Էդուարդ Գուրգենի Մալխասյան (փետրվարի 23, 1926(1926-02-23), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 7, 2003(2003-07-07), Երևան, Հայաստան), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1971)։

Իրինա Մալխասյանի հայրը։

Կենսագրություն

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1949)։ 1951-1954 թվականներին եղել է Մոսկվայի նավթի ինստիտուտի ավագ գիտական աշխատող, 1954-1976 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտական աշխատող, բաժնի վարիչ։ 1976 թվականից աշխատել է Կովկասի միներալային հումքի ինստիտուտի հայկական բաժանմունքում որպես գլխավոր երկրաբան։ Մալխասյանի աշխատություններում լուսաբանված են Հայաստանի խորքային մագմատիզմի, մեզոզոյի հրաբխականության և դրանց հետ կապված հանքայնացման հարցերը, ինչպես նաև երկրաբանության պատմության պրոբլեմներ։ Երկրաբանության պատմության միջազգային կոմիտեի թղթակից անդամ է (1967), ԽՍՀՄ Պետրոգրաֆիական կոմիտեի անդամ (1971)։

Երկեր

  • Հայաստանի երկրաբանական եզակի հուշարձանները, Երևան, 2000 (համահեղինակ)։
  • Հայաստանը հանգած հրաբուխների երկիր, Երևան։ Ա. հ., 1970
  • Հայկական ՍՍՀ հանքա-հումքային ռեսուրսների ընդլայնման հիմնական ուղղությունները տասներկուերորդ հնգամյակում, Երևան։ Գիտելիք, 1988 (համահեղինակ)
  • Интрузивы Даралагяза, Е., 1958
  • Юрский вулканизм Армении, М., 1965 (соавтор А. П. Лебедев)
  • Геологическое развитие и вулканизм Армении в юрский период, Е., 1975.

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.