From Wikipedia, the free encyclopedia
Կոսմոս-27 (ռուս.՝ Космос-27, կամ Զոնդ 3ՄՎ-1 համար 3)[3], խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի մակերևույթին հասցնել հարվածային զոնդ։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։ Կրող հրթիռը հասցրեց կայանը Երկրի ցածր ուղեծիր, սակայն դիրքի կառավարման համակարգի խափանման պատճառով կայանը մնաց այնտեղ և մեկ օր անց մտավ մթնոլորտ և այրվեց[4]։
Կայանը արձակվել է 1964 թվականի մարտի 27-ին, Մոլնիա կրող հրթիռով[3]։ Կայանը հաջողությամբ հասավ Երկրի ուղեծիր, բայց չկարողացավ մեկնարկել դեպի Վեներա, կրող հրթիռի վերին աստիճանի խափանման պատճառով։ Վերին աստիճանը կորցրեց կայուն դիրքը էլեկտրամատակարարման շղթայում խափանման պատճառով. հետևաբար, հրթիռը դարձավ անկառավարելի։ Կայնից ստացված տվյալների ուսումնասիրությամբ պարզվել է, որ խափանումը պայմանավորված է եղել կառավարման համակարգի սխեմայի նախագծման թերությամբ, ինչը հանգեցրել է նրան, որ կայանի կառավարումը չի փոխանցվել դիրքի կառավարման համակարգին։ Կայանը այրվեց Երկրի մթնոլորտում հաջորդ օրը՝ 1964 թվականի մարտի 28-ին։ Եթե հաջողվեր, այս առաքելությունը կստանար «Վեներա» անվանումը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.