From Wikipedia, the free encyclopedia
Էլեն Մոնաստիե (ֆր.՝ Hélène Monastier, դեկտեմբերի 2, 1882[2], Պայերն[1] - մարտի 7, 1976[2], Լոզան, Շվեյցարիա[1]), շվեյցարացի խաղաղության ակտիվիստ, ուսուցիչ Լոզանում։
Էլեն Մոնաստիե Hélène Monastier | |
---|---|
Ծնվել է | 1882, դեկտեմբերի 2 |
Ծննդավայր | Պայեռն, Շվեյցարիա |
Մահացել է | 1976, մարտի 7 |
Մահվան վայր | Լոզան, Շվեյցարիա[1] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Ազգություն | շվեյցարացի |
Կրթություն | Woodbrooke Quaker Study Centre? |
Մասնագիտություն | ուսուցչուհի, խաղաղապահ և ձեռնարկատեր |
Աշխատանք | Ուսուցիչ Լոզանում |
Գործունեություն | խաղաղության ակտիվիստ |
Անդամություն | Քվակերներ և Service Civil International |
Hélène Monastier Վիքիպահեստում |
Էլեն–Սոֆի Մոնաստիեն ծնվել է Պայեռնում, բողոքական հովիվ և գրադարանավար Չարլզ Լուիի և Մարի Լուիզ Գոնինի ընտանիքում։ Նա եղբայրը՝ Լուին, 12 տարով մեծ է իրենից[3]։
Նա իր ամբողջ կյանքն ապրել է կաթվածահար եղած ոտքով՝ պայմանավորված երկու տարեկան հասակում տարած պոլիոմիելիտով։ Նրա ծնողների վերաբերմունքը թեթևացրեց նրա մանկությանը, բայց ողջ դեռահասության տարիներին նա տառապում էր հիվանդության հետևանքներից։ 27 տարեկան հասակում նա դիմեց վիրահատության, բայց որևէ նշանակալի բարելավում տեղի չունեցավ։ Այնուամենայնիվ, նրա ընկերը՝ Սամուել Գագնեբինը, նվիրեց նրան Բլեզ Պասկալի «Prière pour demander à Dieu le bon usage des maladies» գրքից հատվածներ և նա փոխակերպվեց։ Այդ պահից ի վեր նա իրեն համարում էր «բուժված»[4]։
Մոնաստիեն ուսանել է Պայեռնում և Լոզանում, և մնացել է Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, որտեղ նա վերապատրաստվեց որպես ուսուցիչ, ինչպես նաև հայտնաբերեց բանվորների կյանքի պայմանները, գործազրկությունը, դասակարգային պայքարը և սոցիալիզմը։ Նա շուրջ 40 տարի՝ 1904 թվականից մինչև 1943 թվականները, Լոզանի École Vinet մասնավոր դպրոցի ֆրանսերենի, պատմության և աշխարհագրության ուսուցիչն էր[5][6]։
1909 թվականին Մոնաստիեն կազմակերպեց գիմնազիայի աղջիկների առաջին ճամբարը՝ միավորելով Լոզանի, Ժնևի և Նյոշատելի աշակերտներին։ Սա «Camp d’éducatrices de Vaumarcus» երիտասարդների քրիստոնեական միությունների հանդիպումների, դասընթացների և արձակուրդների կենտրոնի նախորդն էր, որին նա մասնակցում էր ամեն տարի մինչև 1962 թվականը։
1911 թվականին նա միացավ Քրիստոնեական սոցիալիզմ շարժմանը և օգնեց Լոզանում գտնվող Maison du Peuple-ում («Ժողովրդի տուն») գտնվող բանվոր դասակարգի երիտասարդներին[6]։ 1920-ին նա ներգրավվեց ֆրանսախոս Շվեյցարիայում քրիստոնեա-սոցիալիստական շարժման հիմնադրման աշխատանքներում[7]։
Նրա առաջին հանդիպումը Միջազգային քաղաքացիական ծառայության (SCI) հիմնադիր Պիեր Սերեզոլի հետ տեղի ունեցավ 1917 թվականին՝ հանրային ժողովում, որտեղ նա հայտարարեց ռազմական հարկեր վճարելուց հրաժարվելու մասին։ Նրանք ընկերություն հիմնեցին, և նա սկսեց ծավալել խաղաղասիրական գործունեություն։ Մոնաստիեն աջակցում էր կազմակերպության զարգացման սկզբնական շրջանում և օգնում էր Սերեզոլին միջազգային կապեր հաստատելու հարցում։ Նա նաև իր մասնակցությունն ունեցավ SCI–ի մի քանի աշխատանքային ճամբարներում։ Վո կանտոնի ալպյան շրջանում գտնվող Լես Օրմոնց քաղաքում, 1924 թվականի օգոստոսի 7-ից 28-ը, նա մեկ տասնյակ տղամարդ և կին պացիֆիստների հետ մասնակցեց Շվեյցարիայում Պիեր Սերեզոլի կողմից կազմակերպված կամավոր առաջին աշխատանքային ճամբարին՝ առաջարկելով օգնություն, պարագաներ, կացարան և գործիքներ այն գյուղին, որտեղ ձմեռային ձնահյուսը ծածկել էր տունը և դրա տարածքը ժայռերով, ցեխով և ծառերի կոճղերով։
Պիեր Սերեզոլի միջոցով նա ծանոթացավ քվակերների հետ։ Նա ժամանակ է անցկացրել Բիրմինգհեմի Woodbrooke Quaker հետազոտական կենտրոնում և միացել քվակերներին 1930 թվականին։ Նա Շվեյցարիայի մասնաճյուղի առաջին «գործավարն» էր,ով հիմնադրեց քվակերների տարեկան ժողովը Շվեյցարիայում, ինչպես նաև Entre Amis ամսագիրը[5][6][8]։
From 1946 to 1952, she was the first International President of SCI. After Cérésole’s death, she published his biography and several of his papers.[7][9]
1946-1952 թվականներին նա եղել է SCI–ի առաջին միջազգային նախագահը։ Սերեզոլի մահից հետո նա հրապարակեց նրա կենսագրությունը և մի քանի աշխատություններ[9][10]։
1955 թվականին Ռոդոլֆո Օլգյատիի և այլոց հետ միասին նա մասնակցում էր Helvetas (այժմ Helvetas Swiss Intercooperation) օտարերկրյա օգնության կազմակերպության հիմնադրմանը[5]։ Նա մահացավ Լոզանում 1976 թվականին[5]:
Էլեն Մոնաստիեն նկարագրվում է որպես ծնված մանկավարժ՝ «ունենալով շնորհ՝ իր յուրաքանչյուր ուսանողից դուրս բերելու լավագույնը՝ երեխաների անհատականության հանդեպ հարգանքի, իր սիրո ու խստության միջոցով»։ «Գործադիր տնօրենի ուղեղով նա ուներ բոլոր արժանիքները. մտքի մեծ հստակություն, որոշման արագություն, կազմակերպվածության բնածին զգացում, լավ գրիչ և հումոր»:
2003 թվականի հոկտեմբերի 3-ին Լոզանում տեղադրվեց նրան նվիրված հուշատախտակ (Pré-du-Marché 17):
Էլեն Մոնաստիե, 1882-1976 |
---|
École Vinet–ի աշակերտը, որպես ուսուցիչ այստեղ մնացել է մինչև 1943 թվականը։
Հետաքրքրված լինելով «Maison du Peuple»-ի գործունեությամբ` նա ներգրավվեց որպես վարող և մասնակցեց քրիստոնյա-սոցիալիստների Լոզանի խմբի հանդիպումներին։ Այստեղ գտնվում է այն տունը, որտեղ նա ապրել է շուրջ 50 տարի։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.