրազիլիայում այն կոչվել է ջիու-ջիթսու։ Երբ Գրեյսին ժամանել է ԱՄՆ իր արվեստը տարածելու համար, համակարգը կոչվել է Բրազիլական ջիու-ջիթսու և Գրեյսի ջիու-ջիթսու։ Jiu-jitsu-ն Արևմուտքում անվան ամենահին գրելաձևերից է։ Այլ ճիշտ գրելաձևերն են՝  jujitsu և ju-jitsu։

Այս մարտարվեստը երբեմն կոչվում է Գրեյսի Ջիու-ջիթսու (GJJ), բայց այս անվանումը միայն ապրանքանիշ է, և վերաբերում է այն ոճին, որը ուսուցանվել է նրա և նրանց ուսուցիչների կողմից։ Գրեյսի ընտանիքի այլ անդամներ, անձնավարում են մարտարվեստը, ինչպես օրինակ՝ «Չարլզ Գրեյսի Ջիու-ջիթսու» կամ «Հենզո Գրեյսի Ջիու-ջիթսու», և նույն կերպ Մաչադա եղբայրները այն կոչում են իրենց անուններով՝ «Մաչադա Ջիու-ջիթսու» (MJJ)։ Այս բոլոր ճյուղերն ունեն իրենց ուրույն մոտեցումները, որոնք հավաքագրված են Բրազիլական ջիու-ջիթսույի մեջ։ Այսօր կա Բրազիլական ջիու-ջիթսույի երեք գլխավոր ճյուղեր՝ Gracie Humaita, Gracie Barra և Carlson Gracie Jiu-Jitsu։ Արմատները գալիս են Գրեյսի ջիու-ջիթսույից։

Զարգացում

1914 թվականին Միցույո Մաէդան ժամանել է Բրազիլիա, որտեղ ապրել է հաջորդ մի քանի տարիներին։ Այնտեղ նա հանդիպել է Գաստան Գրեյսին։ 1916 թվականին Գաստանի 14 տարեկան տղան հետևելով արվեստի ցուցադրությանը, որոշել է ուսումնասիրել այն։ Մաէդան ընդունել է նրան աշակերտների մեջ և նա դարձել է վարպետ իր եղբոր՝ Էլիու Գրեյսի հետ, հիմք դնելով ժամանակակից բրազիլական Գրեյսի Ջիու-ջիթսույին[9]։

1921 թվականին Գաստան Գրեյսը իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո։ Էլիուն երիտասարդ ժամանակ հիվանդ էր և բժշկի արգելքի պատճառով չէր կարող զբաղվել մարզումներով, բայց Էլիուն սովորել է իր եղբայրներին նայելով։ Նա կարողացել է հաղթահարել իր հիվանդությունները։ Նա նույնպես համարվում բրազիլական ջիու-ջիթսույի հիմնադիրներից մեկը[10]։

Հռչակում

Բրազիլական ջիու-ջիթսուն հայտնի է դարձել 1990-ականներին, երբ վարպետ Ռոյս Գրեյսը հաղթել է առաջին, երկրորդ և չորրորդ Ultimate Fighting Championship (UFC), այդ ժամանակ միակ մրցաշարն էր, որը միավորում էր տարբեր մարտարվեստների ներկայացուցիչների[11]։ Ռոյսը հաճախ մարտնչում էր շատ լուրջ հակառակորդների հետ, որոնք կիրառում էին մի քանի ոճեր, ներառյալ բռնցքամարտ, կարատե, ձյուդո, թաեքվանդո և ըմբշամարտ։ Տպավորիչ են եղել նրա հաղթանակները, նրա հակառակորդները զգալիորեն գերազանցել են իրեն։ Այդ ժամանակից սկսած ԲՋՋ-ն դարձել է հիմնական մարտարվեստ «ընդհանուր մենամարտով» զբաղվողների համար և ստացել է մեծ հարգանք։ Ներկայումս աշխարհում անցկացվում են ԲՋՋ-ի մի շարք մրցաշարեր, օրինակ՝ No-Gi Submission Grappling Tournaments, ADCC Submission Wrestling World Championship։

Thumb
Գարդ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.