Մուրաբա
From Wikipedia, the free encyclopedia
Բետ, անուշ (արաբ. Մուրաբաمربة, murabba "jam"), շաքարաջրում եփված պտուղների պահածո։ Պատրաստի մուրաբայում պտուղները պետք է լինեն եփված, սակայն չքայքայված, ամբողջական կամ կտրատած կտորներով, օշարակը՝ մածուցիկ, բայց ոչ դոնդողանման։
Դեղձի մուրաբա | |
Տեսակ | պտուղների պահածո |
Ենթատեսակ | սննդամթերք |
Առաջացման երկիր | Ասիա |
Murabba Վիքիպահեստում |
Մուրաբայում պտուղ - օշարակ հարաբերությունը պետք է կազմի 1։ 1։
Առավել լայն տարածում ունեն ծիրանի, սալորի, խնձորի, հաղարջի և որոշ տարածաշրջաններում՝ մանգոյի մուրաբաները, որոնք աչքի են ընկնում ինչպես երկարադիմացկունությամբ, այնպես էլ բուժիչ հատկություններով[1]։
Բոլոր պտուղները բացի ընկույզից, պետք է լինեն լրիվ հասունացած, սակայն ոչ գերհասունացած։ Խակ պտուղների օգտագործումը բերում է եփման ժամանակ պտուղների ծավալի փոքրացման և դրա հետևանքով պատրաստի մթերային ելքի փոքրացման։ Բացի այդ թերհասունացած հումքը, որը հարուստ է պեկտինով (սև հաղարջ, գետնամորի) առաջացնում է օշարակի ժելեացում։ Կանաչ հունական ընկույզը մուրաբայի եփման համար օգտագործվում է կաթնամոմային հասունացման շրջանում։ Վարդի մուրաբան պատրաստվում է ոչ լրիվ բացված ծաղիկների թերթիկներից։ Հոնի կորիզի զանգվածը չպետք է գերազանցի պտղի զանգվածի 30 %-ը։
Մուրաբայի պատրաստման համար կիրառվում են հետևյալ հաջորդական քայլերը՝ ջոկում-տեսակավորում, լվացում, հումքի նախապատրաստում, օշարակի պատրաստում, մուրաբայի եփում, լցնում, մակաափակում, ստերիլիզացիա և հովացում։