Զոնդ-5
From Wikipedia, the free encyclopedia
Զոնդ-5 (ռուս.՝ Зонд-5), խորհրդային Զոնդ ծրագրի շրջանակներում արձակված նոր նախագծի տիեզերանավերի փորձարկման առաքելություն։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Պրոտոն կրող հրթիռով։ 7Կ-Լ1 տիեզերանավը նախատեսված էր Խորհրդային Լուսնային ծրագրի շրջանակներում անձնակազմով Լուսնի շուրջ թռիչք իրականացնելու և Երկիր վերադառնալու համար։ Այս ծրագրի շրջանակներում փորձարկումները իրականացվել է Զոնդ անվան տակ 1967-ից 1970 թվականներին[2][3][4]։
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՀԿԲ-1 |
COSPAR ID | 1968-076A[1] |
SCN | 03394 |
Գործարկման ամսաթիվ | 1968 սեպտեմբեր 14, 21:42:11 UTC |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն |
Զանգված | 5375 կգ |
Տիեզերանավը դարձավ առաջինը, որը պտտվեց Լուսնի շուրջ և հաջողությամբ վերադարձավ Երկիր։ Այս առաքելությունում առաջին անգամ տիեզերանավի վրա գտնվում էին կենդանիներ։ Զոնդ 5-ը տեղափոխեց առաջին երկրային օրգանիզմները Լուսնի շրջակայք և ապահով վերադարձրեց Երկիր։ Կենդանիները ներառում էին՝ երկու կրիա, մրգային ճանճի ձվեր և բույսեր[5]։ Կրիաները թռիչքի ընթացքում ենթարկվել են կենսաբանական փոփոխությունների, սակայն եզրակացություն է արվել, որ փոփոխությունները հիմնականում պայմանավորված են սովով, և նրանց վրա տիեզերագնացությունը չի ազդում։