Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ (ֆր.՝ Président de la République française), ոչ պաշտոնապես՝ Ֆրանսիայի նախագահ, համարվում է ընտրված Պետության գլուխը Ֆրանսիայում։
Ֆրանսիայի հանրապետության նախագահ
| |
---|---|
Նախագահի խորհրդանիշը | |
Պաշտոնավարում է՝ Էմանուել Մակրոն | |
Նստավայր | Ելիսեյան պալատ Փարիզ |
Պաշտոնավարման ժամկետ | Հինգ տարի |
Աշխատավարձ | €178,923.72 (€14,910.31/ամսական)[1] |
Կայք | elysee.fr |
Ֆրանսիական հինգ հանրապետություններից չորսում պետության գլուխը համարվել է պետության նախագահը։ Ֆրանսիական ամեն սահմանադրությամբ նախագահի լիազորությունները, գործառույթները և պարտականությունները տարբեր են եղել։
1965 թվականից նախագահի ընտրությունները եղել են ուղղակի և համաժողովրդական։
Մինչև 2002 թվականը (օրենքը փոփոխվել է 2000-ին) նախագահի լիազորությունների ժամկետը եղել է 7 տարի (ֆր.՝ septennat), դրանից հետո՝ 5 տարի (ֆր.՝ quinquennat)։
2008 թվականից հանրապետության նախագահի միջամտությամբ սահամանադրությամբ նախագահի լիազորություններում կատարվեցին որոշակի փոփոխություններ։ Հիմնական փոփոխությամբ հանրապետության նախագահը չէր կարող ընտվել երկու անգամ անընդմեջ։
Երկրի ներկայիս նախագահն է Էմանուել Մակրոնը, ով ստանձնել է պաշտոնը 2017 թվականի մայիսի 14-ից։ Նա հանրապետության 25-րդ նախագահն է։
Նախագահի նստավայրն է Ելիսեյան պալատը Փարիզում։ Նաև պաշտոնական նաստավայր են համարվում Ռեմուեի ամրոցը, փարիզյան առանձնատուն «Մարինի հյուրանոցը» և Բրեգանսոն նավահանգիստը Վար դեպարտամենտում։
Ֆրանսիայի նախագահները նաև դե յուրե հանդիսանում են Անդորրայի իշխաններ և պատվո Լեգեոնի գրոսմեյստերներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.