From Wikipedia, the free encyclopedia
Սոյուզ 7Կ-Լ1 (ռուս.՝ Союз 7К-Л1, կամ «Զոնդ», Լ1 (11ф91), «Զոնդ-Մ», Լ1Ս (Լ1Ա) (11ф92)), խորհրդային Զոնդ ծրագրի շրջանակներում օգտագործվող տիեզերանավերի նախագիծ։ Սոյուզ 7Կ-Լ1 տիեզերանավը նախատեսված էր Խորհրդային Լուսնային ծրագրի շրջանակներում անձնակազմով Լուսնի շուրջ թռիչք իրականացնելու և Երկիր վերադառնալու համար։ Այս ծրագրի շրջանակներում փորձարկումները իրականացվել է Զոնդ անվան տակ 1967-ից 1970 թվականներին[1][2][3]։
Տիեզերանավի նախագիծը հիմնված էր Սոյուզ 7Կ-ՕԿ նախագծի վրա[4]։ Մի քանի կառուցվածքի փոփոխություններ նվազեցրեցրել էին տիեզերանավի զանգվածը, արդյունքում մեծացնելով Լուսնի շուրջ թռիչքի դեպքում օգտակար բեռի զանգվածը։ Ամենակարևոր փոփոխություններն էին՝ ուղեծրային մոդուլի փոխարինումը հենակետային կոնով, բարձր հզորության պարաբոլիկ ալեհավաքի տեղադրումը, պահուստային պարաշյուտի հեռացումը և հեռավոր տիեզերական նավիգացիայի համար գիրո հարթակի և աստղային նավիգացիոն սենսորների ավելացումը։ Տիեզերանավն ընդունակ էր տեղափոխել երկու տիեզերագնաց։ Փորձարկումների սկզբում լուրջ խնդիրներ կային կապված նոր Պրոտոն կրող հրթիռի հուսալիության հետ։
Ի սկզբանե Սերգեյ Կորոլյովի անձնակազմով լուսնային տիեզերանավը նախատեսվում էր որ կարձակվի մաս-մաս, Ռ-7 կրող հրթիռներով և կհավաքվի Երկրի ուղեծրում։ Վլադիմիր Չելոմեյի կոնստրուկտորական բյուրոյի կողմից նախագծվող ՈւՌ-500 (Պրոտոն) հրթիռը տեսականորեն հնարավոր դարձրեց առաքելության իրականացումը մեկ արձակման միջոցով։ Այնուամենայնիվ, Չելոմեյը նաև առաջարկեց իր սեփական տիեզերանավի նախագիծը՝ «ԼԿ-1», որը հաստատվեց Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչովի կողմից 1964 թվականի օգոստոսին։ Երկու ամիս անց Խրուշչովը հեռացվեց իշխանությունից, իսկ Չելոմեյը կորցրեց իր գլխավոր հովանավորին։ Տարեվերջին Կորոլյովը վերակենդանացրեց «Սոյուզ» տիեզերանավի վերաբերյալ իր նախագիծը, սակայն թաքցրեց իր իրական մտադրությունները՝ այն անվանելով որպես Երկրի ուղեծրում թռիչքների համար նախատեսված տիեզերանավ։ 1965 թվականի հոկտեմբերին՝ իր մահից ընդամենը երեք ամիս առաջ, Կորոլյովը պաշտոնական թույլտվություն ստացավ անձնակազմով լուսնային տիեզերանավ ստեղծելու համար, որը կլիներ փոփոխված «Սոյուզ» տիեզերանավը։ Որոշված էր, որ այն կարձակվի դեպի Լուսին Պրոտոն հրթիռով, որի վրա պետք է տեղադրվեր ՀԿԲ-1-ի կողմից նախագծված Բլոկ Դ արագացուցիչը։
Կորոլյովը ի սկզբանե մտադիր էր հավաքել լուսնային «Սոյուզը» Երկրի ուղեծրում, քանի որ նա չէր հավատում, որ Պրոտոնը բավականաչափ հզոր է ամբողջ լուսնային տիեզերանավը արձակելու համար, կամ որ այն անվտանգ չի լինի անձնակազմի համար։ Այնուամենայնիվ, նրա մահից հետո 1966 թվականի հունվարին, ՀԿԲ-1-ի նորանշանակ ղեկավար Վասիլի Միշինը, պնդում էր, որ միանշանակ հնարավոր է թեթևացնել «Սոյուզը» տեզերանավը այնքան, որ այն գործարկվի Պրոտոնով։
Քանի որ առաջին չորս անօդաչու փորձարկման արձակումները մասամբ հաջող կամ անհաջող էին, 1968 թվականի մարտի 2-7-ի առաքելությունները և դրանց հաջորդող թռիչքները անվանվեցին «Զոնդ» բաց անվանումով, որը տրվում էր Խորհրդային հեռավոր տիեզերքում փորձարկվող տիեզերական սարքերին։
Քանի որ, Միացյալ Նահանգների կողմից հաջողությամբ իրականացվեց Ապոլոն 8-ի անձնակազմով թռիչքը Լուսնի շուրջ, խորհրդային Լուսնային առաքելությունները կորցրեց քաղաքական դրդապատճառը, և Ալեքսեյ Լեոնովի և Վալերի Բիկովսկու մասնակցությամբ 1970 թվականի վերջին նախատեսված Լ1/Զոնդ տիեզերանավի առաջին թռիչքը չեղարկվեց։ Բացի այդ, Պրոտոն հրթիռը դեռ բավականաչափ անվտանգ չէր գնահատվում անձնակազմով թռիչքների իրականացման համար։
Բոլոր Լ1/Զոնդ տիեզերանավերով կատարվել են միայն առանց անձնակազմի թռիչքներ 1967-ից 1970 թվականները (Զոնդ-4-ից մինչև Զոնդ-8), այս հինգ հայտարարված Զոնդ տիեզերանավերի թռիչքներից չորսը անսարքություններ են ունեցել։ Միայն Զոնդ-7 առաքելությունն անցավ առանց խնդիրների, որը անվտանգ կլիներ տիեզերագնացների համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.