From Wikipedia, the free encyclopedia
Գրքերի հավաքածու, գրքերի հավաքորդություն, ներառյալ՝ տվյալ կոլեկցիոներին հետաքրքրող գրքերի որոնումը, ձեռք բերումը, դասակարգումը, ցուցակագրումը, ցուցադրումը, պահումը և պահպանումը։ Գրքերի հանդեպ սերը կոչվում է գրքասիրություն կամ բիբլիոֆիլիա (bibliophilia), իսկ նա, ով սիրում է կարդալ, հիանալ, և այն անձը, որը հավաքում է գրքեր հաճախ կոչվում է գրքասեր կամ բիբլիոֆիլ (bibliophile), բայց կարող է նաև կոչվել բիբլիոլեթր (bibliolater), որը նշանակում է չափազանց նվիրված լինել գրքերին, կամ գրքամոլ, որը մեկ այլ տերմին է գրքի հանդեպ սեր ունեցող մարդկանց համար։
Գրքեր հավաքելը կարող է հեշտ և էժան լինել։ Գոյություն ունեն միլիոնավոր նոր և օգտագործված գրքեր, և հազարավոր գրախանութներ, այդ թվում՝ գրքերի օնլայն խանութներ, ինչպիսիք են Abebooks, Alibris, Amazon և Biblio.com կայքերը։ Գրքերը կարող են հավաքվել նաև աուդիո ձևաչափով այնպիսի կայքերի միջոցով, ինչպիսիք են Audible, Google Audiobooks, Librivox, Kobo Audiobooks և Downpour կայքերը։ Օգտատերերը կարող են ունենալ մեծ գրադարան, նրանք կարող են ցանկացած պահի մուտք գործել հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի միջոցով[1]։ Տպագիր գրքերի պես, աուդիո գրքերը նույնպես կարող են կուտակվել երկար տարիների ընթացքում։ Գրքերի հարուստ կոլեկցիոներները ձգտում են այնպիսի հազվագյուտ օրինակների, ինչպիսիք են Գութենբերգի Աստվածաշունչը և Շեքսպիրի «Առաջին Ֆոլիո»-ն, գրքեր, որոնք և՛ հայտնի են, և՛ չափազանց արժեքավոր։ Ավելի քիչ միջոցներ ունեցողները կարող են հավաքել սիրելի հեղինակի գործերը, ժամանակակից գրողների առաջին հրատարակությունները կամ գրքեր՝ որևէ թեմայի շուրջ։ Գրքերի արժեքը, ընդհանրապես, կախված է տվյալ հրատարակության պահանջարկից, առկա օրինակների թվից և գրքի վիճակից[2]։ Օրինակ՝ «And to Think That I Saw It on Mulberry Street» գրքի առաջին հրատարակության արժեքը կարող է հասնել 12,000 դոլարի, եթե այն գտնվում է լավ վիճակում։ Որոշ կոլեկցիոներներ միանում են ընկերությունների, ինչպիսին է «The Fine Press Book Association» ընկերությունը, որը նախատեսված է այն կոլեկցիոներների համար, ովքեր հետապնդում են ժամանակակից նուրբ տպագրությանը։ «The Private Libraries Association» ընկերությունը նույնպես անդրադառնում է ժամանակակից նուրբ տպագրությանը, բայց այն ավելի ընդհանրական է։
Հին աշխարհում պապիրուսները և մագաղաթները (գրքի առաջին օրինակները ձեռագրի տեսքով) հավաքվել են թե՛ հրատարակությունների և թե՛ առանձին անհատների կողմից։ Պահպանվել են հիշատակումներ նաև այդ դարաշրջանի գրքասերների մասին։ Պատմաբան Քսենոփոնը արհամարհական ձևով է գրել մի մարդու մասին, ով փորձել էր ավելի շատ գրքեր հավաքել, քան իր ընկերները[3]։ Սենեկա Կրտսերը թերահավատորեն էր վերաբերվում նրանց, ովքեր հավաքում էին գրքեր, որոնք չէին կարդում[3]։ Նա հարցնում էր․ «Այդքան շատ գրադարաններ և գրքեր ունենալու օգուտը ո՞րն է, եթե գրքեր հավաքողը վերնագրերն հազիվ թե կարողանա կարդալ իր ողջ կյանքի ընթացքում»[4]։ Արևմտյան հնության գրքեր հավաքողները գնահատում էին ճշգրիտ տառադարձությունը և բարձրորակ նյութերը[3]։
1344 թվականին անգլիացի եպիսկոպոս Ռիչարդ դե Բուրին գրել է «The Philobiblion» ակնարկների ժողովածուն, որտեղ նա գովաբանել է գրքերի հանդեպ եղած սերն ու գնահատանքը[5]։ Ֆիլիպ Բարի թագավորը հավաքել է «մոտ վեց հարյուր ձեռագրերի հավաքածու իր թագավորության գագաթնակետին»[6], որն այդ ժամանակ ամենամեծ մասնավոր հավաքածուն էր։
15-րդ դարում Յոհան Գուտենբերգի հայտնագործած տպագրահաստոցի ի հայտ գալիս, որը հանգեցրեց էժան և շատ գրքերի հրատարակությանը, ինչպես նաև Վերածննդի դարաշրջանի տնտեսական, սոցիալական և քաղաքական փոփոխություններից հետո գրքերի հավաքելը մեծ առաջընթաց ունեցավ։ Ժան Գրոլյեն՝ Ֆրանսիայի գլխավոր գանձապահը, այս ժամանակշրջանի ամենամեծ գրքասերն էր և գիրքեր հավաքողը[7]։ Գրոլյեն ուներ 3000 գրքից բաղկացած գրադարան և հայտնի էր նրանով, որ սիրում էր լատինական դասականներ և հարուստ զարդարանք ունեցող գրքեր։ Նա եղել է «Aldine Press»-ի հովանավորը, որը հիմնադրվել է Վերածննդի դարաշրջանի նշանավոր տպագրիչ, խմբագիր և հրատարակիչ Ալդուս Մանուտիուս Ավագի կողմից։
Հեղափոխության ժամանակ բազմաթիվ վանական գրադարաններ ոչնչացվել են, դրանց պարունակությունը հաճախ՝ նույնպես։ Անգլիացի հնավաճառն արձագանքել է Հենրի VIII-ի կողմից վանքերի ոչնչացման գործընթացին։ Էդուարդ VI-ի հանձնակատարները թալանել են համալսարանի, քոլեջի և վանական գրադարանները։ Եվ գրքերը ոչնչացումից փրկելու համար նրանք, ովքեր կարող էին, օրինակ՝ արքեպիսկոպոս Մեթյու Պարկերը և Սըր Ռոբերտ Քոթոնը, սկսեցին հավաքել դրանք։
17-րդ դարի վերջին միլիոնավոր տպագիր գրքեր շրջանառության մեջ էին մտել, և սկսել էին տեղի ունենալ գրքերին նվիրված աճուրդներ, նաև թողարկվել գրքերին նվիրված տպագիր հավաքածուներ գրավաճառների և աճուրդ իրականացնող ընկերությունների կողմից Եվրոպայում և Ամերիկայում[8], ինչը հանգեցրեց գրքեր հավաքելու աճին՝ ավելի գրագետ հասարակության շրջանում։
18-րդ դարում ռոմանտիզմի դարաշրջանի սկսվելու և դրա անցյալի վրա կենտրոնանալու հետ միասին, գրքեր հավաքողները սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել հին գրքերի, հնատիպ հրատարակությունների և ձեռագրերի նկատմամբ։ Այս նոր շեշտադրումը սկսվել էր հին գրքերի՝ շուկայում մեծ շրջանառությունից Ֆրանսիական հեղափոխության և Նապոլեոնյան պատերազմների[9] ընթացքում վանական և արիստոկրատական գրադարանների ոչնչացումից հետո։
Բրիտանական Ուիգ քաղաքական գործիչ Ջորջ Ջոնը, 2-րդ կոմս Սփենսերը (1758-1834) հավաքել է տասնյակ հազարավոր հատորներ։ Նրա հավաքածուի ամենալավ հատորների թվում էին դասականների առաջին հրատարակությունները՝ աշխատություններ, որոնք հրապարակվել են հայտնի հրատարակչությունների կողմից, հատկապես «Aidine Press»-ի հրատարակությունների գրեթե ամբողջական հավաքածուն և շատ Աստվածաշնչեր[10]։ 1812 թվականին նա հիմնել է Ռոքսբուրգ գրքասերների ակումբը։
Սըր Թոմաս Ֆիլիպսը (1792-1872) հավաքել է 40,000 տպագիր գիրք և 60,000 ձեռագրեր[11]։ Նա «ձեռագրերի ամենամեծ հավաքողն էր, որ աշխարհը երբևէ ճանաչել է»[12]։ Նրա հավաքագրման նախանձախնդիր ջանքերը, որը Թոմաս Ֆրոգնալ Դիբդինն անվանել է բիբլիոմանիա, հանգեցրել է նրան, որ պահպանվել են պատմական շատ նյութեր, մասնավորապես ձեռագրեր, որոնք հակառակ դեպքում կոչնչացվեին։
19-րդ դարում զարգացած Միացյալ Նահանգները ականատես եղավ «Տիտան» հրատարակչական խմբի հրատարակած գրքերը հավաքողների հայտնվելուն, ինչպիսիք են երկաթուղային մագնատ Հենրի Հանթիգթոնը և ֆինանսիստ, բանկիր Ջ․ Պիերպոնտ Մորգանը[13]։
Գրքերի արժեքը հիմնականում կախված է տվյալ գրքի պահանջարկից, գննման համար առկա օրինակների քանակից և տվյալ օրինակի վիճակից։ Ինչպես մյուս հավաքածուների դեպքում, արժեքը բարձրանում և նվազում է տվյալ հեղինակի, վերնագրի կամ թեմայի հանրաճանաչության հետ մեկտեղ։
Վաճառվող գրքերի հսկայական քանակի պատճառով հավաքագրվող գրքերի գնային միասնական ուղեցույց չկա։ Գրավաճառները առցանց գրախանութներում որոշակիորեն նշում են վաճառվող օրինակների ընթացիկ շուկայական արժեքները։
«Rothschild» աղոթագիրքը վաճառվել է 13,6 միլիոն դոլարով, իսկ «St Cuthbert» ավետարանը վաճառվել է 14,7 միլիոն դոլարով։ Այս երկու կրոնական նյութերն էլ վաճառվել են 2012 թվականին։ «The Northumberland Bestiary» ձեռագիր մատյանը վաճառվել է 20 միլիոն դոլարով 2007 թվականին։ «The New Book of Tang» գիրքը վաճառվել է 17,1 միլիոն դոլարով 2018 թվականին։ Ուիլյամ Շեքսպիրի «Առաջին Ֆոլիո» պիսների ժողովածուն, որը տպագրվել է 1623 թվականին, վաճառվել է 6,2 միլիոն դոլարով 2001 թվականին։ «An Action Comics»-ի #1 թողարկումը վաճառվել է 2014 թվականին ռեկորդային արժեքով՝ 3,2 միլիոն դոլար, կազմի հետ միասին, որի առանձին արժեքն էր 10 ցենտ[14]։
Ինչպես մյուս հավաքածուների դեպքում, գրքի արժեքը, ի վերջո, կախված է ֆիզիկական վիճակից։ Տարիների ընթացում բեռնաթափումը, տեղափոխումը և պահպանումը իրենց ազդեցությունն են թողնում շապիկի, էջերի և ամրացման վրա։ Գրքերը կարող են վնասվել արևից, միջատներից և խոնավությունից։ Թղթի պատրաստման ընթացքում առաջացած թթուն կարող է էջերի վրա շականակագույն բծեր առաջանալու պատճառ դառնալ, որը կոչվում է ֆոքսինգ (foxing), այդ բծերը աստիճանաբար դառնում են շականակագույն, որը կոչվում է մգացում (tanning) և ի վերջո էջերը փշրվում են։
Տարածված թերություններից են՝ ընդհանուր մաշվածությունը և պատռվածությունը, կազմի եզրերի մաշվածությունը, քերծվածքները և անցքերը, նախորդ սեփականատիրոջ անունը, որը գրված է գրքին, պիտակը, կեղտն ու հետքերը, ծալված էջերը, ընդգծումը, և եզրային նշումները, ջրից վնասվելը, պատռված եզրերը, վերջնաթղթերը և էջերը, ինչպես նաև նկարազարդումները կամ ամբողջական վերնագրերը, որոնք թաքցված չեն կամ ամբողջովին բացակայում են։
Եթե գիրքը լավ վիճակում է, ապա այն պետք է լինի ուղղանկյուն պինդ մարմին, երբ չի օգտագործվում, լինի ուղղաձիգ դիրքում կամ հակառակ կողմի վրա։ Եթե գիրքը քառակուսի չէ, սովորաբար նրա համար, որ պահարանի վրա թեք է դրված կամ թեքված է դեպի աջ կամ ձախ, երբ հակառակ կողմով է դրված, ապա այն ձևափոխված է։ Եթե կազմը ծռվում կամ ընդլայնվում է, սովորաբար խոնավության հանկարծակի փոփոխության պատճառով, ապա գիրքը թեքված է (աղեղի պես)։ Հաստ կոշտ գրքերում էջերը նույնպես հակված են ծալվելու, նույնիսկ եթե հարթ դրված են դարակի վրա։
Նոր գրքերը հասանելի են գրախանութներում և առցանց։ Բազմաթիվ գրախանութներ մասնագիտանում են ոչ տպագիր, օգտագործված, անտիկ, հազվագյուտ գրքերի, ինչպես նաև հավաքածուի համար նախատեսված գրքերի մեջ։ Առցանց գրախանութները, ինչպիսիք են Abebooks, Alibris, Amazon և Biblio կայքերը խրախուսում են այլ խանութների և անհատների վաճառել գրքեր իրենց կայքերի միջոցով և գանձում են միջնորդավճար։
Անտիկ, հավաքածուի համար նախատեսված գրքերի խանութները կարող են ունենալ մի քանի գիրք վաճառքի համար։ Աճուրդ իրականացնող խոշոր ընկերությունները վաճառում են հավաքածուի համար որակյալ գրքեր, իսկ աճուրդ իրականացնող տեղական ընկերությունները կարող են վաճառել ստվարաթղթե կազմով գրքեր։ Խնայ-խանութները (thrift shop և second-hand) սովորաբար ունենում են գրքերի բաժին։ Այլ աղբյուրներ են գույքի, բակի, ավտոտնակի վաճառքը կամ բարեգործական դրամահավաքները։
Հին գրքերի հավաքումը գրեթե կարելի է բնորոշել որպես հետաքրքրություն տպագրված գրքերի նկատմամբ 1900 թվականից առաջ։ Այն կարող է ընդգրկել 19-րդ, 18-րդ, 17-րդ, 16-րդ և 15-րդ դարերի գրքերի նկատմամբ հետաքրքրությունը։ Հին գրքեր հավաքողները հետաքրքրվում են ոչ միայն առաջին հրատարակություններով, չնայած կարող են նաև դրանով հետաքրքվել։ 1455 թվականից առաջ ստեղծված եվրոպական գրքերը բոլորն էլ ձեռագիր են, հետևաբար, հանդիսանում են եզակի պատմական իրեր, որոնցում «խմբագրում» և «հրատարակում» հասկացությունները տեղին չեն։ Անտիկ իրերի սիրահարները հետաքրքրություն են ցուցաբերում նաև գեղեցիկ կազմերով և բարձրորակ թղթերով գեղեցիկ ձևավորված գրքերի նկատմամբ։ Մինչև 1770 թվականը տպագրված շատ գրքերի համար առաջին հրատարակությունը միշտ չէ, որ հասանելի է գնի և/կամ մատչելիության պատճառով։ Այդ հետաքրքրության ժամանակաշրջանի ավելի ուշ հրատարակությունները/տպագիր հրատարակությունները դեռևս հաճախ ցանկալի են հին հավաքածուի համար, քանի որ դրանք նաև իրեր են։
Օրինակ՝ Ջոն Միլթոնի «Կորուսյալ դրախտը» (1667) վեպի առաջին հրատարակությունը կարող է հավասարվել տան համար վճարվող գումարին։ Այնուամենայնիվ, 1688 թվականի առաջին պատկերազարդ Ֆոլիո հրատարակությունը, որը տեխնիկական պատճառներով ավելի ուշ է հրատարակվել, արժե միայն հրատարակության մի մասը, սակայն մինչ օրս հազարավոր դոլարներ են ծախսվում, որպես Միլթոնի ապրած ժամանակաշրջանի պատկերազարդ գիրք։
Ալեքսանդր Փոփի «Իլիական» և «Ոդիսական» վիպերգերի թարգմանությունների բազմաթիվ հրատարակություններ են եղել։ 1715-1720 թվականների առաջին հրատարակությունը քիչ է արժենում, մինչդեռ մի փոքր ավելի ուշ լույս տեսած 18-րդ դարի հրատարակությունները, շատ ավելի էժան են, սակայն դեռևս բարձր արժեք ունեն։ Ջոն Օգիլբիի 17-րդ դարի Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» վիպերգերի թարգմանությունները թանկ են, բայց ոչ այնքան, որքան Փոփի թարգմանության առաջին հրատարակությունը։ Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ 1666 թվականին Լոնդոնի մեծ հրդեհի ժամանակ հավանաբար ոչնչացել են Օգիլբիի առաջին հրատարակության զգալի թվով օրինակներ։
15-րդ դարի վերջին շարժական տպագրության առաջին անգլիացի տպագրիչը Քեքստոնն էր։ Նրա գրքերի 15-րդ դարի հրատարակությունները շատ հազվադեպ են տպագրվում։ Երբեմն 16-րդ դարի հրատարակությունները, որոնք նման են Քեքսթոնի գրքերի հայտնվելուն, հայտնվում են հին գրքեր վաճառողների և աճուրդավարների մոտ, հաճախ շատ բարձր գներով։ Շեքսպիրի 1623 թվականի վերջին «Առաջին ֆոլիո»-ն (Ուիլյամ Շեքսպիրի հավաքած աշխատանքների առաջին հրատարակությունը) 2006 թվականին գրանցել է ռեկորդ հասնելով մինչև 5,5 միլիոն։ Ավելի ուշ 17-րդ դարում Ուիլյամ Շեքսպիրի «Ֆոլիո»-ն կարող է դեռևս արժենալ մոտավորապես այնքան, որքան մի փոքր տունը, սակայն դրանք համեմատաբար հասանելի են, մինչդեռ «Առաջին Ֆոլիո»-ի գրեթե բոլոր պահպանված օրինակները պատկանում են գրադարաններին, թանգարաններին կամ համալսարաններին, ուստի քիչ հավանական է, որ դրանք լինեն վաճառքում։ Հնություն հավաքողների համար, թե ինչպես է տվյալ գրքի աշխատանքը համապատասխանում ավելի լայն պատմական համատեքստին, կարող է նույնքան կարևոր լինել, որքան հրատարակությունը, նույնիսկ եթե այն առաջին հրատարակությունը չէ։
Հետաքրքիր են նաև այն գրքերը, որոնք նախկինում պատկանել են հայտնի մարդկանց կամ բարձր կարգավիճակ ունեցող անձանց, օրինակ՝ թագավորական ընտանիքի անդամներին կամ ազնվականությանը։ Հետևելով հին գրքերի պատմությանը, որը կոչվում է «ծագում», կարող է նկատելի ազդեցություն ունենալ օրինակի արժեքի վրա, նույնիսկ եթե այն ինքնին ցանկալի չէ։ Օրինակ՝ 18-րդ դարի ոչ այնքան կարևոր գրքի օրինակը, որը հայտնի էր որպես Վոլտերի սեփականություն, կհասներ մի արժեքի, որը շատ անգամ գերազանցում էր իր առանձին շուկայական արժեքին, պարզապես այն պատճառով, որ այն մի ժամանակ եղել էր Վոլտերի սեփականությունը։ Նախկին գրքերի սեփականատերերը հաճախ ստորագրում էին իրենց օրինակները կամ պիտակավորում, և հաճախ դժվար չէ ճանաչել նախկին հայտնի տիրոջը, եթե դրա ծագոгմը լավ է փաստագրված։ Հայտնի մարդկանց սեփականություն հանդիսացող գրքերը, որոնք նույնպես կապված են հեղինակի հետ (հաճախ որպես հեղինակի նվեր, որն ունի գրավոր հատված ուղղված ստացողին) հայտնի են որպես ասոցիացիայի օրինակներ[15]։
Ամերիկյան դպրոցի գրադարանը շատ հազվագյուտ բազմալեզու հատորների հավաքածուի օրինակ է շատ հայտնի կամ ճանաչված հեղինակների ստեղծագործություններով։ Ըստ երևույթին, գոյություն ունեցող միակ ամբողջական հավաքածուն պատկանում է Սմիթսոնյան ինստիտուտի Ամերիկայի պատմության ազգային թանգարանին[16][17]։
|
|
|
|
Չինաստանում գրքերի հավաքման պատմությունը սկսվում է ավելի քան երկու հազարամյակից։ Չինաստանում գրքեր հավաքելու կարևոր ջանքերը սկիզբ դրվեց Հան դինաստիայի սկզբում, կառավարության կողմից, քանի որ շատ կարևոր գրքեր այրվեցին Ցին դինաստիայի ժամանակ։ Այդ ժամանակից ի վեր Չինաստանում սկսել է մեծ թափ առնել գրքերի հավաքումը, հատկապես վաղ Թան դինաստիայի բլոկային տպագրության գյուտից հետո, երբ թե՛ կայսերական և թե՛ մասնավոր հավաքածուները արագ տարածվում էին ողջ երկրով մեկ։ Սակայն գրքերի հավաքման համակարգված ուսումնասիրությունը սկսվեց միայն Ցին դինաստիայի ժամանակ[փա՞ստ]։
Վիրտուալ գրքերի հավաքումը կարելի է բնութագրել որպես թվային ձևաչափով գրքեր հավաքելու գործընթաց (վիրտուալ) համակարգչի կամ այլ էլեկտրոնային սարքի վրա։ Գրքասերը կարող է գնել էլեկտրոնային գրքեր՝ ներբեռնելով դրանք կամ պատճենելով փոխառված մեդիաներից, ինչպիսիք են CD-ները և DVD-ները։ Այնուամենայնիվ դա կարող է խախտել հեղինակային իրավունքի մասին օրենքը՝ կախված այն արտոնագրից, որի ներքո թողարկվել է էլեկտրոնային գիրքը։ Գուտենբերգ նախագծի և նմանատիպ շատ ազատ հավաքածուների միջոցով գնված էլեկտրոնային գրքերը օրինական են, քանի որ դրանք հեղինակային իրավունքից դուրս են, դրանք թողարկվել են «Creative Commons» արտոնագրի ներքո կամ հանրայնացված են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.