Remove ads
ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Ժան Շառլ Էմանուել Նոդիե (ֆր.՝ ean-Charles-Emmanuel Nodier, ապրիլի 29, 1780[1][2][3][…], Բեզանսոն, Ֆրանշ-Կոնտե, Ֆրանսիայի թագավորություն[4][1] - հունվարի 27, 1844[1][2][3][…], Փարիզ, Հուլիսյան միապետություն[4][1]), ռոմանտիզմի դարաշրջանի ֆրանսիացի գրող։
Ծնվել է | ապրիլի 29, 1780[1][2][3][…] |
---|---|
Ծննդավայր | Բեզանսոն, Ֆրանշ-Կոնտե, Ֆրանսիայի թագավորություն[4][1] |
Վախճանվել է | հունվարի 27, 1844[1][2][3][…] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Հուլիսյան միապետություն[4][1] |
Գերեզման | Պեր Լաշեզ[5] և Grave of Nodier |
Գրական անուն | Maxime Odin[1][6], Docteur Néophobus[1][6] և Carlo Nodier[1] |
Մասնագիտություն | լրագրող, բառարանագիր, գրադարանավար, բանաստեղծ, միջատաբան, վիպասան, գրող, թարգմանիչ, գրական քննադատ, ակնարկագիր և բանասեր |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[7], Académie des sciences, belles-lettres et arts de Besançon et de Franche-Comté և Société nationale des Antiquaires de France? |
Պարգևներ | |
Ամուսին | Désirée Nodier? |
Զավակներ | Marie Antoinette Menessier-Nodier? |
Ազգականներ | Fanny Tercy? |
Charles Nodier Վիքիպահեստում |
Նոդիեն սերել է գավառային մանրբուրժուական ընտանիքից. նրա հայրը ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանում հեղափոխական տրիբունալի նախագահ էր Բզանսոնում։ Պատանության տարիներին Նոդիեի ներաշխարհում գերիշխում էին հեղափոխական տրամադրությունները, սակայն հետագայում դրանց փոխարինեց հեղափոխական խաղալ-ձևացնելը։ 1802 թվականին նա մի չափածո պամֆլետ հորինեց ընդդեմ Նապոլեոնի, բայց որոշ ժամանակ անց դարձավ նրա կողմնակիցը և պաշտոն ստանձնեց նրա վարչակազմում։ Եվ, չնայած դրան, ռեստավրացիայի ժամանակաշրջանում էլ իրեն ներկայացնում էր իբրև կայսրության զոհի։ Իլլիրիական պրովինցիաների մայրաքաղաքը համարվող Լայբախում (Լյուբլյանայում) որպես գրադարանավար աշխատելու տարիներին Նոդիեն գրեց «Ժան Սբոգար» վեպը յոթ ճանապարհների ավազակի և մեծահարուստ առևտրականի դստեր սիրո մասին, որը, լույս ընծայվելով 1818 թվականին, համաեվրոպական ճանաչում բերեց հեղինակին։ Ինչպես այդ, այնպես էլ իր մյուս ստեղծագործություններում Նոդիեն փաստորեն ստանձնեց օտարազգի գրականությունների ռոմանտիկական ազդեցությունները ֆրանսիական գրականությանը փոխանցողի դերը։ Ֆանտաստիկ նորավեպի ժանրը նրա գրչի տակ մշակվելով՝ վերափոխվեց մղձավանջի նորավեպի, կախարդական հեքիաթի կամ կրոնական լեգենդի։
1824 թվականի հունվարի 3-ին Նոդիեն նշանակվեց կոմս դ՛Արտուայի (Ֆրանսիայի ապագա թագավոր Կառլ Տասներորդի) գրադարանավար, մասնակցեց արքայի թագադրման արարողությանը Ռեյմսի տաճարում։ 1825 թվականի ապրիլի 14-ին աշխատանքի նշանակվեց այսպես կոչված «Արսենալի գրադարան»-ում, որը հետագայում մաս կազմեց Ֆրանսիայի ազգային գրադարանի, սակայն այս նոր աշխատավայրում իր ծառայողական պարտականությունների կատարմանն անցավ մեկուկես ամիս անց՝ մայիսի 29-ին, Վիկտոր Հյուգոյի հետ միաժամանակ։ Այդ նոր աշխատանքը Նոդիեի առջև դուռ բացեց դեպի հազվագյուտ ու մոռացված գրքերի աշխարհը, գրքեր, որոնց անխոնջ պրոպագանդումը նա համարեց իր սուրբ պարտքը։ Նրա բնակարանը, ճիշտ և ճիշտ Հյուգոյի բնակարանի պես, դարձավ ֆրանսիացի ռոմանտիկների հանդիպավայրը, նրանց առաջին միավորման՝ «Սենակլի» ժողովատեղին։ Այդ միավորումը թեև 1830-ական թվականների սկզբներին քայքայվեց, սակայն հասցրեց նշանակալի դեր խաղալ կլասիցիզմի դեմ գրական նոր դպրոցի մղած պայքարում։ «Սենակլ»-ի տպագիր օրգանը միապետականության ու կաթոլիկության ոգով ներծծված «Ֆրանսիական մուսա» ամսագիրն էր։
1835 թվականին Նոդիեն լույս ընծայեց ֆրանսիացի գրական խենթերի մատենագրությունը, մի գործ, որը քսաներորդ դարում շարունակեցին Ռայմոն Կենոն և Անդրե Բլավիեն։
Նոդիեի ստեղծագործությունը լի է հակասություններով։ Միստիցիզմի կողքին, որի արտահայտությունն են նրա ֆանտաստիկ նորավեպերը, տեղ են գտել տասնութերորդ դարի մատերիալիստական միտումների արտահայտություններ, հետադիմական գաղափարների կողքին՝ ֆրանսիական մեծ հեղափոխության սոցիլական որոշ գաղափարներ («Ժան Սբոգար»)։ Նա մերթ դրսևորում է անսահման քնարականություն, երևակայության մոլեգին թռիչք, մերթ էլ արտահայտվում է տասնյոթերորդ դարի գրողներին բնորոշ չոր, հստակ, ճշգրիտ լեզվով, ռոմանտիկական գրելաոճի կողքին զգացնել է տալիս Կրեբիյոն- Որդու և Լորենս Սթերնի ազդեցությունը։
Նոդիեն մահացել է 64 տարեկան հասակում։ Թաղվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.