![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/24/European_People%2527s_Party.svg/langhy-640px-European_People%2527s_Party.svg.png&w=640&q=50)
Եվրոպական ժողովրդական կուսակցություն
Եվրոպայի քաղաքական կուսակցություն / From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպական ժողովրդական կուսակցություն (ԵԺԿ) (անգլ.՝ European People's Party (EPP)), եվրոպական քաղաքական կուսակցություն, անդրազգային կազմակերպություն, որը բաղկացած է տարբեր քաղաքական կուսակցություններից և ոչ թե անհատներից։ Նախապես հիմնադրվել է Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություններից կողմից՝ 1976 թվականին և այդ թվականից ի վեր ընդլայնել է իր անդամակցությունը՝ ներառելով ազատական-պահպանողական կուսակցություններն ու այն կուսակցությունները, որոնք այլ աջ-կենտրոնամետ քաղաքական հեռանկարներ ունեցող կուսակցություններ են[3][4][5][6]։
1999 թվականից ի վեր ԵԺԿ-ն Եվրոպական խորհրդարանում ամենամեծ կուսակցությունն է, իսկ Եվրոպական խորհրդում՝ սկսած 2002 թվականից։ Այն նաև այժմյան Եվրոպական հանձնաժողովում ամենամեծ կուսակցությունն է։ Եվրոպական խորհրդի, հանձնաժողովի ու խորհրդարանի նախագահները ԵԺԿ-ի անդամ են։ ԵՄ հիմնադիր հայրերից շատերը նույնպես հետագայում ԵԺԿ-ն ձևավորած կուսակցություններից էին։ ԵՄ-ից զատ ԵԺԿ-ն Եվրոպայի խորհրդի Խորհրդանական վեհաժողովում մեծամասնություն է կազմում։ ԵԺԿ-ն հաջորդել է իր մրցակից ձախ-կենտրոնամետ Եվրոպական սոցիալիստների կուսակցությանը (ԵՍԿ)՝ որպես Եվրոպական ամենամեծ քաղաքական կուսակցությունն ու խորհրդարանական խումբը։
Եվրոպական ժողովրդական կուսակցություն անգլ.՝ European People's Party (EPP) | |
---|---|
![]() ԵԺԿ լոգո | |
Տեսակ | Եվրոպական քաղաքական կուսակցություն և metaorganization? |
Առաջնորդ | Manfred Weber? |
Հիմնադրված | հուլիսի 8, 1976 |
Գաղափարախոսություն | լիբերալ պահպանողականություն, քրիստոնեական դեմոկրատիա, նեոլիբերալիզմ և պրո-եվրոպեականություն |
Քաղաքական հայացք | աջակենտրոն[1] |
Շտաբ | ![]() Բրյուսել |
Միջազգային պատկանելություն | Register of European Political Parties?[2] |
Կայք | epp.eu |
![]() |
ԵԺԿ-ի կազմում են հիմնական կուսակցությունները՝ Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցությունը, Ֆրանսիայի Հանրապետականները, «Իտալիայի ուժ» կուսակցությունն ու Իսպանիայի «Ժողովրդական» կուսակցությունը։ ԵԺԿ-ի անդամ-կուսակցություններ կան ԵՄ բոլոր երկրներում՝ բացի Անգլիայից։