հայ քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Բաբայի Բադալյան (սեպտեմբերի 28, 1922[1][2], Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ[1][2] - հոկտեմբերի 1, 1993[2], Երևան, Հայաստան[2]), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)։
Գրիգոր Բադալյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1922[1][2] |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 1, 1993[2] (71 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952)[1] |
Ստեղծագործություն(ներ) | Անանիա Շիրակացու հուշարձան[1] |
Մասնագիտություն | քանդակագործ |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Գրիգոր Բադալյան Վիքիդարանում | |
Grigor Badalyan Վիքիպահեստում |
Ծնվել է Դոնի Ռոստովում։ Սովորել է Ռոստովի Ճանապարհաշինական ինստիտուտում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ 1952 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։
Գործերից են Անանիա Շիրակացու (բազալտ, 1963, Մատենադարանի ճակատամասում) արձանը, Ակսել Բակունցի (բազալտ, 1963, Գորիս), Հանքափոր Բանվորի հուշարձանը (բազալտ, 1960, Քաջարան) և «Տիեզերքը նվաճողներին» (բազալտ, 1981, Գեղարքունիքի մարզ), Հ. Հակոբյանի հուշարձանը (Ղարաբաղ), Վարդան Մամիկոնյան (Ղափան), «Ոչ աստված, ոչ թագավոր», «Նվաճվածը», «Ազատագրված հողում» հուշարձանները, Գևորգ Էմինի և Հովհաննես Հովհաննիսյանի դիմաքանդակները[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.