Դուբրովնիկ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դուբրովնիկ (խորվ.՝ Dubrovnik, պատմական անվանում՝ լատին․՝ Ragusa՝ Ռագուզա), քաղաք Դալմաթիայում, Ադրիատիկ ծովի ափին, Դուբրովաչկա-Ներետվանսկա ժուպանիայի վարչական կենտրոնը, հայտնի միջազգային առողջարան, խոշոր նավահանգիստ։ Քաղաքի բանկչությունը՝ ▼41 562 մարդ (օգոստոսի 31, 2021)[2]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
խորվ.՝ Dubrovnik | |||||
Դուբրովնիկ | |||||
| |||||
Դուբրովնիկի պատմական մասը | |||||
Երկիր | Խորվաթիա | ||||
Համայնք | Դուբրովնիկ Ներետվա | ||||
Հիմնադրված է | 7-րդ դար թ. | ||||
Այլ անվանումներ | մինչ 1918 թվականը՝ Ռագուզա | ||||
Մակերես | 142,6 կմ², 12,1 կմ² | ||||
ԲԾՄ | 3±1 մետր | ||||
Խոսվող լեզուներ | խորվաթերեն | ||||
Բնակչություն | 43 770 մարդ (2001) | ||||
Ազգային կազմ | խորվաթներ — 88,39% | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +385 20 | ||||
Փոստային ինդեքս | 20 000 | ||||
Փոստային դասիչ | 20000[1] | ||||
Ավտոմոբիլային կոդ | DU | ||||
Պաշտոնական կայք | dubrovnik.hr | ||||
| |||||
Դուբրովնիկը հարուստ պատմությամբ հնագույն քաղաք է։ Սկսած միջնադարյան ժամանակաշրջանից քաղաքի բարգավաճումը հիմնված էր ծովային առևտրի վրա, ինչը թույլատրում էր Դուբրովնիկի հանրապետությանը դառնալ միակ քաղաք-պետությունը Ադրիատիկի արևելքում, որը կարող էր մրցակցել Վենետիկի հետ։ Հմուտ դիվանագիտության և հարստության շնորհիվ քաղաքը տպավորիչ կերպով զարգանում էր 15-16-րդ դարերում։ Դուբրովնիկում ծաղկում էր ապրում արվեստը և գիտությունը, քաղաքը դարձել էր խորվաթական լեզվի և մշակույթի զարգացման կենտրոններից մեկը։ Երկար ժամանակ Դուբրովնիկում ակտիվորեն օգտագործվում էր ներկայումս մեռած դալմաթերենը։
Քաղաքի լատիներեն Ռագուզա անվանումը (լատին․՝ Ragusa, ինչպես նաև լատին․՝ Ragusium), որը մինչև այժմ պահպանվել է իտալերենում, առաջացել է Ադրիատիկ ծովի կղզիներից մեկից, որտեղ հիմնվել էին Էպիդավրումից (ներկայիս Ցավտատ) եկած փախստականները, ովքեր լքել էին իրենց քաղաքը ոչ ավար-սլավոնական ներխուժումից, և ոչ էլ 649 թվականի ավերիչ երկրաշարժից հետո[3]։
Կղզային Ռագուզայի դիմացը՝ ցամաքում, Սրջ լեռան լանջերին, նույն 7-րդ դարում առաջացավ սլավոնական (խորվաթական) բնակավայրը՝ Դուբրովա անվամբ (ի պատիվ շրջակա կաղնու պուրակի)։ Հետագայում այս անվանումը ձևափոխվել է «Դուբրովնիկ»-ի։ Աստիճանաբար, երկու բնակավայրերը միացել են իրար, քաղաքը բաժանող միջագետակը ցամաքեց, և այդ վայրում առաջացել է քաղաքի կենտրոնական Ստրադուն փողոցը։ Քաղաք-պետության հնագույն կարգախոսն է․
Ազատություն կամ մահ։ |
Դարերի ընթացքում անվան երկու տարբերակներն էլ զուգահեռաբար օգտագործվել են առօրյա լեզվում․ քաղաքը Ռագուզա են անվանել, որպես կանոն, ռոմանական բնակչության ժառանգները, Դուբրովնիկ՝ խորվաթները։ Սակայն, պաշտոնական գործավարության մեջ քաղաքը երկար ժամանակ կոչվել է բացառապես Ռագուզա, չնայած որ ռոմանական ծագմամբ դալմաթերենը, որով խոսում էին Էպիդավրումի փախստականները, գրեթե վերացավ 16-րդ դարում․ պատմականորեն մինչև 15-րդ դարի կեսերը այս վայրերում պաշտոնական լեզուն լատիներեն էր, հետագայում դարձավ իտալերենը։
Դուբրովնիկն առաջին անգամ իր սլավոնական անվամբ հիշատակվում է «Բան Կուլինի կանոնները» աշխատության մեջ։ Սլավոնական տարբերակը պաշտոնապես սկսել է օգտագործվել միայն 1918 թվականից սկսած՝ կապված հարավսլավական տարածքների՝ ավստրիական տիրապետությունից ազատագրման հետ։
Դուբրովնիկի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 18.4 (65.1) |
24.1 (75.4) |
23.0 (73.4) |
26.3 (79.3) |
29.5 (85.1) |
35.3 (95.5) |
35.3 (95.5) |
36.7 (98.1) |
33.5 (92.3) |
28.0 (82.4) |
24.6 (76.3) |
20.2 (68.4) |
36.7 (98.1) |
Միջին բարձր °C (°F) | 12.3 (54.1) |
12.6 (54.7) |
14.4 (57.9) |
16.9 (62.4) |
21.5 (70.7) |
25.3 (77.5) |
28.2 (82.8) |
28.5 (83.3) |
25.1 (77.2) |
21.1 (70) |
16.6 (61.9) |
13.4 (56.1) |
19.66 (67.38) |
Միջին ցածր °C (°F) | 6.6 (43.9) |
6.8 (44.2) |
8.4 (47.1) |
11.0 (51.8) |
15.3 (59.5) |
18.9 (66) |
21.4 (70.5) |
21.6 (70.9) |
18.4 (65.1) |
14.9 (58.8) |
10.7 (51.3) |
7.8 (46) |
13.48 (56.26) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −3.6 (25.5) |
−5.2 (22.6) |
−4.0 (24.8) |
3.8 (38.8) |
5.2 (41.4) |
11.2 (52.2) |
14.1 (57.4) |
14.1 (57.4) |
8.5 (47.3) |
4.5 (40.1) |
−1.0 (30.2) |
−3.2 (26.2) |
−5.2 (22.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 98.3 (3.87) |
97.9 (3.854) |
93.1 (3.665) |
91.4 (3.598) |
70.1 (2.76) |
44.0 (1.732) |
28.3 (1.114) |
72.5 (2.854) |
86.1 (3.39) |
120.1 (4.728) |
142.3 (5.602) |
119.8 (4.717) |
1063,9 (41,884) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 11.2 | 11.2 | 11.2 | 12.0 | 9.4 | 6.4 | 4.7 | 5.1 | 7.2 | 10.8 | 12.4 | 12.0 | 113.6 |
Միջին ամսական արևային ժամ | 127.1 | 130.0 | 167.4 | 201.0 | 263.5 | 306.0 | 353.4 | 334.8 | 261.0 | 213.9 | 117.0 | 99.2 | 2574,3 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.