From Wikipedia, the free encyclopedia
Զենդեյա Մարի Շթյորմեր Քոուլման (անգլ.՝ Zendaya Maree Stoermer Coleman, սեպտեմբերի 1, 1996[1][2], Օքլենդ, Կալիֆոռնիա[2]), առավել հայտնի է որպես Զենդեյա[11][12], ամերիկացի դերասանուհի, պարուհի, մոդել և երգչուհի։ Հայտնի է դարձել «Disney Channel» հեռուստաալիքի «Շարժվիր» (անգլ.՝ Shake It Up) հեռուստասերիալում նկարահանվելու շնորհիվ։ 2015-2018 թվականները նա պրոդյուսավորել և նկարահանվել է «Քեյ Սի․ Քողարկման տակ» կատակերգային հեռուստասերիալում՝ Քեյ Սի Քուփերի դերում[13], իսկ 2019 թվականին նկարահնվել է HBO հեռուստաալիքի «Էյֆորիա» հեռուստասերիալում[14]։ Զենդեյան նաև նկարահանվել է «Մեծագույն շոումենը» «Սարդ-մարդ. Տնից հեռու» և «Սարդ-մարդ։ Տունդարձ»։
Զենդեյան ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 1-ին Օքլենդ քաղաքում, Քլեր Շթյորմերի և Կազեմբե Աջամի ընտանիքում[15]։ Վաղ տարիքից մասնակցում է Կալիֆոռնիայի Շեքսպիրի անվան թատրոնի ներկայացումներում, որտեղ իր մայրը աշխատում էր որպես մենեջեր[16]։ Բացի ուսանողական թատերական ծրագրի ուսուցումից և բազմաթիվ բեմականացումներում ելույթ ունենալուց, Զենդեյան օգնել է մորը ուղղորդել այցելուներին և վաճառել վիճակախաղի տոմսեր։ Օքլենդի արվեստի դպրոցում սովորելու տարիներին նա խաղացել է «Մի անգամ այս կղզում» (անգլ.՝ Once on This Island) մյուզիքլում, ինչպես նաև մարմնավորել է տղամարդու կերպար «Caroline or Change» մյուզիքլում[17]։ Հետագայում դերասանուհին շարունակել է ուսումը Կալիֆոռնիա Շեքսպիրի և Ամերիկյան կոնսերվատորիա-թատրոնը՝ մասնակցելով «Ինչպես է դա ձեզ դուր գալիս», «Ռիչարդ երրորդ», «Տասներկուերորդ գիշեր» և այլ բեմականացումների[18][19]։
Զենդեյան իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է որպես մոդել` համագործակցելով Macy's, Mervyns և Old Navy բրենդների հետ[20]։ Նա ցուցադրվել է «ԱյԿառլի» հեռուստասերիալի խաղալիքների գովազդում, ինչպես նաև հայտնվել է Դիսնեյի աստղ Սելենա Գոմեսի հետ որպես պարուհի՝ Sears գովազդային ընկերությունում։ 2009 թվականին նա անցնում էր հարցազրույց «Շարժվիր» (անգլ.՝ Shake It Up) սերիալում՝ Սիսի Ջոնս դերի համար, սակայն խաղացել է Ռոքի Բլուին[21][22]։ Հարցազրույցի ժամանակ նա երգում էր Մայքլ Ջեքսոնի «Leave Me Alone» երգը[23]։ 2012 թվականին ամերիկյան Դիսնեյ հեռուսատալիքով ցուցադրվել է սերիալի մեկ ժամանոց դրվագ՝ «Շարժվիր․ Պատրաստված է Ճապոնիայում» անվան տակ[24]։ 2011 թվականին Զենդեյան թողարկել է իր առաջին սինգլը՝ «Swag It Out»։ Նույն թվականին Բելա Թորնի հետ թողարկել է «Watch Me» սինգլը։ Այն հասել է Billboard Hot 100 86-րդ հորիզոնականին։ 2012 թվականի սեպտեմբերի 2-ին նա ստորագրել է Hollywood Records-ի հետ պայմանագիր[25]։ 2012 թվականին ստացել է առաջին դերը ֆիլմում՝ նկարահանվել է «Երդվյալ ընկերներ» ֆիլմում[23][26]։ 2013 թվականի փետրվարին նա մասնակցել է «Պարեր աստղերի հետ» շոուի 16-րդ եթերաշրջանին[27]։ Նա եղել է ամենաերիտասարդ մասնակիցը, ով երբևէ մասնակցել է այդ շոուում (նա եղել է 16 տարեկան)։ 2013 թվականին սեպտեմբերի 17-ին Զենդեյան թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը՝ «Zendaya», որում ընդգրկված է նաև «Replay» սինգլը[28]։
2013 թվականի հուլիսի 25-ին հայտարարվել է, որ «Շարժիր» հեռուստասերիալը պաշտոնապես ավարտվում է[29][30]։ Օգոստոսի 6-ին Զենդեյան թողարկել է դեբյուտային գիրքը՝ «Between U and Me: How to Rock Your Tween Years with Style and Confidence»[31][32][33]։ Նույն թվականին խաղացել է 16-ամյա Զոի Սթիվենսի դերը «Zapped. Կախարդական հավելված»[34] ֆիլմում։ Հետագայում խաղացել է «Super Awesome Katy»-ի փորձնական սերիայում[35]։ Հետագայում սերիալը ստացել է «Քեյ Սի․ Քողարկման տակ» անվանումը։ Այն թողարկվել է 2015 թվականի հունվարի 18-ին և նկարահանվել է երեք եթերաշրջան[36][37]։
Հաջորոոդ ամսին Թիմբալենդը հայտնել է, որ աշխատում է Զենդեայի հետ երկրորդ ալբոմի վրա, երբ Disney ձայնագրման ընկերությունը փոխարինի Republic Records լեյբլով[38][39]։
Քրիս Բրաունի հետ մեկտեղ «Something New» սինգլը թողարկվել է փետրվարի 5-ին Hollywood Records и Republic Records լեբլներում։ 2015 թվականի օգոստոսին Զենդեյան թողարկել է իր կոշիկների հավաքածուն՝ Daya[40]։
2016 թվականին նա նկարահանվել է «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմում[41][42], համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի հունիսի 28-ին[43]։ Ֆիլմը հավաքել է ավելի քան 117 միլիոն դոլար առաջին հանգստյան օրերին՝ վարձույթում զբաղեցնելով առաջին հորիզոնականը[44]։ Նրա դերը ոգևորված ընդունել են քննադատները[45]։ IndieWire-ից Դևիդ Էրլիխը նրան կոչել է ֆիլմի «առավել արժեքավոր խաղացող», չնայած՝ ֆիլմում նրա կարճ ժամանակով լինելը[46]։
2017 թվականի օգոստոսին Զենդեյան հայտնվել է Բրունո Մարսի «Versace on the Floor» երգի տեսահոլովակում[47]։ Նույն թվականի դեկտեմբերին նա եղել է «Project Runway» շոուի 15-րդ եթերաշրջանի հրավիրված ժյուրիներից մեկը[48]։ Դեկտեմբերին նա Հյու Ջեքմանի, [[Զաք Էֆրոն]ի], Միշել Ուիլյամսի և Ռեբեկա Ֆերգյուսոնի հետ նկարահանվել է «Մեծագույն շոումենը»]]։ Նա պատկերավորել է կրկեսային դերասանուհի Էնն Ուիլերին։ նա աֆրոամերիկուհի է և ճոճաձողի վարպետ, որը սիրահարվել է Էֆրոնի կերպարին՝ Ֆիլիպ Կարլայլին, այն ժամանակ, երբ միջռասայական սիրավեպը արգելվում էր։
2019 թվականի հունիսին նա սկսել է նկարահանվել «Էյֆորիա» հեռուստասերիալում[49], որը իսրայելական համանուն սերիալի էկրանավորումն է։ Նա խաղում է թմրամոլ, ստախոս երիտասարդ Ռուի դերը, որը նույնպես սերիալի պատմողն է[50]։
Նա կրկնել է իր դերը «Սարդ-մարդ. Տնից հեռու», որը «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմի շարունակությունն է։ Այն թողարկվել է 2019 թվականի հուլիսի 2-ին[51][52][53]
Զենդեյեն ունի տուն Լոս Անջելեսում և բնակարան Բրուքլինում։ Նա բուսակեր է; 2021-ի դրությամբ հարաբերությունների մեջ էր Spider-Man-ի իր գործընկեր Թոմ Հոլանդի հետ[փա՞ստ]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.