From Wikipedia, the free encyclopedia
Ասսոշեյթեդ պրես, (Associated Press), ԱՄՆ–ի խոշորագույն տեղեկատու գործակալություններից, հիմնվել է 1848 թվականին։ Հանդիսանում է միջազգային խոշորագույն տեղեկատվական գործակալություններից մեկը[5]։
Ասսոշեյթեդ պրես | |
---|---|
Տեսակ | տեղեկատվական գործակալություն, photo agency? և ոչ առևտրային կազմակերպություն |
Հիմնադրված է | մայիսի 22, 1846 |
Վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տնօրեն | Louis Boccardi?, Tom Curley?[2], Gary B. Pruitt? և Daisy Veerasingham? |
Արդյունաբերություն | Մամուլ և մեդիա արդյունաբերություն[3] |
Դուստր ընկերություններ | Associated Press Television News և Associated Press-NORC Center for Public Affairs Research? |
Կայք | ap.org(անգլ.) և apnews.com(անգլ.) |
Մասնակից է | Inter American Press Association?[1] և Virginia Press Association?[4] |
Associated Press Վիքիպահեստում |
Սկսել է գործունեությունը որպես թերթերի հրատարակչությունների լրատվական կոոպերատիվ[5]։ Ընդգրկում է տնտեսական և առևտրային «Դոու Ջոնս» ծառայությունը, ինչպես նաև լուսա-, հեռա- և ռադիոծառայություններ[6]։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում[7]։
Ղեկավարման ապարատը կենտրոնացված է Նյու Յորքում։ Յունայթեդ պրես ինտերնեշնալ գործակալության հետ վերահսկում է ամբողջ տեղեկատվության գործը ԱՄՆ–ում՝ ցուցաբերելով ընդգծված գաղափարական ուղղվածություն։ Ասոշեյթեդ պրեսի նյութերի հավաքման, մշակման և տարածման ոլորտում զբաղվել է 100 հազարից ավելի աշխատակից (1970)։ Ասոշեյթեդ պրեսի ինֆորմացիաներից օգտվել են 73 երկրների գործակալություններ։
Ասոշիեյթիդ Պրես գործակալությունը հիմնադրվել է 1846 թվականի մայիսին որպես հինգ նյույորքյան թերթային հրատարակչությունների կոոպերատիվ միավորում ամերիկա-մեքսիկական պատերազմի մասին ավելի արագ նորություններ հաղորդելու համար, քան դա անում էր ամերիկյան փոստային ծառայությունը (ստեղծվել էր պոնի-էքսպրես երթուղի՝ Ալաբամա նահանգի միջով)։ Նրանք ավելի մեծ արագությամբ էին լուրեր հաղորդում նաև Եվրոպայից, որտեղից ժամանակին լուրերը հասնում էին քսան օր անց։
1970 թվականին կազմակերպությունում աշխատում էր 100 հազար աշխատակից։ 1978 թվականին Յունայթեդ Պրես Ինթերնեյլնշի հետ միասինէ գործակալը մոնոպոլիստ դարձավ ԱՄՆ-ում տեղեկատվություն տարածելու հարցում՝ սպասարկելով «բոլոր թերթերի ⅔-ը, ԱՄՆ ավելի քան 3 հազար ռադիո- և հեռուստակայաններ, ավելի քան 4 հազար արտասահմանյան հրատարակություններ»[5]։
1935-ից մինչև 1941 թվականը Ասոշիեյթիդ Պրեսը մնում էր միակ արևմտյան ԶԼՄ-ն, որ շարունակում էր աշխատել Գերմանիայում՝ նացիստների՝ իշխանության գալուց հետո[8]։ Պատմաբանները հայտարարում են նրանց հետ գործակալության համագործակցության մասին. նրանք ստիպված էին եղել ստորագրել «խմբագրական օրենքը» (Schriftleitergesetz), որ արգելում էր ցանկացած հրապարակում՝ «ուղղված Ռեյխի թուլացմանը նրա սահմանների ներսում և սահմաններից դուրս»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.