վրացի բանաստեղծուհի, նկարչուհի From Wikipedia, the free encyclopedia
Դիանա Նեստորի Ուկլեբա (1910, Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 2001, Երևան, Հայաստան), վրացի բանաստեղծուհի, նկարչուհի։ Վրաստանի պատվո շքանշանի ասպետ։
Դիանա Ուկլեբա | |
---|---|
Ծնվել է | 1910 |
Ծննդավայր | Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 2001 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի և բանաստեղծուհի |
Ամուսին | Գևորգ Գրիգորյան |
Դիանա Ուկլեբան ծնվել է Քութաիսում, 1910 թվականին։ 1936 թվականից եղել է Գևորգ Գրիգորյան (Ջիոտտո) կյանքի ընկերը, նրա ամենամեծ մուսան ու աջակիցը[1]։ Բանաստեղծությունները վրացերեն, հայերեն, ռուսերեն լույս են տեսել Երևանում, Թբիլիսիում հրատարակվող տարբեր պարբերականներում և առանձին ժողովածուներում։ Ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։ Ցուցադրվել է Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Նովոսիբիրսկում և այլ քաղաքներում։ Ստեղծել է Աննա Ախմատովայի, Նիկոլոզ Բարաթաշվիլու, Գևորգ Գրիգորյանի, Դավիթ Հովհաննեսի դիմանկարները։ Նկարները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2], ցուցադրվում են Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) թանգարանում։ Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ Երևանում բացված[3] Գևորգ Գրիգորյանի արվեստանոց-թանգարանի առաջին տնօրենն է եղել։
Մահացել է 2001 թվականին Երևանում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում՝ ամուսնու կողքին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.