From Wikipedia, the free encyclopedia
Էմիլի Դեժյո (ֆր.՝ Émilie Desjeux; հոկտեմբերի 9, 1861[1][2][3], Bussy-en-Othe - ապրիլի 23, 1957, Bussy-en-Othe, Жуаньи — հոկտեմբերի 9, 1861[1][2][3], Bussy-en-Othe - ապրիլի 23, 1957, Bussy-en-Othe, Бюсси-ан-От), ֆրանսիացի նկարչուհի, դիմանկարիչ։
Էմիլի Դեժյո ֆր.՝ Émilie Desjeux | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1861[1][2][3] |
Ծննդավայր | Bussy-en-Othe |
Վախճանվել է | ապրիլի 23, 1957 (95 տարեկան) |
Մահվան վայր | Bussy-en-Othe |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ուսուցիչ | Ուիլյամ Բուգրո |
Պարգևներ | |
Émilie Desjeux Վիքիպահեստում |
Էմիլի Դեժյոն ծնվել է Ֆրանսիայում, Ժուանյի քաղաքում (ֆր.՝ Joigny) 1861 թվականի հոկտեմբերի 9-ին։ Երիտասարդ ժամանակ ընտանիքի հետ փոխադրվում է Փարիզ, որտեղ սկսում է լրջորեն զբաղվել գեղարվեստով։ Շուտով Էմիլի Դոժյեն ընդունվում է «Ժյուլիանի ակադեմիա» (ֆր.՝ Académie Julian), դառնում Ուիլյամ Բուգրոյի (ֆր.՝ William Bouguereau (1825—1905) ուսանողը, որը բարձր է գնահատում Էմիլիի գեղագիտական ընդունակությունները և համարում է նրան լավագույնը իր ակադեմիական գեղանկարիչներից։ Նկարչուհին մեծ ուշադրություն է դարձնում լուսային էֆեկտների վերարտադրմանը (ֆր.՝ luministe)։
«Ժյուլիանի ակադեմիան» ավարտելուց հետո, Դեժյոն իր աշխատանքները ցուցադրում է «Ֆրանսիացի գեղանկարիչների ընկերության» կազմակերպած ցուցասրահներում։
1900 թվականին նա մասնակցում է «Համաշխարհային ցուցահանդեսին» Փարիզում։
19-20-րդ դարերի սահմանագծին Էմիլի Դեժյոն մասնակցում է «Կին նկարիչների ընկերություն» կազմակերպությանը և Փարիզում բացում է աղջիկների համար իր դպրոց-ստուդիան Դյու Բակ (ֆր.՝ Rue du Bac) փողոցի վրա, այնուհետև Վիսկոնտի (ֆր.՝ Rue Visconti) փողոցի վրա։
Էմիլի Դեժյոն շատ է ճանապարհորդում Եվրոպայում, հաճախ այցելում է Անգլիա, Հոլանդիա, Իտալիա, ինչն արտացոլվում է էսքիզների ալբոմների նշանակալի քանակով և ճամփորդական գրառումներով։
Արվեստում Դեժյոն ակադեմիական գեղարվեստի հետևորդն էր և չէր ենթարկվում այլ ուղղությունների ազդեցությանը։
1906 թվականին Էմիլի Դեժյոն ստանում է հիմնավոր պատվեր քաղաքապետ Օսերից (ֆր.՝ Auxerre)՝ պատկերել պատմական իրադարձություններ. Էմիլ Կոմբաի ճառը պետության ու եկեղեցու անջատման մասին։ Այն ժամանակների համար դա աննախադեպ առաջադրանք էր կնոջ համար՝ նկարել պատմանական ժամանակների քաղաքական գործիչներին։
1908 թվականին «Էմիլ Կոմբայի ճառը» նկարը, 252х130 չափերով, ցուցադրվեց Օսեր քաղաքի քաղաքային թանգարանում։ Ներկայումս այն զարդարում է քաղաքի քաղաքապետարանի նիստերի դահլիճը։
Էմիլի Դեժյոյի աշխատանքները պահպանվում են Օսերի թանգարանային ֆոնդում, ցուցադրվում են Սեն-Ժերմեն (ֆր.՝ Musée-Abbaye Saint-Germain) Աբբայության թանգարանում և գտնվում են մասնավոր հավաքածուում։
Էմիլի Դեժյոի կյանքի ուղին ավարտվեց 1957 թվականի ապրիլի 23-ին։ Նրա գերեզմանը գտնվում է Բյուսսե-Էն Օտ (ֆր.՝ Bussy-en-Othe) քաղաքի գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.