From Wikipedia, the free encyclopedia
Էդիպ արքա (իտալ.՝ Edipo re), գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1967 թվականին՝ իտալացի կինոռեժիսոր Պիեռ Պաոլո Պազոլինիի կողմից, Սոֆոկլեսի համանուն ողբերգության հիման վրա։ Առաջին անգամ ցուցադրվել է 1967 թվականին՝ Վենետիկի 28-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում[6]։
Էդիպ արքա իտալ.՝ Edipo re | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Ժանր | դրամա[1][2][3] |
Հիմք | Էդիպուս արքա |
Թվական | 1967 |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Պիեռ Պաոլո Պազոլինի[1][2][3] |
Պրոդյուսեր | Ալֆրեդո Բինի |
Սցենարի հեղինակ | Պիեռ Պաոլո Պազոլինի |
Դերակատարներ | Ֆրանկո Չիտի[2][3][1], Սիլվանա Մանգանո[2][3][1], Ալիդա Վալլի[2][3][1], Կարմելո Բենե[2][1], Ջուլիան Բեք[2][1], Նինետո Դավոլի[2][1], Լուչիանո Բարտոլի[2][1], Ֆրանչեսկո Լեոնետտի[1], Պիեռ Պաոլո Պազոլինի[2][3][4], Ahmed Belhachmi?[2][1], Ժան Կլոդ Բիետ, Ջովաննի Իվան Սկրատուլյա[1], Լաուրա Բետտի[5] և Իզաբել Ռութ[5] |
Օպերատոր | Ջուզեպպե Ռուցցոլինի |
Երաժշտություն | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ և Մասարու Սատո |
Մոնտաժ | Նինո Բարալյի |
Պատմվածքի վայր | Հունաստան |
Նկարահանման վայր | Մարոկկո |
Կինոընկերություն | Arco Film |
Տևողություն | 104 րոպե |
Edipo re (film) Վիքիպահեստում |
Ֆիլմի գործողություններն ընթանում են ժամանակակից աշխարհում և Հին Հունաստանում։
20-րդ դար։ Իտալական ընտանիքներից մեկում տղա է ծնվում։ Հայրը նկատելով թե ինչպես է մայրը կապված որդու հետ, տանջվում է խանդից և տանելով որդուն անապատ, լքում է նրան։ Գործողությունները տեղափոխվում են անտիկ ժամանակաշրջան, որտեղ պատմվում է Սոֆոկլեսի դասական ողբերգության Պազոլինիի կողմից ձևափոխված տարբերակը։
Երեխան փրկվելով մահից, հայտնվում է Կորնթոսի տիրակալների՝ Պոլիբոսի և Մերոպեի ապարանքում։ Անժառանգ ամուսինները տղային մեծացնում ու դաստիարակում են թագավորական պալատում՝ ինչպես սեփական որդուն և անվանում Էդիպ (Օյդիպոս)։ Պատանի Էդիպը Դելփյան պատգամախոսից տեղեկանում է, որ ինքն սպանելու է հորը և ամուսնանալու է մոր հետ։ Նա չգիտեր, որ Պոլիբոսն ու Մերոպեն իր ծնողները չեն և այդ դաժան ճակատագրից խուսափելու նպատակով լքում է Կորնթոսը։
Թեբե գնալիս, ճանապարհին պատահաբար հանդիպում է Թեբեի արքային, իր իրական հորը՝ Լայոսին։ Նրանց միջև վեճ է առաջանում և Էդիպը սպանում է Լայոսին։ Որոշ փորձություններ անցնելուց հետո, Էդիպը կարգվում է Թեբեի թագավոր և անտեղյակ իրականությանը, ամուսնանում է Թեբեի այրիացած թագուհու, իր իրական մոր՝ Իոկաստեի հետ։
Այսպիսով մարգարեությունն իրականանում է։ Որոշ ժամանակ անց, իմանալով ճշմարտությունը, Իոկաստեն ինքնասպան է լինում։ Այդ ամենից ցնցված Էդիպը հանում է իր աչքերը։
Կինոնկարն ավարտվում է կրկին ժամանակակից աշխարհում։ Կուրացած Էդիպը վերադառնում է այնտեղ, որտեղ ծնվել էր։
Դերակատար | Կերպար |
---|---|
Ֆրանկո Չիտտի | Էդիպ |
Սիլվանա Մանգանո | Իոկաստե |
Ալիդա Վալլի | Մերոպե |
Լուչանո Բարտոլի | Լայոս |
Ահմեդ Բելաշմի | Պոլիբոս |
Կարմելո Բենե | Կրեոն |
Ջուլիան Բեկ | Թիրեսիաս |
Պիեռ Պաոլո Պազոլինի | քրմապետ |
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Պիեռ Պաոլո Պազոլինի | սցենարիստ |
Պիեռ Պաոլո Պազոլինի | ռեժիսոր |
Ալֆրեդո Բինի | պրոդյուսեր |
Ջուզեպպե Ռուցոլինի | օպերատոր |
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | կոմպոզիտոր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.