![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f6/Consolation-Lake-Szmurlo.jpg/640px-Consolation-Lake-Szmurlo.jpg&w=640&q=50)
Ազգային պարկ
From Wikipedia, the free encyclopedia
Ազգային պարկ կամ ազգային այգի, բնության հատուկ պահպանվող տարածք, բնապահպանական, գիտահետազոտական պետական հիմնարկ, օրենքով սահմանված, առանձնացված գիտական, կրթական, բնապահպանական, պատմամշակութային, գեղագիտական, ռեկրեացիայի և այլ արժեքներ ներկայացնող տարածք, որը ստեղծվում է բնական պաշարների, լանդշաֆտների, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանության, հանգստի և ճանաչողական, զբոսաշրջության կազմակերպման ու տնտեսական գործունեության նպատակներով։ Ըստ գործառական նշանակության, պահպանության և օգտագործման բնույթի՝ ազգային պարկում առանձնացվում են հատուկ գոտիներ. արգելոցային՝ պահպանության խիստ ռեժիմով, ռեկրեացիայի՝ հանգստի և զբոսաշրջության կազմակերպման, տնտեսական՝ ազգային պարկի ռեժիմին համապատասխան տնտեսական գործունեության ծավալման համար։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f6/Consolation-Lake-Szmurlo.jpg/640px-Consolation-Lake-Szmurlo.jpg)
Առաջին ազգային պարկը կազմավորվել է 1872 թ.-ին՝ ԱՄՆ-ում (Ելոուսթոն գետի վերնագավառում)։
Հայաստանում գործում են Սևան և Դիլիջան ազգային պարկերը, որոնց ընդհանուր տարածքը կազմում է 178102 հա.։