From Wikipedia, the free encyclopedia
Դորոտի Կրոուֆուտ-Հոջքին (անգլ.՝ Dorothy Crowfoot Hodgkin, Dorothy Mary Hodgkin, մայիսի 12, 1910[1][2][3][…], Կահիրե, Եգիպտոս[4][5] - հուլիսի 29, 1994[1][2][3][…], Ilmington, Էյվոնի Սթրաթֆորդ, Ուորիքշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6]), անգլիացի քիմիկոս, կենսաքիմիկոս, Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ (1947 թվական), Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1964 թվական)[21][22][23][24][25][26]։ ԽՍՀՄ Գիտությունների (1976 թ.)[27], ԱՄՆ Գիտությունների ակադեմիաների անդամ (1971 թվական)։
Մշակել, զարգացրել է ռենտգենակառուցվածքային անալիզը. մեթոդ, որի միջոցով որոշվում է բիոմոլեկուլների եռաչափ կառուցվածքը։ Նրա ամենահայտնի բացահայտումներից են պենիցիլինի կառուցվածքի հաստատումը, որը նախկինում ենթադրվում էր Բորիս Էրնստ Չեյնի և Էդվարդ Աբրահամի կողմից, այնուհետև վիտամին B12 կառուցվածքը, որի համար նա դարձավ երրորդ կինը, ով արժանացավ Քիմիայի Նոբելյան մրցանակի։
1969 թվականին, որպես 35-ամյա գործունեության արդյունք և 5 տարի Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո Կրոուֆուտ-Հոջքին վերծանել է ինսուլինի կառուցվածքը։
Դորոտի Մարի Կրոուֆուտը ծնվել է Կահիրեում հնագետ, գիտնական Ջոն Ուինթեր Կրոուֆուտի (1873-1959 թվականներ) և հնագետ, հին եգիպտական մանածագործվածքների փորձագետ Գրեյս Մարի Կրոուֆուտի (1877-1957 թվականներ) ընտանիքում։
Ապրել է Եգիպտոսի անգլիական հայրենադարձների համայնքում, Անգլիայում է անցկացրել տարվա մի քանի ամիսները։ Այցերից մեկի ժամանակ, երբ նա 4 տարեկան էր, ծագեց Առաջին համաշխարհային պատերազմը և նրա չորս մորեղբայրները զոհվեցին պատերազմում[28]։ Մինչև պատերազմի ավարտ Կրոուֆուտը մնաց Անգլիայում ազգականների և ընկերների մոտ։
1921 թվականին ընդունվել է Սըր Ջոն Լեմանի անվան ավագ դպրոց, 1928-1932 թվականներին սովորել է Օքսֆորդի համալսարանում, որտեղ մասնագիտացել է ռենտգենակառուցվածքային անալիզի գծով։ 1932 թվականից աշխատել է Քեմբրիջի համալսարանում, համագործակցել է Ջոն Բեռնալի հետ, մշակել միաբյուրեղային սպիտակուցների ռենտգենակառուցվածքային վերլուծության մեթոդը, որոնք կան արգանդի լուծույթներում, ուսումնասիրել ստերինների, պոլիպեպտիդների, ամինաթթուների կառուցվածքը։
Աշխատանքները նվիրված են բարդ կենդանաբանական ակտիվ միացությունների ռենտգենակառուցվածքային հետազոտություններին։ Իրականացրել է ինսուլինի (1936 թվական), խոլեստերինի (1945 թվական), պենիցիլինի (1949 թվական) և B12 վիտամինի (1956 թվական) ռենտգենակառուցվածքային վերլուծությունը և պարզել նրա ազդեցության մեխանիզմը օրգանիզմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.