Գյուստավ Մորո (ֆր.՝ Gustave Moreau) (ապրիլի 6, 1826(1826-04-06)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5] - ապրիլի 18, 1898(1898-04-18)[1][2][6][…], Ռեն[7] և Փարիզ, Ֆրանսիա[4][5]), ֆրանսիացի նկարիչ, սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ։

Արագ փաստեր Գյուստավ Մորոֆր.՝ Gustave Moreau, Ծնվել է ...
Գյուստավ Մորո
ֆր.՝ Gustave Moreau
Thumb
Ծնվել էապրիլի 6, 1826(1826-04-06)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[4][5]
Վախճանվել էապրիլի 18, 1898(1898-04-18)[1][2][6][…] (72 տարեկան)
Մահվան վայրՌեն[7] և Փարիզ, Ֆրանսիա[4][5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1849)[8]
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
Ոճսիմվոլիզմ[9][5]
Ժանրպատմական գեղանկարչություն[5], կրոնական նկարչություն[5] և դիցաբանական գեղանկարչություն[5]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներApollo and The Nine Muses?, Oedipus and the Sphinx?, Orphés?, Salome?, Hercules and the Lernaean Hydra?, The Apparition? և Jupiter and Semele?
ՄեկենասներCharles Hayem?
ՈւսուցիչՖրանսուա Պիկո
ԱշակերտներNelson Dias?, Silas Broux?, Léon Lehmann?, Johannes Holbek?, Paul Renaudot?, Fernand Sabatté?[5], Լեոն-Լորան Գալանդ, Ժորժետա Ագյուտ[5], Gustave Assire?[5], Georges Barwolf?[5], Adolphe Beaufrère?[5], Jules Besson?[5], Albert Braut?[5], Auguste Brouet?[5], Henri Brugnot?[5], Simon Bussy?[5], François Cachoud?[5], Արսեն Շապանյան[5], Jean Danguy?[5], Henri Deluermoz?[5], Raoul du Gardier?[5], Jules Flandrin?[5], Alphonse-Léon Germain-Thill?[5], Charles Hoffbauer?[5], Émile Joseph-Rignault?[5], Maurice de Lambert?[5], Անրի Մանգեն[5], Pierre Amédée Marcel-Béronneau?[5], Անրի Մատիս[10], Ալբեր Մարքե[5], Edgar Maxence?[5], Charles Milcendeau?[5], Henri Morisset?[5], Lionel Péraux?[5], René Piot?[5], Ary Renan?[5], Ժորժ Ռուո[5], André Rouveyre?[5], Henri Vincent-Anglade?[5], Raymond Woog?[5] և Henri Evenepoel?
Ներշնչվել էԹեոդոր Շասերիո և Էժեն Դելակրուա[8]
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա[10] և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
ՀայրLouis Moreau?
 Gustave Moreau Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն և գործունեություն

Գյուստավ Մերոն ծնվել է 1826 թվականին Փարիզում`ճարտարապետի ընտանիքում։ Մորոն սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում և եղել է Թեոդոր Շասերիոյի աշակերտը։ 1849 թվականին Մորոն ցուցադրում է իր աշխատանքները փարիզյան Սալոնում։ Դեպի Իտալիա կատարած երկու շրջագայությունների ժամանակ (1841 թվական, և 1857-1859 թվականներ) նա այցելել է Վենետիկ, Ֆլորենցիա, Հռոմ և Նեապոլ։ Այստեղ Մորոն ուսումնասիրել է Վերածննդի արվեստը` Անդրեա Մանտենյաի, Կառլո Կրիվելիի, Սանդրո Բոտիչելլիի և Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցները։

1862 թվականին մահանում է նկարիչի հայրը։ 1868 թվականին Մորոյին կարգում են Գրան-պրի դե Ռոմա մրցույթի ժյուրի։ 1875 թվականին Գյուստավ Մորոն արժանանում է Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն պարգևին և դառնում է Պատվո լեգեոնի շքանշանակիր[11]։ 1884 թվականին մահանում է նկարչի մայրը։

1888 թվականին նկարիչը ընդունվում է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիա իսկ արդեն 1891 թվականին դառնում է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցի պրոֆեսոր՝ փոխարինելով Ժյուլ Դելոնեին։ Նրա աշակերտներն են դառնում Անրի Մատիսը, Ժորժ Ռուոն, Օդիլոն Ռեդոնը, Գյուստավ Պիեռը։ 1890 թվականին իր մահկանացուն է կնքում կյանքի ուղեկիցը՝ Ալեքսանդրինը։

Մորոն մահացել է 1898 թվականին։ մարմինը հանձնվել է հողին Մոնրմարտրի գերեզմանատանը։ Նրա նախկին հյուրանոցում, որը Փարիզի IX շրջանում է, 1903 թվականին բացվում է թանգարանը։

Նրա կտավները, ջրաներկով աշխատանքները և նկարները հիմնականում նվիրված են աստվածաշնչյան, միստիկական և ֆանտաստիկական թեմաներին։ Գյուստավ Մորոյի արվեստի վրա մեծ ներգործություն են թողել ֆովիզմն ու սյուրռեալիզմը։ Մորոն հին արվեստի հիանալի գիտակ էր, Հին Հունական արվեստի մասնագետ։ Նա արևելյան մշակույթի, մետաքսի, զենքերի, ճենապակու և գորգերի մեծ սիրահար էր։

Աշխատանքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.