From Wikipedia, the free encyclopedia
3ՄՎ Մարս և Վեներա մոլորակների ուսումնասիրության համար նախատեսված խորհրդային միջմոլորակային կայանների երրորդ սերունդ[1]։ Հիմնված էր ավելի վաղ 2ՄՎ նախագծի վրա, օգտագործվել է Զոնդ և Վեներա ծրագրերի կայանների համար։ Խորհրդային տիեզերական ծրագրում սովորաբար օգտագործվում էին ստանդարտացված բաղադրիչներ։ Բոլոր կայաններն ունեին նույն բնորոշ բնութագրերը և սովորաբար տարբերվում էին հատուկ առաքելությունների համար անհրաժեշտ սարքավորումներով։ Յուրաքանչյուր հաջորդական կայանը նաև ներառում էր որոշ բարելավումներ՝ հիմնված ավելի վաղ առաքելությունների փորձի վրա։
Ամբողջ կայանը ուներ 3,6 մ բարձրություն և կշռում էր մոտ 1000 կգ։ Այն բաղկացած էր երեք հիմնական մասերից՝
Կայանի հիմքն էր կազմում ճնշման տակ գտնվող հերմետիկ խցիկը, որը կոչվում էր ուղեծրային մոդուլ։ Այս մոդուլում տեղակայված էին կայանի կառավարման էլեկտրոնիկան, ռադիոհաղորդիչները և ընդունիչները, մարտկոցները, աստղակողմնորոշման սարքավորումները և այլն։ Հերմետիկ խցիկում ապահովվում էր մոտ 100 կՊա ճնշում և երկրայինին մոտ ջերմաստիճան։
Ուղեծրային մոդուլի արտաքին մասում տեղադրված էին երկու արևային մարտկոցներով վահանակներ, որոնք էներգիա էին մատակարարում տիեզերանավին։ Դրանք արձակման ժամանակ ծալված էին կայանի իրանի վրա և բացվեցին ու գործարկվեցին միայն այն ժամանակ, երբ կայանն արդեն գտնվում էր միջմոլորակային հետագծի վրա։ Յուրաքանչյուր արևային մարտկոցի ծայրերին տեղադրված էին կիսագնդային ռադիատորներ, որոնք ուղեծրային մոդուլից հեռացնում էին ավելորդ ջերմություն։
Ուղեծրային մոդուլում տեղադրվաշ էր նաև 2 մ պարաբոլիկ բարձր հզորությամբ ալեհավաք, որն օգտագործվում էր հեռահար հաղորդակցությունների համար։ Կախված առաքելությունից՝ զոնդն օգտագործել է նաև այլ տեսակի ալեհավաքներ (օրինակ՝ մոլորակի մակերեսի իջեցված սարքերի հետ կապ ապահովելու համար)։
Ուղեծրային մոդուլի տակ գտնվում էր երկրորդ ճնշված խցիկը, որը կոչվում էր՝ մոլորակային խցիկ։ Կախված առաքելությունից, մոլորակային խցիկը պարունակում էր կամ գիտական սարքավորումներ մոլորակի ուղեծրային հետազոտությունների համար, կամ նախատեսված էր անջատվելու և մոլորակի մակերեսին վայրէջք կատարելու համար։
Հետագծի ճշգրտման համար նախատեսված էր ԿԴՈւ-414 շարժիչ, որը ամրացված է ուղեծրային մոդուլի վերին մասում։ Այն ապահովում էր մոտ 2 կՆ առավելագույն մղում, օգտագործվում էր հեպտիլ/ազոտաթթու վառելիք։ Կայանի դիրքի ճշգրտումը կատարվել էր սառը գազի մի քանի փոքր շարժիչներով։
1965 թվականին՝ իր մահից մի քանի ամիս առաջ, ՀԿԲ-1-ի գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը միջմոլորակային կայանների նախագծման և կառուցման դերը փոխանցեց ավիացիայի արտադրությամբ զբաղվող Լավոչկինի կոնստրուկտորական բյուրոյին։ Բազմաթիվ փոփոխություններ կատարվեցին 3ՄՎ-ում, առաջինը փոփոխված կայանը Վ-67 էր (Վեներա 1967)[2]։ Փոփոխություններից մեկն էր արևային մարտկոցների ծայրերում տեղադրված ռադիատորի գնդերի հեռացումը, որը փոխարինվեց ալեհավաքների օգտագործմամբ որպես ռադիատոր՝ մեծացնելով սառեցնող վահանակների չափերը։ Կայանը դարձավ ավելի ծանր, քան նախորդ Վեներա-3-ը[2]։ Դա պայմանավորված էր Վեներայի միջավայրում հնարավոր ջերմաստիճանի վերաբերյալ խորհրդային պատկերացումների փոփոխությամբ, ինչը հանգեցրեց նրան, որ Վ-67-ի իջեցվող սարքը ամրացվոց (թեև դեռ բավականաչափ ամուր չէր)[3]։ Կայանը նաև հագեցվեց աբլատիվ ջերմային վահանով[2]։
Այն բանից հետո, երբ Վեներա-4-ը չկարողացավ հասնել Վեներայի մակերեսին, հաջորդ 3ՄՎ կայանների (Վեներա-5 և 6) իջեցվող սարքերը նորից ամրացվեցին։ Վ-70 նախագիծը ավելի հեռուն գնաց, իջեցվող սարքը դարձավ մի փոքր ավելի ձվի ձևի։ Այն նախատեսված էր, որ դիմակայելու է 150 մթնոլորտ ճնշման և 540°C ջեմաստիճանի։ Պարաշյուտը նույնպես փոխվեց ավելի մեծ քաշին համապատասխան, իսկ իջեցվող սարքի ջերմաստիճանը սահմանվեց -8°C նախքան 3ՄՎ հենքից անջատումը[2]։ Այս փոփոխությունների շնորհիվ Վեներա-7-ը դարձավ առաջին կայանը, որը վայրէջք կատարեց Վեներայի վրա։ 3ՄՎ հենքի վերջնական տարբերակը՝ Վ-72 կայանները, արձակվեցին 1972 թվականի սկզբին, որոնցից մեկը չկարողացավ հասնել Վեներա (Կոսմոս-482, որը դեռևս պտտվում էր Երկրի շուրջ 2011 թվականի դրությամբ[4]): 3ՄՎ-ն փոխարինվեց նոր 4Վ-1 հենքով, որոնք սկսեսին օգտագործվել 1975 թվականին Վեներա-9 և 10, և Մարս-2-7[5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.