հեռուստասերիալ From Wikipedia, the free encyclopedia
«Զարմանահրաշ տիկին Մեյզելը» (անգլ.՝ The Marvelous Mrs. Maisel), ամերիկյան պատմական կատակերգական դրամա վեբ սերիալ, որը ստեղծել է Էմի Շերման Պալադինոն։ Սերիալի պիլոտը ցուցադրվել է 2017 թվականի մարտի 17-ին։ Այն ստացել է քննադատների դրական արձագանքները, և սերիալը միանգամից երկու եթերաշրջանի պատվեր է ստացել նույն տարվա ապրիլի 10-ին[2]։ Առաջին եթերաշրջանը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 29-ին[3][4]։
Զարմանահրաշ տիկին Մեյզելը | |
---|---|
Ժանր | պատմական դրամա և հեռուստադրամա |
Ստեղծող | Էմի Շերման-Փալադինո |
Երկիր | ԱՄՆ[1] |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Ռեյչել Բրոսնահեն, Մայքլ Զեգեն, Ալեքս Բորշտեյն, Թոնի Շալհուբ և Մարին Հինքլ |
Գործադիր պրոդյուսեր | Էմի Շերման-Փալադինո, Դենիել Պալադինո և Matthew Shapiro? |
Եթերաշրջանների քանակ | 5 |
Սերիաների քանակ | 43 |
Էկրաններին է | մարտի 17, 2017-ից մայիսի 26, 2023-ը |
Հեռուստաալիք | Prime Video |
Պաշտոնական կայքէջ |
Երրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2019 թվականի դեկտեմբերի 6-ին[5]։
Սերիալը 2017 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ, իսկ 2018 թվականին՝ «Էմմի»։
2019 թվականի դեկտեմբերի 13-ին սերիալը երակացվել է չորրորդ եթերաշրջանով[6]։
Դեպքերը տեղի են ունենում 1958 թվականին Նյու Յորքում։ Միրիամ «Միջ» Մեյզելին լքում է նրա ամուսինը՝ Ջոելը։ Միջը գնում է ծնողների մոտ և նրանք հիասթափվում են իրենց դստեր ընտրությունից։ Այնուհետև նա գնում է մի ակումբ, որտեղ Ջոելը երեկոները փորձել է վարել սթենդ ափ (ըստ էության, միայն կարդալ այլ մարդկանց անեկդոտներ), և անսպասելիորեն նրա հանպատրաստից խոսքը դուր է գալիս մարդկանց։ Այսպիսով, Միջը սկսում է նոր կյանք։
Եթերաշրջան | Սերիաներ | Ցուցադրման բնօրինակ ամսաթիվ | ||
---|---|---|---|---|
Եթերաշրջանի պրեմիերա | Եթերաշրջանի ավարտ | |||
1 | 8 | 17 Մարտի 2017 | 29 Նոյեմբերի 2017 | |
2 | 10 | 5 Դեկտեմբերի 2018 | ||
3 | 8 | 6 Դեկտեմբերի 2019 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.