ռուս քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Ելենա Ալեքսանդրովնա Յանսոն-Մանիզեր (ռուս.՝ Елена Александровна Янсон-Манизер, հունվարի 17, 1890, Պետերգոֆ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 21, 1971, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային քանդակագործ և նկարիչ։
Ելենա Յանսոն-Մանիզեր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1890 |
Ծննդավայր | Պետերգոֆ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 21, 1971 (81 տարեկան) |
Վախճանի վայրը | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Ամուսին | Մատվեյ Մանիզեր |
Պարգևներ և մրցանակներ |
Խորհրդային քանդակագործ Մատվեյ Հենրիխովիչ Մանիզերի կինը։
Ելենա Յանսոն-Մանիզերը ծնվել է 1890 թվականի հունվարի 17-ին, Պետերգոֆում։ 1911 թվականին, գիմնազիան ավարտելուց հետո, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Ե. Ֆ. Բագաևայի մասնավոր ճարտարապետության դասընթացները։ 1914 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետ։ 1917-1921 թվականներին սովորել է Պետրոգրադի պետական ազատ գեղարվեստական ուսումնական արվեստանոցների ճարտարապետության ֆակուլտետում, 1921-1922 թվականներին՝ Պետրոգրադի բարձրագույն գեղարվեստական և տեխնիկական արվեստանոցների դասընթացներում (ՎԽՈւՏԵՄԱՍ), 1922-1925 թվականներին՝ Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետում՝ Մատվեյ Մանիզերի մոտ։ 1926 թվականին դարձել է Մանիզերի կինը։ 1924 թվականին մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Ֆինլանդական կայարանում Վլադիմիր Լենինի հուշարձանի նախագծերի մրցույթին և ստացել հինգերորդ մրցանակը։ 1925 թվականին ավարտել է Բարձրագույն գեղարվեստատեխնիկական ինստիտուտը (ԲԳՏԻ) դիպլոմային աշխատանքի պաշտպանությանը՝ ներկայացնելով չորս քանդակագործական ստեղծագործություն։ 1925 թվականից եղել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի (ՀՌՆԱ) անդամ։ 1926 թվականից մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։
Մահացել է 1971 թվականի սեպտեմբերի 21-ին, թաղված է Նովոդևիչևյան գերեզմանատանը՝ ամուսնու կողքին։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Քանդակ «Ուլանովա» («Կարապի լիճը») | |
(другой вид), ձուլված է Լենինգրադի «Монументскульптура» գործարանում | |
Աշխատել է հետևյալ ոճերում՝ մանրաքանդակներ, դիմանկարներ, մոնումենտալ դեկորատիվ բարձրաքանդակներ, շքանշաններ, պատվանդանային կոմպոզիցիաներ։ Հեղինակ է «Ստարտ ջրի մեջ», «Բասկետբոլիստուհին», «Գունդ հրողը» (1926) արձանիկների, որոնք 1930-ական թվականներին մեծացվել ու ձուլվել են բրոնզից և տեղադրվել Մոսկվայի ու Լենինգրադի մշակույթի և հանգստի զբոսայգիներում։ «Երկու մարզուհի» քանդակագործական խմբի հեղինակն է (1937)։ Մասնակցել է մետրոյի «Դինամո» կայարանի նախագծմանը, ստեղծել է 24 կլոր ճենապակյա մանրաքանդակներ՝ նվիրված ֆիզկուլտուրայի և սպորտի տարբեր ձևերին։ Քանդակել է չմշկասահքի աշխարհի եռակի չեմպիոնուհի Մարիա Իսակովայի և մարմնամարզուհի Ալեքսանդրա Չուդինայի արձաններն ու քանդակագործական դիմանկարները։
Ստեղծել է 16 հարթաքանդակներ՝ բազմազգ ԽՍՀՄ-ին առնչվող թեմաներով և Իոսիֆ Ստալինի բարձրաքանդակային դիմանկարը Դոբրինինսկայա մետրոյի կայարանում (1949)՝ շրջապատված դրոշներով։ Նրա սիրած թեման՝ պարի պատկերներն են եղել, որոնց հետ կապված ստեղծել է յոթ քանդակների շարք (1934-1937)՝ «Կարապի լիճ», «Բախչիսարայի շատրվան», «Ռոմեո և Ջուլիետ», «Եգիպտական գիշերներ» և այլ բալետների թեմաներով։ Մարմնավորել է Մայա Պլիսեցկայային «Ռայմոնդա», «Քարե ծաղիկը» և այլ բալետներից (այդ թվում՝ 1964 թվականի հուշամեդալների համար՝ «Դոն Կիխոտ», «Սիրո լեգենդը»), «Մեռնող կարապ»-ի դերերգում։ Բալետի քննադատ Ն. Ռոսլավլևայի կարծիքով, «թերևս ոչ մի լուսանկար այդպիսի պատկերացում չի տալիս բալետի պարուհու պլաստիկ ճկունության, նրա մարմնի արտահայտչականության մասին, ինչպես այդ քանդակները»[1]։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Ադիրխաևան մի քանի անգամ կեցվածք է ընդունել Յանսոն-Մանիզերի համար։ Լենինգրադի ճենապակու գործարանի համար 1950-ականներին պատրաստել է «Գիրեյը նստած», «Գիրեյը թիկնոցով», «Զարեման հայելիով», «Զարեման դաշույնով», «Մարիան շարֆով», «Մարիան նստած» արձանիկների շարքը։ Ճենապակուց պատրաստված արձանիկների մի մասը հետագայում ձուլվել են չուգունից։ «Զարեմա–բալետի պարուհի Կամինսկայա», «Մայա Պլիսեցկայան պարսկական պարերում», «Իսպանուհին երկրպագուով» քանդակները մեծ հաջողությամբ կրկնօրինակվել են (1950-ականների վերջ-1980-ական թվականներ) Կասլիում և Կուսում։
1950-1960-ական թվականներին պատրաստել է բալետի արտիստներ Վասիլի Տիխոմիրովի և Լեոնիդ Լավրովսկու, դերասան Իվան Բերսենևի տապանաքարերը։ «Աղջիկը ծաղկեփնջով», այլ աղբյուրներում՝ «Բարև», «Պիոները», «Աղջիկը ծաղիկով», «Բարև հաղթողներին» քանդակը 1939 թվականին տեղադրվել է Պրիմորսկի պողոտայի և Պրիմորսկոյե մայրուղու խաչմերուկում։ 2011 թվականին ներքաղաքային վճարովի ավտոմայրուղու կառուցման պատճառով հուշարձանն ապամոնտաժվել է։ 2014 թվականին այն կրկին տեղադրվել է Օլգինում՝ Լախտինսկու պողոտայի արևմտյան հատվածում, թիվ 149 շենքի մոտ գտնվող տարածքում՝ «Բարև» անվանումով։ Քանդակը բլոկադայի դժվարին տարիներին մարդկանց համար կողմնորոշիչ է ծառայել, տեղադրված է եղել բարձր բլրի վրա և լավ տեսանելի է եղել[2][3]։
Ելենա Յանսոն-Մանիզերի ստեղծագործություններից գտնվում են Կրասնոյարսկի Վ. Ի. Սուրիկովի անվան պետական գեղարվեստական թանգարանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.