Դելնիցե
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Դելնիցե (խորվ.՝ Delnice), քաղաք Խորվաթիայում, Պրիմորսկո Գորանսկա ժուպանությունում, Սլովենիայի սահմանից ոչ հեռու, Ռիեկայից 30 կմ դեպի արևելք և երկրի մայրաքաղաք Զագրեբից 130 կմ հարավ–արևմուտք։
Քաղաք | ||
---|---|---|
Դելնիցե | ||
խորվ.՝ Delnice | ||
Երկիր | Խորվաթիա | |
Համայնք | Պրիմորսկո Գորանսկա | |
Ղեկավար | Մարյան Պլեշե | |
Մակերես | 230,9 կմ², 24,4 կմ² | |
ԲԾՄ | 698 մ | |
Բնակչություն | 5952 մարդ (2011[1]) | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 051 | |
Փոստային ինդեքս | 51300 | |
Փոստային դասիչ | 51300[2] | |
Ավտոմոբիլային կոդ | DE | |
Պաշտոնական կայք | delnice.hr | |
| ||
Ամենամեծ քաղաքը Գորսկի Կոտարն է, մայրցամաքային երկրի պատմական շրջան, որը գտնվում է Կուպա գետի և Ադրիատիկ ծովի միջև։ Քաղաքում ապրում է 5952 մարդ (2001)։
Քաղաքի մոտով անցնում է A6 ավտոմայրուղին։ Դելնիցեն կապված է Զագրեբ, Ռիեկա և մերձակա քաղաքների հետ։
Քաղաքից ոչ հեռու գտնվում է «Ռիսնյակ» (Risnjak) ազգային պարկը։ Դելնիցեյի շրջապատը գեղատեսիլ է և ակտիվ հանգստի սիրահարների համար շատ հաճելի վայր է անգամ ձմռանը։ Այդ երկրամասում տարածված է որսորդությունը։ Վերջին տարիներին զարգանում և կատարելագործվում է զբոսաշրջությունը։
Հռոմեական կայսրության ժամանակ Գորսկի Կոտարը անցել է կայսրության ամրացված սահմանը։ Հռոմեական ժամանակաշրջանի հանքերի մնացորդները պահպանվել են Դելնիցեյի շրջակայքում մինչ այսօր։
Հին միջնադարում Դելինցեն և Գորսկի Կոտարը պատկանում էին Ֆրանկոպանների դինաստիային։ XVI դարում տարածաշրջանը անցավ մեկ այլ ազնիվ ֆեոդալական ընտանիքի՝ Զրնսկիներին։ XVII և XVIII դարերի վերջում Գորսկի Կոտարը դարձավ Ավստրիայի կայսրության մի մասը։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Դելնիցեն գտնվում էր սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորությունում, իսկ ավելի ուշ՝ Հարավսլավիայի։
1991 թվականին Հարավսլավիայի բաժանման ժամանակ քաղաքը դարձավ Խորվաթիայի մաս։
Քաղաքում կան լեռնադահուկային սպորտի, բոուլինգի, հեծանվային սպորտի, սեղանի թենիսի, նետաձգության և այլ ակումբներ։ Կան նաև մի քանի որսորդական ակումբներ, նույնիսկ ձկնորսության։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.