From Wikipedia, the free encyclopedia
Էլենա Բարբարա Ռիբեյրու Ֆուրտադու Վելյու Նոգուեռա ( պորտ.՝ Hélène Barbara Ribeiro Furtado Velho Nogueira . մայիսի 18, 1969[1][2][3], Բրյուսել), բելգիացի մոդել, դերասանուհի, երգչուհի, գրող և հեռուստահաղորդավարուհի։ Երաժշտական իր կարիերան սկսել է 1988 թվականին, իսկ դերասանականը՝ 1989 թվականին։ Հայտնի է « Dillinger Girl » կեղծանունով։ 2010 թվականից ելույթ է ունենում ֆրանսիական Nouvelle Vague խմբի կազմում[4]։ Որպես ֆոտոմոդել՝ համագործակցում է Փարիզի Click and Viva գործակալությունների հետ[5]։
Էլենա Նոգուեռա անգլ.՝ Helena Noguerra | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1969[1][2][3] (55 տարեկան) |
Ծննդավայր | Բրյուսել |
Քաղաքացիություն | Բելգիա |
Մայրենի լեզու | պորտուգալերեն |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, մոդել, կինոդերասանուհի և հաղորդավար |
Ամուսին | Ֆիլիպ Կատերին, Fabrice Du Welz? և Fabien Galthié? |
Երեխաներ | Tanel Derard? |
Կայք | helenanoguerra.fr/en |
Helena Noguerra Վիքիպահեստում |
Ծնվել է 1969 թվականին Բրյուսելում, միջին խավի ընտանիքում։ Նրա մայրը պորտուգալացի էր, ով 1968 թվականին գաղթել էր Բելգիա ՝ փրկվելու Սալազարի բռնապետությունից։ Էլենան խորթ եղբայր և երկու քույր ունի, որոնցից մեկը ճանաչված երգչուհի Լիոն է։ Էլենան մոդելային կարիերան սկսել է 15 տարեկանում, որից հետո համբավվել է որպես հեռուստատեսային և ռադիոհաղորդավարուհի։ 1989-ին թողարկել է իր դեբյուտային « Lunettes Noires » սինգլը, երեք տարի անց՝ «Rivières rouges» սինգլը։ Երգչուհին երկար ժամանակ չէր համարձակվում թողարկել սոլո ալբոմ։ Նրա դեբյուտային ալբոմը՝ «Projet Bikini» վերնագրով, թողարկվել է միայն 1999 թվականին՝ նրա երաժշտական կարիերայի մեկնարկից 10 տարի անց[6]։
Հաջորդ ալբոմը՝ Azul-ը, Էլենան ձայնագրել է 2001 թվականին երգիչ և գործիքավորող Ֆիլիպ Կատերինի հետ։ Այն, ինչպես և նրա հաջորդ երաժշտական աշխատանքը՝ 2004 թվականին թողարկված[7] « Née dans la nature »-ը (Բնության մեջ ծնվածը), հսկայական հաջողություն ունեցավ Ֆրանսիայում։
1989 թվականին Էլենան նշեց իր նորամուտը կինոյում՝ նկարահանվելով « Բաղնիք » ֆիլմում։ Դրանից հետո նա հիմնականում զբաղվել է մոդելային բիզնեսով՝ պայմանագիր կնքելով ֆրանսիական Viva գործակալության հետ և պարբերաբար նկարահանվելով կարճամետրաժ ֆիլմերում։ Էլենայի վերադարձը կինո տեղի ունեցավ 2001 թվականին ֆրանսիական «Աստվածային երեխան» դրամայում։ Դերասանուհին փոքր դերերից ու կամեոներից աստիճանաբար անցել է ավելի մեծ դերերի։ 2005 թվականին նա գլխավոր դեր է խաղացել «Սև արկղ» ֆիլմում, իսկ 2009 թվականին՝ «Սալազարի անձնական կյանքը» ֆիլմում։
2002-ին Էլենան իր ուժերը փորձել է գրական ասպարեզում՝ թողարկելով « Թշնամին ներսում » գիրքը (L'Ennemi est à l'intérieur), իսկ 2006-ին նա իր դեբյուտն է կատարել թատրոնի բեմում։ Շարունակելով իր երաժշտական կարիերան՝ 2006 թվականին նա վերցրեց «Dillinger Girl» կեղծանունը։ Այդ կեղծանունով նա թողարկել է «Bang!» ալբոմը, որը երաժիշտ Ֆրեդերիկո Պելեգրինիի հետ համագործակցության արդյունք է։ 2007 թվականին երգչուհին վերադարձել է իր սոլո կարիերային՝ թողարկելով «Fraise Vanille» ալբոմը, ինչի կապակցությամբ կատարել է իր առաջին հյուրախաղային շրջագայությունը Ֆրանսիայի քաղաքներով, շրջագայություն, որն ավարտվեց փարիզյան հայտնի «Բատակլան» թատրոնում ելույթով։
2010 թվականին Էլենան միացել է ֆրանսիական « Nouvelle Vague » աղջկական երաժշտախմբին, ձայնագրել « Couleurs sur Paris » և « The Singers » ալբոմները։ Վերջինս դարձել է Էլենայի դեբյուտային անգլալեզու ալբոմը։ Խմբի կազմում մնալով հանդերձ՝ Էլենան շարունակել է իր մենակատարային կարիերան։ 2013 թվականին նա թողարկել է « Année Zéro » ալբոմը, որի առանձին սինգլներ բավականին բարձր դիրքեր են գրավել ֆրանսիական չարթերում։ Ալբոմի առաջատար սինգլը դարձած « Թոմ » երգը և դրա տեսահոլովակը արժանացան երաժշտական քննադատների բարձր գնահատականին[8]։ 2013 թվականի մայիսին թողարկվեց Էլենայի նոր «The End of the Story» սինգլը[9]։
Էլենան շարունակում է որպես դերասանուհի նկարահանվել ֆիլմերում և հեռուստատեսությամբ։ 2010 թվականին նա խաղացել է « Սրտակերը » ( Վանեսա Պարադիի հետ) և «Մումու» ֆիլմերում, իսկ 2011 թվականին մարմնավորել է Քրիստիան Կլավյեի «Հայրիկներ առանց վատ սովորությունների» կատակերգության գլխավոր հերոսուհու կերպարը։ 2014 թվականին Էլենան իր նորամուտն է նշել ռուսական կինոյում՝ մարմնավորելով Ֆրանսիայի նախագահին « Խոհանոց Փարիզում » կատակերգական ֆիլմում[10]։
Էլենա Նոգուեռան ունի մի որդի՝ Թանել Դերարդը (ծն. 1991), ով երաժիշտ է և մոդել[11][12]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1989 | ֆ | Լոգասենյակ | La salle de bain | Սուպերմարկետի կին |
2001 | հֆ | Աստվածային երեխա | Le Divin enfant | Հեռուստահաղորդավարուհի |
2002 | ֆ | Աղջիկներին ոչ ոք չի վստահում | Les filles, personne s'en méfie | Դերասանուհի |
2002 | ֆ | Եթե հարուստ լինեի | Ah! Si j'étais riche | Պրիսցիլա |
2003 | ֆ | Առանց նրա | Sem Ela | Ինես Վիերա |
2005 | ֆ | Սև արկղ | La Boîte noire | Сорайя |
2006 | ֆ | Փարիզյան պատմություն | Dans Paris | Սկուտերով աղջիկ |
2006 | ս | Մաֆիոզան | Mafiosa | Լաետիտա |
2007 | ս | Ինչն է լավ, ինչը՝ վատ | Fais pas ci, fais pas ça | Հոգեբան |
2008 | ֆ | Ուրիշը | L'autre | Լառսի ընկերուհի |
2009 | ֆ | Սալազարի անձնական կյանքը | A Vida Privada de Salazar | Քրիստինա Գառնիե |
2009 | ս | Ընտանեկան տեսարան | Scènes de ménages | Լաուրա |
2010 | ֆ | Սրտակերը | L'arnacoeur | Սոֆի |
2010 | ֆ | Մումու | Mumu | Մադամ Ռոտայլոտ |
2010 | հֆ | Սանդուղքի ներքևումы | Au bas de l'échelle | Մարիետա |
2011 | հֆ | Տասը րոպե ոչ մի տեղում | À dix minutes de nulle part | Մադամ Ստիբենարտ |
2011 | ֆ | Աշակերտ Դյուկոբյուն | L'élève Ducobu | Ադելին Գրատին |
2011 | հֆ | Վալպարաիսո | Valparaiso | Էմմա Կագլիոն |
2011 | ֆ | Հայրիկներ՝ առանց վատ սովորությունների | On ne choisit pas sa famille | Ալեքս |
2012 | ֆ | Սիրո համաբուժարան | La clinique de l'amour | Պրիսցիլա |
2012 | ֆ | Դյուկոբյուի արձակուրդը | Les vacances de Ducobu | Ադելին Գրանտին |
2013 | ֆ | Ձիարշավ | Turf | Քրիստինա |
2013 | ֆ | Ես Ստանդարտի երկրպագու եմ | Je suis supporter du Standard | ինքն իրեն է մարմնավորել |
2013 | ֆ | Հրեշտակների նշանը | La Marque des anges | Անջելա քոուլսոն |
2013 | ֆ | Ռոմանտիկ ժամադրությունների հյուրանոցը | Hôtel Normandy | Էլիս |
2013 | ֆ | Տնային կյանք | La vie domestique | Ինես |
2014 | ֆ | Որդյակը | Fiston | Մոնիկա |
2014 | ֆ | Ալելույա | Alleluia | Սոլենջ |
2014 | ֆ | Խոհանոց Փարիզում | Кухня в Париже | Ֆրանսիայի նախագահ |
2015 | հֆ | Սպանություն Կոլիուրում | Meurtres à Collioure | Ալիս |
Սինգլներ
Համագործակցությամբ թողարկված ձայնագրություններ