![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/18/Kipling_If_%2528Doubleday_1910%2529.jpg/640px-Kipling_If_%2528Doubleday_1910%2529.jpg&w=640&q=50)
Եթե (բանաստեղծություն)
From Wikipedia, the free encyclopedia
«Եթե…» (անգլ.՝ If), անգլիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Ջոզեֆ Ռեդյարդ Քիպլինգի (1865-1936 թթ..) ամենահայտնի բանաստեղծություններից մեկը։ Բանաստեղծությունը գրվել է 1895 թվականին[1] և նվիրված է շոտլանդացի գաղութատիրական քաղաքական գործիչ Լինդեր Ստար Ջեյմսոնին[2]։ Բանաստեղծությունը համարվում է Վիկտորյական դարաշրջանի գրական ստոիցիզմի դասական օրինակ[3]։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1910թ[1]։ Կիպլինգի «Պարգևներ և փերիներ» գրքի (հեքիաթների և բանաստեղծությունների ժողովածու), «Եղբայր՝ քառակուսի կոշիկներ» գլխում՝ ներկայացնելով որպես հեղինակի պատգամը իր որդուն՝ Ջոնին։ Այդ ժամանակ Քիփլինգն արդեն գրական աշխարհում ճանաչված ու մեծ փառքի հասած հաղինակներից էր, Նոբելյան մրցանակ շահած աշխարհի բոլոր գրողներից ամենաերիտասարդը[4]։
Եթե անգլ.՝ If— | |
---|---|
![]() | |
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | լիրիկա |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Ռեդյարդ Քիփլինգ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1895 |
Հրատարակվել է | 1910 |
![]() |
«Եթե...»-ն հեղինակի լավագույն և միաժամանակ ամենաշատ թարգմանված գործերից է[4]։ Թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն,իսպաներեն, ռուսերեն և աշխարհի շատ այլ լեզուներով։ Հայերեն թարգմանվել է տարբեր հեղինակների կողմից՝ Մուշեղ Իշխան, Սամվել Մկրտչյան, Վլադիմիր Գասպարյան, Լևոն Շանթ, Վահան Հովհաննիսյան, Խորեն Գասպարյան, Ռուբեն Թարումյանի։
1995 թվականի Բի-բի-սի-ի կողմից անցկացված հարցումների արդյունքը ցույց է տվել, որ այն հանդիսանումը անգլիական ամենասիրված բանաստեղծությունը[5]։