Գրիգոր Յուրիի Հովհաննիսյան (հունվարի 26, 1971(1971-01-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դիվանագետ։ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2016-2018)։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (2018 թվական, դեկտեմբերի 28[1]-2020 թվական, ապրիլի 20[2]):
Արագ փաստեր Գրիգոր Յուրիի Հովհաննիսյան, Ծնվել է ...
Փակել
- 1994-1996 թվականներին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի Գրասենյակ, Երևան. «Շելթր» Ծրագրի համակարգող[4]։
- 1996-1998 թվականներին ՄԱԿ Հատուկ առաքելություն, Աֆրիկյան Մեծ Լճերի տարածաշրջանում՝ Ռուանդա, Զաիր, Բուրունդի, Ուգանդա, Թանզանիա, ԿԱՀ, Քենիա, Հատուկ համակարգողի խորհրդական ծրագրերի և հանրային կապերի գծով։
- 1998-2000 թվականներին Կինշասայի և Բրազավիլի գրասենյակների ղեկավար . ՄԱԿ -ի Քարտուղարության համակարգող գրասենյակ, Կոնգոյի Դեմոկրատական և Կոնգոյի Հանրապետություններ։
- 2001-2003 թվականներին Խմբի Ղեկավար, Արտակարգ Իրավիճակների պլանավորման կոորդինատոր. UNSCO - Մերձավոր Արևելքի Խաղաղության գործընթացում ՄԱԿ Հատուկ համակարգողի գրասենյակ Երուսաղեմ` Իսրայել, Պաղեստինյան Ինքնավարություն, Սիրիա, Լիբանան, Հորդանան։
- 2002-2003 թվականներին Պաղեստինյան Ինքնավարությունում ՄԱԿ քարտուղարության համակարգող, Արևմտյան Ափ և Գազայի հատված։
- 2004 թվականին Գլխավոր խորհրդական, UNAMI-Իրաքում ՄԱԿ-ի առաքելություն,Հորդանան-Կատար
- 2005-2008 թվականներին դասավանդել է ԵՊՀ Արաբագիրության ամբիոնում (Մերձավոր Արևելքի քաղաքական և տնտեսական համակարգեր)
- 2006 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին եղել է Լիբանանում ՄԱԿ-ի արտակարգ առաքելության Սայդայի տարածաշրջանի համակարգող, ։
- 2006-2009 թվականներին «Շուշիի Վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն։
- 2009-2013 թվականներին եղել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։
- 2013 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[5]։
- 2014 թվականի մայիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[6]։
- 2014 թվականի հունիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[7]։
- 2014 թվականի հունիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[8]։
- 2014 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[9]։
- 2016 թվականի հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[10]։
- 2016 թվականի հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[11][12][13]։
- 2018 թվականի հոկտեմբերի 24-ին հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[14]։
- 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ[1]։
Ամուսնացած է, ունի 2 դուստր։
Նախորդող Թաթուլ Մարգարյան |
Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյան 26 դեկտեմբերի 2013 թ. - 12 հունվարի 2016 թ. |
Հաջորդող Արա Այվազյան |