Երկրաշարժ Իրանում (2017)
From Wikipedia, the free encyclopedia
Երկրաշարժ Իրանում (պարս.՝ زمینلرزه ۱۳۹۶ ازگله), աղետալի երկրաշարժ, որը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 12-ին Իրանի և Իրաքի պետական սահմանի մոտ։ Երկրաշարժը տեղի է ունեցել Թեհրանի ժամանակով 21։ 48-ին (Երևանի ժամանակով 21։ 18-ին, Գրինվիչի ժամանակով՝ 18։ 18-ին)։ Երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի Քիրմանշահ օսթանում (նահանգում)։ Երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 7,3 մագնիտուդ (9-10 բալ)[3][4]։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իրաքի Հալաբջա քաղաքից 32 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Ցնցումները զգացվել են նաև Իրաքում, Իրանում, այդ թվում նաև ԱՄԷ-ում, Թուրքիայում, Հայաստանում և Իսրայելում[5][6]։ Ըստ պաշտոնական տվյալների զոհվել է 339 մարդ, վիրավորվել՝ 2530 մարդ, ովքեր ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ[7]։ Մի քանի հարյուր մարդ համարվում է անհետ կորած[8]։
Երկրաշարժ Իրանում | |
---|---|
Տեսակ | երկրաշարժ |
Երկիր | Իրան |
Տեղանք | Halabja Governorate? և Ozgoleh? |
Տարեթիվ | նոյեմբերի 12, 2017 |
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 7,3 |
Զոհվածներ | 474 մարդ (նոյեմբերի 13, 2017)[1] |
Վիրավորներ | 9388[2] |
2017 Iran–Iraq earthquake Վիքիպահեստում |