![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/54/Bg-easter-eggs.jpg/640px-Bg-easter-eggs.jpg&w=640&q=50)
Զատկի ձու
From Wikipedia, the free encyclopedia
Զատկի ձու, կամ Զատկական ձու[1], որը երբեմն ներկում են։ Այն հաճախ օգտագործվում է որպես Զատկի տոնի նվեր։ Այսինքն, Զատկի ձուն ընդունված է օգտագործել Զատկի սեզոնի ժամանակ։ Հին ավանդույթի համաձայն, օգտագործվում են ներկած սովորական ձվեր, բայց ներկայիս իրականության մեջ նախապատվությունը տրվում է նաև գունավոր նրբաթիթեղով փաթաթված շոկոլադե, փայտե ձեռագործ կամ քաղցրավենիքով լցված պլաստիկե ձվերին։ Ամեն դեպքում, սովորական ձվերը դեռևս օգտագործվում են Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի ավանդույթներում։ Չնայած, որ ձուն ընդհանրապես խորհրդանշում է առատություն և վերածնունդ[2], Քրիստոնեական Զատկի ժամանակ այն Սուրբ գերեզմանի խորհրդանիշն է, որտեղից Հիսուսը հարություն առավ[3][4][5]։ Բացի այդ, մեկ այլ ավանդույթի համաձայն, Զատկի ձվերը կարմիր գույնով ներկելը խորհրդանշում է Հիսուսի խաչելության ժամանակ թափած արյունը[3][6]։ Շատ աղբյուրների համաձայն, Զատկի ձվի օգտագործման այս ավանդույթը ծագել է Միջագետքի վաղ շրջանի քրիստոնյաներից, որտեղից էլ Ուղղափառ եկեղեցու միջոցով տարածվել է Ռուսաստանում և Սիբիրում, իսկ ավելի ուշ Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների միջոցով՝ Եվրոպայում[6][7][8][9]։ Այլ աղբյուրների համաձայն՝այս ավանդույթը սկիզբ է առել Միջնադարում Արևմտյան Եվրոպայում այն պատճառով, որ Արևմտյան քրիստոնյաները չէին կարող Մեծ Պահքի ընթացքում ձու ուտել, և դա կարող էին անել միայն Զատկի տոնի ժամանակ[10][11]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/54/Bg-easter-eggs.jpg/640px-Bg-easter-eggs.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2b/Unfinished_pysanka.jpg/640px-Unfinished_pysanka.jpg)