Տերևատ
բույսերի ցեղ / From Wikipedia, the free encyclopedia
Տերևատ, գայլահատ, դափնյակ, գոճմակ, գայլախոտ (լատին․՝ Dáphne), գոճմակազգիների (Thymelaeaceae) ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ թփերի ցեղ։ Թուփն ունի բաց գորշավուն կեղև և տերևակոթունների հետքերով ծածկված ճյուղեր։ Տերևները հավաքված են խիտ աղվամազով ծածկված ընձյուղների գագաթին, մանր են, երկարավուն էլիպսաձև, 0․5-0․7 սմ լայնությամբ, կաշվեկերպ։ Ծաղիկները 3-5-ական տեղավորված են ճյուղերի գագաթներին, սպիտակ են։ Դափնյակը թունավոր բույս է։ Վտանգավոր է հատկապես երեխաների համար։ Օժտված է բարձր դեկորատիվությամբ։ Աճում է միայն պարարտ, չեզոք կամ թույլ թթվային հողերում, խիստ տուժում է օդի չորությունից, վատ է տանում վերատնկումը։ Բազմանում է սերմերով և արմատային մացառներով։
Տերևատ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Փիփերթածաղկավորներ (Malvales) |
Ընտանիք | Գոճմակազգիներ (Thymelaeaceae) |
Ցեղ | Տերևատ (Daphne) L., 1753 |
Կարելի է օգտագործել սահմանափակ քանակությամբ, հատկապես անտառային և բարձրլեռնային շրջաներում։ Մեծ հետաքրքություն է ներկայացնում նաև որպես դեղաբույս, որից ստանում են մի շարք արժեքավոր դեղամիջոցներ։ Դափնյակը ունի մանրէասպան հատկություն[1]։