![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/2023-11-16_Gala_de_los_Latin_Grammy%252C_22_%2528David_Guetta%2529.jpg/640px-2023-11-16_Gala_de_los_Latin_Grammy%252C_22_%2528David_Guetta%2529.jpg&w=640&q=50)
Դեյվիդ Գետտա
From Wikipedia, the free encyclopedia
Պիեռ Դեյվիդ Գետտան (ֆր.՝ Pierre David Guetta, նոյեմբերի 7, 1967(1967-11-07)[3][4], Փարիզ, Ֆրանսիա[1]), առավել հայտնի որպես Դեյվիդ Գետտա (David Guetta), հաուս երաժշտության ֆրանսիացի պրոդյուսեր և դիջեյ[6]։ Մինչև հայտնի դառնալը` Գետտան 80-ականներին և 90-ականներին տարբեր դիսկոտեկներում աշխատում էր որպես դիջեյ, որից հետո նա դարձավ Gum Productions կոչվող ստուդիայի համահիմնադիրներից մեկը և 2002 թ.-ին թողարկեց առաջին ալբոմը՝ «Just a Little More Love»: Դրան հաջորդում է 2004 թ.-ին թողարկված «Guetta Blaster»-ը և 2007 թ.-ին թողարկված «Pop Life»-ը։ Առանձնակի հաջողության է հասնում Գետտայի՝ 2009 թ.-ին թողարկված One Love-ը, որի մեջ կային այնպիսի հիթային սինգլներ, ինչպիսիք էին "When Love Takes Over" (Քելլի Ռոուլենդի մասնակցությամբ), "Gettin' Over You"-ն (Քրիս Ուիլլիսի, Ֆերջիի և LMFAO-ի մասնակցությամբ) և «Sexy Bitch»-ը (էյքոնի մասնակցությամբ)։
Դեյվիդ Գետտա | |
---|---|
![]() Դեյվիդ Գետտան MuchMusic Video Awards-ի ժամանակ (2011) | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ David Guetta |
Ի ծնե անուն | ֆր.՝ Pierre David Guetta[1] |
Նաև հայտնի է որպես | Jack Back[2] |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1967(1967-11-07)[3][4] (56 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[1] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | French house?, EDM, պրոգրեսիվ հաուս, էլեկտրո հաուս, էլեկտրոփոփ, դենս փոփ, հիփ հոփ, տեխնո և future rave? |
Մասնագիտություն | դիջեյ, երաժշտական պրոդյուսեր, երաժշտական մենեջեր և երգերի հեղինակ |
Գործիքներ | սինթեզատոր, ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր և թվային ձայնային աշխատանքային կայան |
Գործունեություն | 1984-այժմ |
Լեյբլ | EMI, Virgin Records, Positiva Records, Astralwerks, Jack Back Records |
Կրթություն | Փարիզ-Նանթեր համալսարան |
Ամուսին | Cathy Lobé? |
Պարգևներ | |
Կայք | davidguetta.com |
![]() |
Գետտան համարվում է այսօրվա ամենապահանջված երաժշտական գործիչներից մեկը։ Ըստ DJ Mag հանդեսի հրապարակած դիջեյների ամենամյա ռեյտինգային 100-յակի՝ Գետտան համարվում է 2012 թ.-ի #1 դիջեյը[7]։