Դոնահայեր
From Wikipedia, the free encyclopedia
Դոնահայեր (նաև ժամանակակից՝ «Ռոստովի հայեր» կամ «մերձազովյան հայեր», օգտագործվում են նաև «Անիի հայեր» կամ «ղրիմահայեր» անվանումները), պատմականորեն ձևավորված հայերի խումբ, որը բնակվում է Դոնի ցածրադիր հատվածներում՝ սկսած 1779 թվականից, Ղրիմից տեղափոխվելուց հետո[1][2]։ Նույն ճանապարհն են անցել նաև մերձասովյան հույները, որոնք բնակություն են հաստատել Մարիուպոլի շրջանում, բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայտնվել են անկախ Ուկրաինայի տարածքում, իսկ 2014 թվականից հետո նաև մասնակի և ԴԺՀ տարածքում։
Այժմ հայերը ՌԴ Ռոստովի մարզի մեծությամբ երկրորդ էթնիկ խումբն են և Ռուսաստանի մեծությամբ չորրորդ հայկական սփյուռքը դաշնության սուբյեկտների շրջանում՝ ավելի քան 100 հազար մարդ (2010 թվական, մարդահամար)։ Դոնի Ռոստովում հայերը կազմում են բնակչության 3,4 %-ը (2010 թվական, մարդահամար)։ Սա հայերի ամենամեծ մասնաբաժինն է ՌԴ միլիոնատեր քաղաքների շարքում։ Բացի այդ, Դոնի հայերը Ռուսաստանի միակ հայկական համայնքն են, որն ունի կոմպակտ տարաբնակեցման արեալ։ Մյասնիկյանի շրջանում նրանք կազմում են բնակչության 56,1 %-ը։ Հարևան Եգորլիսկի շրջանում նրանց մասնաբաժինը կազմում է բնակչության 8,5 %-ը։