Դոն (ռուս.՝ Дон), գետ Ռուսաստանի եվրոպական մասում։ Սկիզբ է առնում Միջինռուսական բարձրավայրի արևելյան լանջերից՝ Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքի մոտ, թափվում Ազովի ծովը Տագանռոգի ծոցը՝ առաջացնելով դելտա (տարածությունը մինչև 340 կմ²)։ Երկարությունը 1870 կմ է, նավարկելի է Սոսնա գետի միախառնման տեղից սկսած (1604 կմ)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Դոն, Բնութագիր ...
Դոն |
---|
|
|
Բնութագիր |
---|
Երկարություն | 1870 |
---|
Ավազանի մակերես | 422 000 կմ² |
---|
Ջրի ծախս | 680 |
---|
Ջրահոսք |
---|
Ակունքի տեղակայում | Նովոմոսկովսկ |
---|
Բարձրություն | 180 մ |
---|
Գետաբերանի տեղակայում | Տագանռոգի ծոց |
---|
Բարձրություն | 0 մ |
---|
Կոորդինատներ | 54°00′44″ հս․. լ. 38°16′40″ ավ. ե.HGЯOL |
---|
Տեղակայում |
---|
Հոսող հոսքեր | Վորոնեժ, Բիտյուգ, Խոպյոր, Մեդվեդիցա, Իլովլյա, Sal River?, Manych?, Krasivaya Mecha?, Bystraya Sosna?, Տիխայա Սոսնա, Չիր, Սևերսկի Դոնեց, Panika?, Stary Don?, Կազինկա, Խվորոստան, Arzhava?, Skvirnya?, Nega?, Rakityanka?, Մատրյուշինա (գետ), Mokraya Tabola?, Յար Սուխոյ Դոնեց, Kamenka?, Temernik River?, Sukhaya Perekopka?, Aksay?, Azovka?, Bobrik?, Բոգաչարկա, Մեծ Վերեյկա, Bolshaya Golubaya?, Bolshaya Sukromka?, Բուրովլյանկա, Վեդուգա, Vyazovka?, Goluboy Dunay River?, Դևիցա, Դևիցա, Donets?, Zimovnaya?, Իկորեց, Kagal'nik?, Kazanovka?, Karpovka?, Kiziterinka?, Koysug?, Kochurovka?, Kruglyanka?, Kuymanka?, Kumshak?, Lebedyanka?, Lyutorich?, Mamonovka?, Muravlyanka?, Nepryadva?, Pavelka?, Panshinka?, Perekhvalka?, Peskovatka?, Plyuschanka?, Poroyka?, Պոտուդան, Repets?, Reshetovka?, Rykhotka?, Snova?, Studenets?, Susat?, Lubna?, Khmelinka?, Cherkasskaya?, Chichyora River?, Չյորնայա Կալիտվա, Tikhaya?, Tishanka?, Տոլուչեևկա, Semibratsky?, Օսերեդ, Gnilusha?, Teshevka?, Sukhoy Donets?, Volochilische?, Վոլգա-Դոն նավարկելի ջրանցք և Donskaya Tsaritsa? |
---|
Ջրի մարմիններ | Ցիմլյանսկի ջրամբար |
---|
Երկիր | Ռուսաստան |
---|
Երկրամաս | Տուլայի մարզ |
---|
Ջրահավաք | Դոնի ավազան |
---|
Գետը Վիքիպահեստում |
Փակել
Կանոնավոր նավագնացություն կա Գեորգիո–Դեժ քաղաքից սկսած (1355 կմ)։ Վոլգա–Դոն նավարկելի ջրանցքով կապված է Բալթիկ, Սպիտակ և Կասպից ծովերի հետ։ Առավել կարևոր քաղաքներն են՝ Գեորգիու–Դեժը, Դոնի Կալաչը, Վոլգոդոնսկը, Դոնի Ռոստովն ու Ազովը։
Անվանումն ունի իրանական ծագում․ առաջացել է «ջուր, գետ» նշանակող բառից։ Օսերենում, որը նույնպես իրանական լեզու է, այսօր էլ «դոն» բառը գոյություն ունի այդ իմաստով և հանդիպում է շատ գետանուններում։ Հին հունական աղբյուրներում հիշատակվում է Տանաիս անունով[1]։
Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 435)։ |