Ալեքսանդր Պուշկինի վեպերից From Wikipedia, the free encyclopedia
«Դուբրովսկի» (ռուս.՝ «Дубровский»), Ալեքսանդր Պուշկինի առավել հայտնի ավազակային վեպերից[1], որը անավարտ է մնացել և չի մշակվել տպագրության համար։ Պատմում է Մարիա Տրոեկուրովայի և Վլադիմիր Դուբրովսկու սիրո մասին։
Դուբրովսկի ռուս.՝ Дубровский | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ալեքսանդր Պուշկին |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1830 |
Տեսարան | Ռուսական կայսրություն |
Կերպարներ | Andrey Dubrovsky?, Vladimir Dubrovsky?, Kirila Troekurov?, Marya Kirilovna?, Deforges? և Prince Vereysky? |
Հրատարակվել է | 1841 |
Dubrovskij |
Վեպը ստեղծելու ժամանակ Պուշկինը հիմնվել է իր ընկերոջ՝ Պավել Նաշչոկինի պատմվածքի վրա, այն մասին, թե ինչպես է նա բանտում տեսել մի «բելառուսցի աղքատ ազնվականի» Օստրովսկի ազգանունով, որը հողի համար գործընթացի մեջ էր հարևանի հետ, կալվածքից վտարվել էր և դարձել միայնակ գյուղացի։ Նա սկսել էր կողոպտել, սկզբից բարեհամբույր մարդկանց, իսկ հետո մյուսներին[2]։ Վեպը գրելու ընթացքում գլխավոր հերոսի ազգանունը փոխվեց և դարձավ Դուբրովսկի։ Գործողությունը տեղի է ունենում 1820-ական թվականներին և ընդգրկում է մոտավորապես կես տարի։ Վեպի անունը տրվել է խմբագիրների կողմից առաջին հրատարակչության ժամանակ 1841 թվականին։ Պուշկինի ձեռագրում անվան փոխարեն գրված է ստեղծագործությունը սկսելու ամսաթիվը՝ «1832 թվականի հոկտեմբերի 21»։ Վերջին գլուխը նշված է «1833 թվականի փետրվարի 6-ին»։
Հարուստ և ինքնահավան[3] ռուս կալվածատեր, պաշտոնաթող գլխավոր գեներալ, հողատեր Կիրիլ Պետրովիչ Տրոեկուրովը պահպանում է ընկերական հարաբերությունները իր մտերիմ հարևանի և նախկին ծառայակից ընկերոջ հետ։ Նա անկախ և աղքատ ազնվական Անդրեյ Գավրիլովիչ Դուբրովսկին էր։ Տրոեկուրովը տարբերվում էր դաժանությամբ, հաճախ իր հյուրերին ենթարկում էր դաժան կատակների, առանց նախազգուշացման փակում էր սենյակում սոված արջի հետ։ Տրոեկուրովի ծառայի հանդգնության պատճառով վեճ է տեղի ունենում նրա և Դուբրովսկու միջև, որը թշնամացնում է երկու հարևաններն։ Տրոեկուրովը կաշառում է գավառական դատարանին և օգտվելով իր անպատժելիությունից, Դուբրովսկուց վերցնում է Կիստենյովկա ավանը։ Ավագ Դուբրովսկին խելագարվում է դատարանի դահլիճում, կրտսեր Դուբրովսկին՝ Վլադիմիրը, որը Պետերբուրգում գվարդիական կորնետ էր, ստիպված թողնում է ծառայությունը և վերադառնում է մահվան շեմին գտնվող հոր մոտ։ Դուբրովսկին այրում է Կիստենովկան, դրա հետ մեկտեղ այրվում են նաև Տրոեկուրովի կողմից ուղարկված դատական պաշտոնյաները, ովքեր եկել էին սեփականության իրավունքի գրանցման համար։ Դուբրովսկին դառնում է Ռոբին Հուդի նման ավազակ, որը սարսափ էր տարածում տեղի կալվածատերերի վրա։ Դուբրովսկին կաշառում է ֆրանցիացի ուսուցիչ Դեֆորժին։ Նա նախատեսել էր ծառայության անցնել Տրոեկուրովի ընտանիքում և դառնում է նրանց ընտանիքի ուսուցիչը։ Նա արջի հետ անցնում է այդ փորձությունը և կրակում է նրա ականջին։ Դուբրովսկու և Տրոեկուրովի աղջկա միջև սեր է առաջանում։ Տրոեկուրովը 18-ամյա Մաշային իր կամքին հակառակ ամուսնացնում է իշխան Վարեյսկու հետ։ Վլադիմիր Դուբրովսկին պարբերաբար փորձում է կանխել այդ անհավասար ամուսնությունը։ Մաշայից ստանալով նշան, նա գալիս է փրկելու նրան, սակայն շատ ուշ էր։ Հարսանիքի ժամանակ, եկեղեցուց դուրս գալուց, Դուբրովսկու զինված մարդիկ շրջապատում են իշխանի կառքը։ Դուբրովսկին Մաշային ասում է, որ նա ազատ է, սակայն վերջինս հրաժարվում է նրա օգնությունից, բացատրելով որ երդվել է։ Որոշ ժամանակ անց մարզային իշխանները փորձում են շրջապատել Դուբրովսկու զորքը, որից հետո նա բաց է թողնում իր «խմբավորումը» և արդարադատությունից թաքնվում է արտասահմանում։
Գրականան ուսումնասիրությունները նշում են Դուբրովսկու այս և այլ իրավիճակների նմանությունը արևմտյան վեպերի հետ, այդ թվում Վալտեր Սկոտի ստեղծագործությունները[4]։ Աննա Ախմատովան Դուբրովսկուն ցածր է դասում Պուշկինի այլ աշխատանքներից, նշելով դրա համապատասխանությունը տվյալ ժամանակի վեպի հետ[5]։
Ընդհանուր առմամբ համարվում է, որ Պուշկինը չունի անհաջողություններ։ Այդուհանդերձ «Դուբրովսկին» Պուշկինի անհաջողությունն է։ Եվ փառք Աստծո, որ նա այն չի ավարտել։ Դա մեծ ցանկությունն էր շատ գումար աշխատելու, որպեսզի այլևս չմտածի այդ մասին։ Ես թողնում եմ երեք ամբողջական տողեր, քանի որ այնտեղ կան հրապուրիչ փաստեր ընթերցողի համար։ - Աննա Ախմատովայի գրություններից |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.