![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c4/Nhathocoquangbinh.jpg/640px-Nhathocoquangbinh.jpg&w=640&q=50)
Դոնգհոյ
From Wikipedia, the free encyclopedia
Դոնգ Հոյ (վիետ․՝ Đồng Hới. listen (օգնություն • ինֆո)), քաղաք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում: Ընկած է այդ երկրի կենտրոնական մասում, Հարավչինական ծովի ափին, մայրաքաղաք Հանոյից մոտավորապես 490 կիլոմետր դեպի հարավ, Հոշիմինից 1200 կիլոմետր դեպի հյուսիս[1][2]։ Սահմանակցում է Կուանգ Նին և Բո Թրեչ գավառներին[3]: Կուանգ Բին գավառի վարչական կենտրոնն է: Զբաղեցնում է 155,54 քառակուսի կիլոմետր տարածք: Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 133.672.[4]։ Ունի երկաթուղային կայարան, քաղաքացիական օդանավակայան, որը տարեկան սպասարկում է շուրջ 500 000 ուղևորի։ Դոնգ Հոյով է անցնում ազգային 1А. ավտոմայրուղին: 2006 թվականի դրությամբ ընթացքի մեջ էր մեծ նավահանգստի շինարարությունը: Շարք մտնելով՝ այն կկարողանա ընդունել նաև օվկիանոսային նավեր և նոր զարկ կտա քաղաքի տնտեսության զարգացմանը:
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բնակավայր | ||
---|---|---|
Դոնգհոյ | ||
վիետ․՝ Đồng Hới | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Կուանգ Բին | |
Մակերես | 155,54 կմ² | |
Պաշտոնական լեզու | վիետնամերեն | |
Բնակչություն | 160 325 մարդ (2013) | |
Ժամային գոտի | UTC+7 | |
Պաշտոնական կայք | donghoi.gov.vn | |
| ||
Դոնգ Հոյն ունի մոտավորապես 12 կիլոմետր ձգվող ծովափ՝ ճերմակավազ լողափերով[5]: Քաղաքից շուրջ 50 կիլոմետր դեպի հյուսիս տարածվում է Ֆոնգնյա-Կեբանգ ազգային պարկը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:
Դոնգ Հոյում է գործում Կուանգ Բինի գավառային բազմապրոֆիլ համալսարանը: