Զոնդ ծրագիր
From Wikipedia, the free encyclopedia
Զոնդ (ռուս.՝ Зонд), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայանների անվանում։ Զոնդերն արձակվել են 1964 թվականից և նախատեսված էին տիեզերական տարածության ուսումնասիրման և հեռավոր տիեզերական թռիչքների տեխնիկայի մշակման համար։ Այս ծրագրով իրականացվել են երկու տարբեր սերիաների կայաններ։ Առաջին սերիան, որը հիմնված էր 3ՄՎ միջմոլորակային կայանի հենքի վրա և նախատեսված էր մոտակա մոլորակների մասին տեղեկություններ հավաքելու համար։ Երկրորդ սերիան նախատեսված էր որպես հեռակառավարվող տիեզերանավեր՝ օգտագործելով «Սոյուզ» տիեզերանավերի պարզեցված տարբերակը, որը բաղկացած է սպասարկող և վայրէջքի մոդուլներից, բայց չուներ ուղեծրային մոդուլ։
Երկու կրիաները և մի քանի այլ կենդանիներ այս սերիայի Զոնդ-5 կայանով առաջին անգամ կատարեցին Լուսնի շուրջ պտույտ և վերադարձան Երկիր։
Խորհրդային «Զոնդ» կայանների պատվին է անվանվել Պլուտոն մոլորակի Զոնդի բիծը, անվանումը հաստատվել է ՄԱՄ-ի կողմից 2023 թվականի ապրիլի 11-ին[1]։