![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/54/Amy_Sherman-Palladino.jpg/640px-Amy_Sherman-Palladino.jpg&w=640&q=50)
Էմի Շերման-Փալադինո
From Wikipedia, the free encyclopedia
Էմի Շերման-Փալադինո (անգլ.՝ Amy Sherman-Palladino, հունվարի 17, 1966(1966-01-17)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ «Էմմի» մրցանակաբաշխության հինգ մրցանակների դափներկիր[2]։
Էմի Շերման-Փալադինո անգլ.՝ Amy Sherman-Palladino | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 17, 1966(1966-01-17)[1] (58 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | North Hollywood High School? |
Երկեր | Գիլմոր աղջիկներ և Զարմանալի տիկին Մեյզելը |
Մասնագիտություն | սցենարիստ, պարուհի, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստառեժիսոր և կինոռեժիսոր |
Ամուսին | Դենիել Պալադինո |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
![]() |
Էմի Շերման-Փալադինոն 1990-1994 թվականներին եղել է «Ռոզաննա» կատակերգական հեռուստասերիալի հիմնական սցենարիստը և պրոդյուսերը, որի համար 1992 թվականին ստացել է «Էմմի» անվանակարգ՝ կատակերգության մեջ ունեցած անհատական նվաճումների համար։ Հետագայում նա թողարկել է մի քանի սիթքոմներ, իսկ 2000 թվականին ստեղծել և թողարկել է «Գիլմոր աղջիկներ» ընտանեկան դրաման։ Սերիալը ունեցել է յոթ սեզոն և արժանացել է քննադատների հավանությանը, սակայն երբևէ չի գրանցել վարկանշային հատուկ հաջողություն։ Շերմանը սերիալի կառավարման «ղեկին» է եղել նրա առաջին վեց սեզոնների ընթացքում, երբ այն ցուցադրվում էր WB հեռուստատեսությամբ, և դադարել է զբաղվել սերիալով 2006 թվականի ապրիլին, քանի որ չէր կարողացել ստեղծագործական համաձայնության գալ The CW ալիքի հետ։ Վերջինս թողարկել է հեռուստասերիալի վեցերորդ և եզրափակիչ սեզոնները[3][4]։
2008 թվականին Շերմանը թողարկել է ոչ այդքան հաջողված «Իզաբել Ջեյմսի վերադարձը» սիթքոմը՝ Փարկեր Փոուզիի դերակատարմամբ։ 2012 թվականին թողարկել է «Բալերինաներ» սերիալը՝ «Թոնի» մրցանակի դափնեկիր Սաթոն Ֆոսթերի գլխավոր դերակատարմամբ։ Նախագիծը դրական արձագանքների է արժանացել քննադատների կողմից, իսկ առաջնախաղը կայացել է 2012 թվականի հունիսի 11-ին[5]։
2017 թվականին Շերմանը ստեղծել է «Զարմանահրաշ տիկին Մեյզելը» կատակերգական դրաման։