թմրամիջոցի կամ այլ նյութի օգտագործում կամ թույլատրելի չափից ավելի ընդունում From Wikipedia, the free encyclopedia
Կենսաբանական ակտիվ նութերով (ԿԱՆ) գերդոզավորում կամ ուղղակի գերդոզավորում, կենսաբանական ակտիվ նյութերի կամ այլ նյութերի թույլատրվածից ավել քանակների ընդունումն է[2][3]։ Եզրույթն օգտագործվում է այն դեպքերում, երբ վտանգ կա առողջության համար[2]։ Գերդոզավորումը կարող է հանգեցնել թունավորման կամ մահի[3]։
Գերդոզավորում բառն իրենից ենթադրում է, որ կա ապահով դոզա ԿԱՆի ընդունման համար։ Հետևաբար այս եզրույթն օգտագործվում է միայն ԿԱՆի համար, այլ ոչ թույների՝ չնայած, որ թույների մեծ մասը նվագագույն դոզայով ապահով են օրգանիզմի համար։ ԿԱՆով գերդոզավորումը երբեմն օգտագործվում է որպես իքնասպանության միջոց՝ մտադրաբար կամ միամիտ։ ԿԱՆի մտադրաբար սխալ օգտագործումը, որը հանգեցնում է գերդոզավորման, կարող է լինել նշանակված կամ չնշանակված դեղանյութերի մեծաքանակ օգտագործումից՝ էյֆորիայի հասնելու նպատակով։
Թմրանյութերի մեծ քանակներով օգտագործումը, և ժուժկալության շրջանից հետո թմրանյութի օգտագործումը, նույնպես կարող են հանգեցնել գերդոզավորման։ Ներերակային կոկաին օգտագործողները շատ հեշտ կարող են գերդոզավորվել, քանի որ կոկաինի հաճույք պատճառող և գերդոզավորման դոզայի միջև սահմանը փոքր է[5]։ Դեղերի միամիտ սխալ օգտագործմամբ գերդոզավորումը կարող է լինել օգտագործման եղանակի սխալ ընթերցելու կամ պիտակի անհասկանալի լինելու պատճառով։ Միամիտ գերդոզավորման պատճառ կարող է լինել նաև սխալ դեղատոմսը, ԿԱՆի ակտիվ բաղադրիչի անիմացությունը և երեխաների կողմից ակամա օգտագործումը[6]։ Երեխաների շրջանում ամենատարածված միամիտ գերդոզավորման պատճառը երկաթ պարունակող մուլտիվիտամինային կոմպլեքսների ընդունումն է։
Գերդոզավորում եզրույթը հաճախ սխալ օգտագործվում է դեղանյութերի կողմնակի ազդեցությունների կամ դեղանյութերի համակցումներից առաջացող բացասական ազդեցությունների փոխարեն։
Ախտանշաններ | Արյան ճնշում | Սրտի զարկերի հաճախականություն | Շնչառության հաճախականություն | Մարմնի ջերմաստիճան | Բբերը | Աղիքային ձայներ | Քրտնարտադրութուն |
---|---|---|---|---|---|---|---|
Անտիխոլիներգիկ | ~ | Աճում է | ~ | աճում է | լայնացած | ցածր | թույլ |
Խոլիներգիկ | ~ | ~ | անփոփոխ | անփոփոխ | նեղացած | բարձր | ուժեղ |
Օփիոիդ | նվազում է | աճում է | ուժեղացած | ցածր | նեղացած | ցածր | թույլ |
Սիմպատոմիմետիկ | բարձրանում է | աճում է | ուժեղացած | բարձր | լայնացած | բարձր | ուժեղ |
Սեդատիվ-հիպնոտիկ | նվազում է | նվազում է | թուլացած | ցածր | ~ | ցածր | թույլ |
Գերդոզավորման ախտանշանները տարբերվում են՝ կախված ընդունված ԿԱՆ-ից կամ տոքսիններից։ Ախտանշանները կարելի է բաժանել տարբեր տոքսիդրոմների, ինչը կօգնի պարզել, թե որ ԿԱՆի կամ տոքսինի պատճառով է գերդոզավորումը։
Օփիոիդային գերդոզավորման ախտանշաններից են թուլացած շնչառությունը, սրտի կծկումները և անոթազարկը[8]։ Այն կարող է նաև կետային բբերի, կապույտ եղունգների և շրթունքների պատճառ հանդիսանալ՝ արյան մեջ թթվածնի ծավալների իջեցման պատճառով։ Օփիոիդային գերդոզավորման պատճառով կարող են դիտվել մկանային ջղաձգումներ, կոնվուլսիա և թուլացած գիտակցություն։ Օփիոիդային գերդոզավորման ժամանակ անձը սովորաբար չի արձագանքում իր անվանը և նույնիսկ շատ ուժեղ թափահարմանը։
Գերդոզավորման և մահվան առավել հաճախ պատճառ հանդիսացող փսիխոակտիվ նյութեր և տոքսիններ (խմբավորված ըստ ՀՄԴ-10)․
Անցանկալի համի կոծկումը պոտենցայի ընկալումն աղճատում է, որը գերդոզավորման գործոններից է։ Օրինակ լինը սովորաբար պատրաստվում է հազի օշարակի և մրգի համով գազավորված ըմպելիքների խառնումից, և մատուցվում փոքր բաժակներով[9][10]։ Խառնուրդին կարող է ավելացվել կարամելային կոնֆետ քաղցրության համար[11]։
Հաճախ ընդունված նյութի մասին տեղեկություն կարելի է ստանալ ընդունած անձից։ Սակայն, եթե նրանք չեն ուզում կամ գիտակցության մթագնման պատճառով չեն կարող պատասխանել հարցին, կարելի է հարցնել ընկերներից, ընտանիքից կամ փնտրել նյութը տանը։
Տոքսիդրոմային քննությունը, դեղերի և լաբորատոր հետազոտությունները նույնպես կարող են օգտակար լինել։ Այլ լաբորատոր հետազոտություններ, ինչպիսիք են գլյուկոզի, միզանյութի, էլեկտրոլիտների, պարացետամոլի և սալիցիլատների մակարդակների հետազոտությունները, սովորաբար նույնպես արվում են։ Դեղերի բացասական համակցումները երբեմն սխալմամբ ախտորոշվում են որպես դեղով սուր գերդոզավորում, և ինքնասպանության կասկածի պատճառ են դառնում[12]։
Ներերակային և այլ օփիոիդ թմրանյութեր օգտագործողներից նալոքսոն տրամադրելով՝ նվազում են նրանց շրջանում գերդոզավորման պատճառով մահերը[13]։ Ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների կառավարման և կանխարգելման կենտրոնների, ԱՄՆ-ում թմրամոլների աջակցության նպատակով, թմրամոլներին և նրանց խնամակալներին տանը պահելու համար անվտանգ դոզաներով նալոքսոն տրամադրելը և նրանց դրա ճիշտ օգտագործումը սովորեցնելը, կանխել է ավելի քան օփիոիդային գերդոզավորումից մահվան 10,000 դեպք[14]։ Առողջապահական հաստատությունների կողմից նալոքսոն դուրս գրելու ծրագիրը օգնել է նվազեցնել օփիոիդային գերդոզավորման դեպքերն ԱՄՆ-ի Հյուսիսային Կալիֆորնիա նահանգում նույնպես․ ԱՄՆ-ի բանակը կրկնօրինակել է այս ծրագիրը[15][16]։ Ոստիկաններին և հրշեջներին օփիոիդային գերդոզավորման ժամանակ նալոքսոն տրամադրելու ծրագիրը խոսոտումնալից է[17]։
Վերահսկողության տակ գտնվող ներարկման կենտրոններն (հայտի է նաև որպեսգերդոզավորման կանխման կենտրոն), օգնում են կանխել օփիոիդային գերդոզավորման դեպքերը՝ նալոքսոն, բժշկական օգնություն և միջամտություն առաջարկելով։ Այստեղ տրամադրում են նաև չօգտագործված ներարկիչներ, որպեսզի կանխեն այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ և հեպատիտները, տարածումը[18][19][20][21]։
Գերդոզավորման դեպքում առաջին օգնություն է շնչուղիների, շնչառության և արյան շրջանառության կարգավորումը։ Ապարատային շնչառությանը միացնելու հարցը դրվում է, երբ շնչառության հաճախությունը ցածր է կամ արյան գազային կազմի հետազոտության տվյալներով հիպօքսիա է ախտորոշվում։ Հիվանդին պետք է հսկողության տակ պահել թե՛ մինչև բուժում սկսելը, թե՛ բուժման ամբողջ ընթացքում՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարմնի ջերմաստիճանին, անոթազարկին, շնչառության հաճախությանը, արյան ճնշմանը, միզարտադրությանը, էլեկտրասրտագրությանը (ԷՍԳ), և սատուրացիային[22]։
Որոշ գերդոզավորումների դեպքում օգտագործվում են հատուկ հակաթույներ։ Օրինակ օփիատներով (օր․՝ մորֆին, հերոին) գերդոզավորման դեպքում օգտագործվում է նալոքսոն, բենզոդիազեպիններով գերդոզավորման ժամանակ՝ ֆլումազենիլ։ Որպես ոչ սպեցիֆիկ հակաթույն խորհուրդ է տրվում օգտագործել ակտիվացրած ածուխը՝ ստամոքսաղիքային ուղիով զգալի քանակությամբ նյութ ընդելուց մի ժամվա ընթացքում[23]։ Ստամոքսի լվացումը, կոճղարմատի արմատների օշարակը և ամբողջ ստամոքսաղիքային համակարգի մաքրումը հազվադեպ է օգտագործվում[23]։
Ըստ ՄԱԿ-ի աշխարհում տարեկան 300,000 մարդ է մահանում ԿԱՆ-ով գերդոզավորումից։
1968-2019թթ․ 1,015,060 ԱՄՆ քաղաքացի է մահացել ԿԱՆ-ով գերդոզավորման պատճառով, որոնցից ավելի քան 770,000 մահացել են 1999-2019թթ․[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.