Ելակ
From Wikipedia, the free encyclopedia
Ելակ (Fragaria ananassa), գետնաելակ անանասի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ թփերի ցեղ։ Բարձրությունը՝ 30-35 սմ։ Տերևները եռաբլթակ են, խոշոր, բաց կանաչ, կնճռոտ։ Ծաղիկները սպիտակ են։ Պտուղը քաղցր, անանասահամ և յուրահատուկ բուրմունքով, բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն նաև սպիտակ հյութալի հատապտուղ է։ Սերմերը մանր են, դեղին՝ դասավորված պտղի մակերեսին։ Հարուստ է վիտամիններով, թթուներով, շաքարներով և այլն։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, կոմպոտ, ջեմ և այլն)։ Մշակվում է Հայաստանում գրեթե բոլոր մարզերում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ելակ (այլ կիրառումներ)
Մանրամասն տեղեկատվություն ՞Ելակ, Գիտական դասակարգում ...
Ելակ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Fragaria ananassa
| ||||||||
|
Փակել